Սպերմատոզոիդը կրոն չունի

Չգիտեմ գոյություն ունի աստված, թե ոչ, բայց իր վարկանիշի համար լավ կլիներ, որ գոյություն չունենար: Ժուլ Ռենար

ԲարԵ՛Վ, Փառանձեմ ջան...

Անպատասխան զրույցներ շարքից:

Пережитки тоталитаризма в политической среде современной Армении

Явь, именуемый тоталитаризмом, как широком политическом смысле, так и культурными, политическими проявлениями слова, имел широкое применение в армянской среде.

Սիմեո՛ն, խոսե՞նք մի քիչ

Հրապարակումն անպատասխան զրույց է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հետ...

Показаны сообщения с ярлыком Հրապարակախոսություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հրապարակախոսություններ. Показать все сообщения

понедельник, 18 сентября 2017 г.

Իդիոտներից՝ ագորա. շնորհավոր սեպտեմբերի 21

Սույն ակնարկը, թերևս, սկսենք Իբսենի հայտնի խոսքերով. «Ազատություն և ճշմարտություն՝ ահա հասարակության հիմնասյուները»:

воскресенье, 23 июля 2017 г.

Գալա Թվ. հարցազրույց

Ապրիլյան պատերազմը խեղաթյուրված է հայոց պատմության դասագրքերում

Ապրիլյան պատերազմը ներառվել է ավագ դպրոցի հայոց պատմությանդասագրքերում՝ խեղաթյուրված տարբերակով:

четверг, 2 марта 2017 г.

Ռայոնցին. մաս երրորդ

Շարունակություն...
Մաս երկրորդը կարդացեք այստեղ:

Նրանք բոլորը հրեշներ են, այդկերպ մտածողները: Երբևէ փորձե՞լ եք, անգամ ամենագեղեցիկ քաղքենիի մեջ տեսնել դժնդակին: Հավատացած եղեք, որ դա կստացվի: Ներքին ահագնացող չարությունը և էության բորբոսը դաջված է նրանց դեմքերին: Մենք հաճախ խաբնվում ենք այդ դեմքերի շպարին: Ներսը տեսնելու համար շատ բան պետք չէ: Ընդամենը երկար նայել ու նրանց էությունը, ավելի շուտ նողկանքը կդաճվի անմոռաց պատկերի նման: Բացառապես բոլորը, անկախ այն հանգամանքից, թե ինչ են բարբառում, այդպիսին են: Ձեր մտքում դարձրեք նրանց սարսափ ֆիլմի որևէ չար կերպար, տվեք այդ մոտիվացիան և կտեսնեք իրականը: Այս հարցում Ձեզ կարող է օգնել հաշիշը: Եթե անգամ չունեք, հոգ չէ ` խորաթափանց միտքն ի զորու է կլանել նրանց հայացքների սառնությունը, միայն լափելու ունակ բերանների չափսը, պիղծ շուրթերի աղոթքը, խաղացող ժպիտների հեգնանքը և հարթ դեմքերի այն պայթող սալը, որը պատրաստ է ցանկացած պահի դժոխային դևեր ու երևակայության սահմաններ չհանդուրժող էակներ ծնել: Այդ հրեշներն ունակ են ջերմեռանդ աղոթել, չիմանալով որ պարի ու աղոթքի համակեցության հիմքում ընկած է ճիվաղ վայրենիների նախնադարյան ու չգիտակցված էությունը:

