18+
Միջնադարյան եվրոպայի մի շարք քաղաքներում արգելում էին շներ պահել:
Միջնադարյան եվրոպայի մի շարք քաղաքներում արգելում էին շներ պահել:
Պատճառաբանում էին, որ դրանք կարող են հաչալ և վախեցնել ֆեոդալների ձիերին: Օրերս Հայաստանի մի շարք բնակավայրերում արգելափակում-արգելում էին կատուներին: Նույն միջնադարում կամ ավելի հին փուլում, երբ միապետը կամ մեկ այլ տիրակալ փորձում էր իմանալ իր ժողովրդի իրական վիճակը, հագնում էր ցնցոտիներ կամ ինչ-որ սովորական արհեստավորի շորեր և շրջում էր քաղաքի փողոցներում, շուկաներում: Սա իմիջիայլոց:
Օրերս հայրենի փիառչիկները, էլեկտրոնային և եթերային դաշտը ու այլ միջոցներ լծված էին սրբազան գործի: 100 օր էին տոնում ու ներկայացնում: Հանդիպումներ: Վզերի չափում, արան դու էս այտղա կամ արա չի` արքա է այ հոգնած և այլն: Սա Հայաստանն է և վերջ: Նապոլեոնի 100 օրը մտավ պատմության մեջ: Հուսանք այս 100 օրը շատ արագ կկորչի պատմության խորխորատներում:
Իսկ այժմ ըստ էության: Կումայրի: Միայն մարդկանց նայելով, անզեն աչքին էլ հասկանալի է այս երկրի վիճակը: Թափանցիկությունն հասկացանք, որ տեղով թափանցիկ եք պարոնայք ֆեոդալներ. և' ինտելեկտով, և' գործելաոճով: Բայց էդ խեղճերին փաթաթում եք ձեր կեղտոտ եթերային գործերին, որ ինչ անեք, կասեր ձեր պապուլյան: Սա մի քաղաք է, որն ուներ լավագույն քաղաքային ավանդույթները գոնե վերջին շրջանի պատմության մեջ: Սա քաղաք է, որ բնակիչները հասկանում և գիտակցում էին քաղաքաբնակ լինելը և դրա արժեհամակարգը: Շեղվենք նոստալգիայից: Երկրաշարժին էլ հանգիստ թողնենք: Ճապոնիայում երկրաշարժից չորս ամիս չանցած տարածքը ստացավ իր