Կա տեսակետ, որ մարզերի երեխաները լավ են սովորում: Իրականում նրանք չեն սովորում մարզերում մնալու, ստեղծելու ու արարելու համար: Հակառակը, իրականությունը նրանց սովորեցրել է սովորել, որպեսզի փախնեն այդ նույն մարզից և գտնեն այն երանելի բարեկեցությունը և աշխույժը, որի մասին արդեն խոսել ենք: Բայց իրականում, դա թուլության առավելագույն արտացոլումն է, որը բնորոշում է մեզ̀  իրականությունից փախածներիս: Ինձ, Ձեզ, բոլորիս: Մենք զբաղված ենք այն նույն ինքնախաբեությամբ, որին տրվում է դեռահաս պատանին իր սեռական արբունքի առաջնային փուլերում: Արդյունքում մենք չենք գտնում ոչ բարեկեցություն և ոչ էլ աշխույժ: Ավելի շուտ գտնում են նրանք, ովքեր ունակ չեն խորությամբ նայելու և ընկալելու: Ավելի շուտ ընկալելու: Այդ փնտրտուքները բնորոշում են մեր տեսակը և մենք բոլորս ենք վաճառվում: Իրականում, վաճառվելու մեջ վատ բան չկա: Մարմնավաճառը վաճառում է իր մարմինը և հոգեպես ավելի ազնիվ է այն կնոջից, որը ներկայանում է տիկին ու հարկ եղած դեպքում, տարիներով խրատական ճառեր կկարդա ընտանիքի մոր մասին, բայց մշտապես երազում է հարևան Ամբակումի արժանապատվությունը: Արհեստավորը վաճառում է իր հմտությունները, մտավորականը` ուղեղը և այսպես շարունակ: Միակ տարբերությունը գնի մեջ է: Ուրիշ ոչինչ չի առանձնացնում մեզ միմյանցից: Ներեցեք, մեկ միջոց ևս առանձնացնում է` միջոցների մեջ առկա ընտրությունը: Դա արդեն խառնամբոխի, որին մենք հասարակություն ենք կոչում, ընկալումների արդյունքն է: Հարդյունս ` այն կարծրատիպը, որ ձևավորվում է քո շուրջ, երբ քեզ փորձում են ընդունել:


Մենք կարող էինք խուսափել այս ամենից ու մնալ արժանապատիվ: Այս ամենը մազորխիզմ է հիշեցնում: Շատերս պատրաստ ենք մարզի մեր գեղեցիկ անկյունը և սեփականը փոխել կենտրոնի ինչ-որ <<բառաքում>> կամ հետնախորշում ապրելու հետ, վաստակելով ̀  <<ռայոնցին>> տիտղոսը, հենց այդպես էլ քարշ տալով գոյությունը, բայց երբեք չվերադառնալ այն արժանապատիվ մեկնակետին, որն իրականում քոնն է: Ինչու՞, որովհետև վախկոտ ենք: Ձեռնարկող չենք ու հանդուգն չենք: Առ միֆ են այն բոլոր պատկերացումները և ճենճոտ բերաններով կենացները հայի մտքի, էության, ստեղծականության և այլնի շուրջ: Մենք, որպես հանրույթ, չենք հաջողել կյանքի որևէ ոլորտում, չենք հաջողել աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ու չենք հաջողելու, քանի դեռ այսպես ենք ընկալելու իրերի ուղին: Մեր միակ սփոփանքը կենտրոնում տարբերվող պոռոտախոսությունն է, որը վաստակել ենք այս կամ ենթաէթնիկ շրջանի ավանդույթներից ելնելով: Դրանով մենք դառնում ենք միմոս վերոհիշյալ քաղքենիների մոտ ̀  զվարճանքի առարկա, լավագույն դեպքում ̀  մերժելի տեսակ: Իսկ յուրայինների ու հատկապես գիտակցող յուրայինների մոտ, ի ցույց ենք դնում դատարկության այն անհունը, որն այնքան բնորոշ է մեր տեսակին:

Շարունակելի...

пятница, 23 сентября 2016 г.

Վանոն ու Լոուրենսը

Կամ սառը գլխով անկախության մասին

воскресенье, 3 апреля 2016 г.

Վիճակը նետված է

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, լրջագույնս սրացան հարաբերությունները հայ-ադրբեջանական շփման գծում: Բնական է, որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրելու մյուսին: Չխորանալով սույն մանրամասների մեջ, փոքրիկ ակնարկ կատարենք նախապատմությանը և հնարավոր զարգացումներին ու քայլերին:

вторник, 15 марта 2016 г.

Կլարը, Ռոզը ու մեր Անոն

Մարտի 8-ից տրվեց մեկնարկը գրպանահատության մի ծեսի, որը մեզանում կոչվում է Կանանց միամսյակ:

суббота, 5 марта 2016 г.

Նորանկախ պատմության լուսավոր էջը

Ութ տարի է անցել այն օրվանից, երբ ՀՀ իշխանությունները կրակեցին ՀՀ քաղաքացիների վրա:

Բացառիկության սինդրոմ

Հայտնի փաստ է, որ մենք` հայերս, փորձում ենք բացառիկ երևալ ամեն ինչում: Դրա վառ արտացոլումներն են կենցաղային բազմաթիվ ասացվածքները և զավեշտի հասնող դրվագները: Մենք հատկապես բացառիկ ենք բացասական իրավիճակներում: Թաղումներ, բռնություններ, վերջապես` Ցեղասպանություն: Համաձայն եմ: Ողբալու առումով մեզ հավասարը դժվար թե գտնես:

суббота, 13 февраля 2016 г.

Վերադարձ միջնադա՞ր

Չէի կարող չանդրադառնալ կրթահամալիրի կողմից մի հարգարժան խմբի մասնակցությանը փետրվարի 12-ին «Մեդիա Կենտրոնում» կայացած «Դասավանդե՞լ Հայոց եկեղեցու պատմություն 2-4-րդ դասարաններում, թե՞ ոչ» թեմայով  քննարկմանը:

воскресенье, 22 ноября 2015 г.

The Wall of Education 2: Religion and Church

In my previous article on the problems of education we spoke about the deadlock situation in the field of reading. While writing my previous article it didn’t come to my mind that reading would make me create a series of articles on the problems that generally block the advancement of education.

суббота, 24 октября 2015 г.

Սոցիալական մաքրում

Վերջերս կարդացի մի փոքրիկ հոդված, որտեղ պատմում էին այն մասին, թե ինչպես են Բրազիլիայում մի խումբ հատուկ ծառայության աշխատակիցներ, զզվելով երկրում տիրող ծախու բարքերից, ինքնուրույն իրականացրել սոցիալական մաքրումներ:

четверг, 27 августа 2015 г.

Նինելը, մԷլսն ու մԷլսիդան

Լենինը՞: Ծախեց Ռուսաստանը: Բառիս բուն իմաստով: Ծախեց հայկական հողերը, նորից բառիս բուն իմաստով: Լենինը կյանքում աշխատել է մեկ անգամ, այն էլ կարճ ժամանակահատվածով` փաստաբան: Լենինի համար կարևորը փողն էր: Բարոյական ոչ մի կատեգորիա չենք քննարկում: Գերմանական փողով, մի կես տոննա հերոյինով արեց հեղաշրջում, որն էապես փոխեց բոլոր ազգերի ու ժողովուրդների ճակատագիրը: Իսկ փոխե՞ց: Այո, փոխեց: Ամենաշատն այդ հոլովույթում տուժեցինք մենք ու չշահեցինք ոչինչ: Միայն մարդկային կորուստները շուրջ երկու միլիոն: 

суббота, 22 августа 2015 г.

Կեղծ պաթոսը և Երրորդ Հանրապետության կործանումը

Վաղը օգոստոսի 23-ն է: Որոշ լրագրողներ դուրս կգան փողոց և կսկեն մարդկանց հարցնել, թե արդյոք գիտե՞ք այսօր ինչ օր է: Մի լկստված քյառտու հումոր կանի, ասելով, որ եսօր լավ օրա, մեկ այլ` գլամուռոտ ֆեյսբուքահայուհի, որն անպայման ունի շատ անդուր լցրած շուրթեր, անիմաստ շպար ու շոգը պատճառ բռնած բաց փոր, կծիծաղի ու կհարցնի իր կողքին կանգնած նույնանման մի գոբլինի._<<Մաշուս, եսօր Էդուսիս ծնունդը չէ՞>>:  Երրորդը լուրջ դեմքով կպատասխանի._Այսօր կիրակի է: Ու լրագրողը հեգնական ռեպորտաժ կպատրաստի այդ մասին: Չեղավ, լրագրող ջան: Այդպես չի լինում: Էդ դու էլ ես մեղավոր, ես էլ եմ մեղավոր, որ այսպես է լինում: Պետք չէ տարին մեկ անգամ դուրս գալ փողոց ու ծաղրել այդ բորբոսներին: Կարիք չկա:

понедельник, 15 июня 2015 г.

Մի չավարտված բանավեճ

Я Гарегин Нжде-ն հազիվ մարսած, Հակոբ Հակոբյանի ռեժիսյուրան մի կերպ հաղթհարած հասարակությունը ընկղմվեց մեկ այլ բլոքբաստերի հուզականության դաշտ:

пятница, 16 января 2015 г.

Փորձենք առանց հայհոյանք

Անցնող օրերի սահմռկեցումը հաղթահարել փորձելով, նայենք դեպքերին և իրողություններին փոքրիկ զգացմունքայնությունից դուրս:

Տեղին ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Գանք պնդումներին և դեպքերին, որոնք տեղ գտան ողբերգական 12-ից մինչ օրս ընկած փուլում:

воскресенье, 7 декабря 2014 г.

Մերժվածների քաղաքը

Այդ օրը` 1988թ.-ի դեկտեմբերի յոթին, չէի ուզում գնալ մանկապարտեզ: Պարզապես չէի ուզում ու վերջ: Ակվարիում ունեի: Բոլոր ձկները դուրս էին թափվել: Գնացի: Դա արժեցավ մեկ ռուբլի: Պոնչիկն արժեր հինգ կոպեկ: Խմբի բոլոր երեխաներին պոնչիկ էի հյուրասիրելու:  11:41... աթոռները շարել էինք, գնացք-գնացք էինք խաղում:

среда, 29 октября 2014 г.

Ինպե՞ս կոտրել տապանաքարը



Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել է հիշողության մեջ:

Հենրի Շոուշ

2009թ-ից անցել է հինգ տարի: Ուղիղ հինգ տարի առաջ ես ոտք դրեցի դասարան, որպես ուսուցիչ: Անցնող հինգ տարիներին ես մեծապես զբաղված եմ եղել պատմություն դասավանդելով (դպրոցական և բուհական միջավայրում): Ուստի, ստորև ներկայացվող մտքերը, որոնք վերաբերվում են այդ առարկայի դասավանդման հայաստանյան հայեցակարգին և դրա այլընտրանքին, կարելի է ասել արդյունքն են անցնող տարիների: 

Չափորոշիչ և այլ խնդիրների չեմ անդրադառնա, քանզի դրանց մասին արդեն իսկ խոսել եմ իմ նախորդ հոդվածներում և հաղորդումներում: Այս անգամ ավելի շատ կկենտրոնանամ սովորողների պահանջմունքների և մատուցվողի համապատասխանելիության, ինչպես նաև ելքերի վրա: 

Այսպես, հինգ տարի առաջ, սովորողների մի խումբ, կարդում էր տեքստը և մտապահում: Այսինքն, կարողանում էր անգիր անել պատմության դասը և դա համարվում էր, որ լավ գիտի (ինչու չէ, սա հիմա էլ գերիշխող կարծիք է հայաստանյան կրթական համակարգում): Բայց վերջին հինգ տարիների արագ ընթացքը, փոփոխությունները կյանքի բոլոր ոլորտներում` մասնվորապես մեդիա դաշտում, սովորողին զրկեցին և շարունակելու են զրկել այդ <<ունակությունից>> կամ հատկությունից, ինչպես կուզեք: Ամեն դեպքում, խորհրդային իրականությունն այդպես էր կառուցված, հաջող էր, թե ոչ, պատասխան կտա ժամանակը: Նույնի կրողները, որպես հավատարիմ զավակներ, շարունակում ենք մնալ մենք: Բայց սա սպառվել է: Սպառվել բառն ի դեպ, այս դրվագում մեղմ է օգտագործված:  Սովորողն այսօր չի ուզում դա և չի անելու: 

Խոսենք 10-11-րդ դասարանների մասին: Սա հատկապես ցցուն է դրսևորվում այն սովորողների մոտ, որոնց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում պատմությունը ներառված չէ, իսկ նրանք իհարկե մեծամասնություն են: Ավելին` ժամանակակից դասագիրքը օգնում է նրանց ամրապնդել այդ մտայնությունը: Ի դեպ, քանի խոսք գնաց դասագրքի մասին, ապա ասեմ. լույս է տեսել 2014թ.-ի պատմության նոր դասագիրքը: Թվում էր թե կլինեն որոշ խմբագրումներ և փոփոխություններ, բայց արի ու տես, որ կա ընդամենը երեք էական տարբերություն. հիմնավորում չունեցող թեմաների վերաբերյալ հեղինակները փորձել են ավել նյութ խցկել դասագիրք, որն էլ ավելի է խճճել նրանց (նախնադար, քրիստոնեություն և այլն), երեք գունավոր նկար է ավելացել և վերջում` հեղինակների և խմբագրակազմի անունները գրված են ռուսերենով, ինչը կարծում է ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում է: Այս մասին ավելի ուշ, առանձին հոդվածով: Դասագիրքը, որպես այդպիսին ներկայանում է տապանաքար: Ծնվեց այս թվին, մահացավ այս թվին: Եվ բավ չէ հայ մեռելների հիշատակումը (մեռել բառը չհասկանալ բացասական երանգով, այն ունի ուղիղ իմաստ, նրանք են մեր տեսակի կերտողները, բայց մենք բնավ մեղավոր չենք, որ դասագրքի հեղինակները նրանց դարձրել են մեռելներ), դասագրքի հեղինակները ջանք ու եռանդ չեն խնայել այլոց մեռելների տապանաքարերը ևս խցկել Հայոց պատմության դասագիրք: Մնում էր թերևս Հուստինիանոսին պատկերել Թեոդորայի մերկապարի ֆոնին, կամ էլ ենթադրենք Ներոնին ու Տրդատին պատկերել գինովցած, տակն էլ մակագրությամբ` Լավ ախպերներով: Եթե սրանք լինեին, ապա ժամանակակից հայակական գերեզմաններն ամբողջապես կտեղափոխվեին դասագիրք: Ինչևէ: Սովորողին չի գրավում դասագիրքը, և նա չի էլ ուզում դրանից կարդալ: 

Անցյալի մշուշում

Խորհրդային կամ իննսունականների սերունդի բոլոր այն լավ սովորողներից քանիսն է այսօր հիշում Գրյունվալդի ճակատամարտի թիվը կամ Աղբյուր Սերոբի ծնված ու մահացած թվերը: Քչերը, կամ ոչ մեկ, եթե հատուկ հետաքրքրություն չունի դրանց նկատմամբ: Այսօր էլ դա կիրառելի չէ: Սովորողը վաղը չի հիշելու դա: Դա զուտ տեխնիկական աշխատանք է, որ կարելի է կատարել միայն մեկ տարի, ինչ-ինչ քննական շեմեր հաղթահարելու համար: Բուն ուսումնական գործի հետ դա կապ չունի: 

Շարունակենք: Տարածված կարծիք կա առ այն, որ այսօր սովորողները քիչ են կարդում: Ընդհակառակը. նրանք կարդում են ու կարդում ավելի շատ, քան մենք կպատկերացնենք: Մեդիա դաշտը տալիս է այդ հնարավորությունը տարատեսակ սոցիալական ցանցերի և կայքերի միջոցով: Պարզապես այստեղ պարզել է պետք, թե ի՞նչ է կարդում սովորողը: Իսկ նա կարդում է գրեթե ամեն ինչ և տեղեկացված է կյանքի կենցաղային կողմի բազմաթիվ մանրուքներին: Այս հանգամանքից ելնելով, կրթական գործը պետք է գա սպասարկելու այդ իրողությանը: Սակայն  իրականությունը ցույց է տալիս, որ այն օտարված է դրանից: Լացի սերունդն առայժմ հաղթող է: Բայց առայժմ: 

Իրականությունը փորձից

Պատմության դասաժամին, երբ անդրադառնում ես օրվա թեմային` դասագրքային թեմային, ապա պարզում ես, որ կոմպետենտ է սովորողների 10-15 տոկոսը: Դա էլ ոչ թե բուռն մղումից ելնելով, այլ պարզապես սովորած լինելու հանգամանքն ի նկատի ունենալով: Ու տիրում է դաժան, խորը լռություն: Սա այն լռությունն է, որը քանդում է ամեն ինչ, փոխարենը տալու: Ի վերջո կրթության հիմնական նպատակն ինչ-որ բան տալն է: Բայց երբ սովորողն ունենում է հնարավորություն հարցեր տալու ու պնդումներ անելու, պարզվում է, որ նրան հետաքրքրում է ամեն ինչ: Անգամ պատմությունը: Բայց ոչ այն մոդելը, որը ներկայացված է ստանդարտ ձևաչափով՝ միջին վիճակագրական դասագրքում: Սովորողին հատկապես հետաքրքում է ներկան, գործընթացը շարժման մեջ, որն ունի իր պատմական կենսափորձը և օրինաչափությունը: Ահա այս տեսանկյունից է, որ նա սկսում է հետաքրքրվել, թե ինչպես եղավ, որ այսպես եղավ: 

Ներողություն պարոն Խորենացի

Խորենացին պնդում է._<<Ոչ է պատմություն, առանց ժամանակագրության>>: Միգուցէ: Բայց: Ժամանակագրությունն ըստ իս, պետք տա սովորողին պարզ պատկերացում դարաշրջանների, դրանցում առկա իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Սելջուկ թուրքերի չորս արշավանքների թվերը տաս տարվա կտրվածքով պարտադրել սովորողներին, առ ոչինիչ է նրանց պատկերացրած արդի ժամանակագրական խնդիրների շուրջ: Դա ոչինչ չի տալիս, առավել ևս, որ Պապ թագավորի թվերը պարբերաբար տատանվում են 369, 370-374 տիրույթում` կախված դասագիրք գրողի ճաշակից: Սովորողը Պապից թերևս պետք է իմանա այն, թե ինչու հիմա Հայաստանում կուսանոցներ չկան, կամ սոցիալական քաղաքականության ո՞ր բաղադրիչն է, որ կարող է կիրառելի լինել մեր օրերում ու սրան գումարած այն, որ Պապը չորրորդ դարի գործիչ է, կարծում եմ, լիովին բավ է: Իսկ եթե ուզի մանրամասներ, ապա կարող է պարզապես մատերի մի քանի հպումով իմանալ դրանք: 

Լուծումը

<<Զրույցներ պատմության մասին>> նախագծի մասին արդեն խոսել եմ: Կարծում եմ, ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում, դա լիովին կիրառելի է: Դասավանդողը սովորողների հետ կազմում է դասընթացի ծրագիրը, որը ճկուն է և կարող է շատ արագ փոխվել` օրվա իրադարձություններին համահունչ: Սովորողներն իրենք են ներկայացնում այն թեմաները, որոնց նկատմամբ իրենց համարում են կոմպետենտ և ուզում են խոսել: Այստեղ իհարկե, դասավանդողի դերը չի երկրորդվում, քանզի նա ևս հանդես է գալիս առաջարկներով և ծրագրի վերջնական մշակողը նա է: Այս փուլից հետո, գալիս է աշխատանքի բաժանման փուլը: Առաջարկ ներկայացնողը, դասավանդողի հետ համատեղ կամ ինչու ոչ, նաև ինքնուրույն, ներկայացնում է այն թեման, որն ընտրել է: Ու այսպես, ցանակացած թեմայի հետ կապված, կարելի է կիրառել պատմության կենսափորձը` առօրյան բխեցնելով պատմությունից կամ հակառակը: Սա արդյունավետ է: Ակամայից, սովորողների մի զգալի խմբի մոտ առաջանում է հետաքրքություն տարբեր ժամանակաշրջանների վերաբերյալ ու նա սկսում է ուսումնասիրել այն, ինչն իրեն հետաքրքրում է, ոչ թե այն, ինչ իրեն պարտադրում են: Այս նախագիծն արդեն մեկնարկել է և այն կարող է լիարժեք այլընտրանք հանդիսանալ շիրմաքար-դասագրքին, եթե դասավանդողն ունակ է այն իրականացնելու:

Քննական շեմեր

Անցյալ տարիների փորձը ցույց տվեց, որ 12-րդ դասարանում իրականացվող նախապատրաստական ծրագիրը լիովին բավարար է եղած ավարտական կամ միասնական քննությունների որոշակի շեմեր հաղթահարելու համար: Ավարտականի դեպքում միջինի շեմը, իսկ միասնականի դեպքում 18 և ավելիի շեմը: Ուստի կարիք չկա, պատմության նման հզոր գիտությունը, որն ինքնին մեր կյանքն է, յոթ տարի շարունակ ծառայեցնել այն իրողությանը, որն հնարավոր է ստանալ մեկ տարում: Իսկ մնացած վեց տարիներն օգտագործել առավել արդյունավետ աշխատանքների համար:

Հ. Գ.

Մեր մանկության տանգոն, 1985թ.: Ռեժիսյոր և սցենարիստ` Ալբերտ Մկրտչյան:
Հատված ֆիլմից.
-Ներողություն արտահայտությանս, Կուրս(ծ)քը որտե՞ղ է գտնվում: Կուրսկը, այտղա:
Հուշում են դասարանից.
-Վերև, վերև, Տուլայի մոդն է, Տուլայի մոդը:
-Է հեդո՞՞՞՞: Կուրսկը, այտղա: Դուռըըըըըը: Այտղաաա, աբրիիս: Մինսկը՞: Աբրիսս: Վարշավան: Աբրիսս: Իսկ հիմա Բեռլինը, այտղա Բեռլինըըը: 
Սրա համար google.maps.com  կա:

Կտոր մը երկինք, 1980թ.: Ռեժիսյոր` Հենրիկ Մալյան

Տեսարան դասարանում
-Հաշվե': Ձեռքերդ (հարված ցուցափայտով): Նստէ:
-Այբ, Բեն Գիմ, Դա...Գիմ, Դա...





суббота, 11 октября 2014 г.

Ուղիղ զուգահեռներ

1988 փետրվարի 26: Թատերական հրապարակը այդպիսի մարդաշատություն չի տեսել: 2008-ի փետրվարի 26: Արդեն Ազատության դարձած հրապարակում կրկնվում է 1988-ի փետրվարը՝

четверг, 24 июля 2014 г.

Նողկանք

18+

Միջնադարյան եվրոպայի մի շարք քաղաքներում արգելում էին շներ պահել:

пятница, 20 июня 2014 г.

Բարև՛, ո՞նց ես

Եզ-նիկ. այս դեպքում եզ-ը դառնում է Նի՞կ... շարքի շարունակությունը:

Նախորդ նյութի մեջ կարծես հասել էինք եկեղեցական ծիսակարգին, մոմի օրնված-անօրեն լինելուն, կղերի մասնակցությունը առաջին գիշերին և այլն: Հիմա շարունակենք թարմ հետքերով և տեսնենք ինչ ունենք անցնող օրերի ընթացքում: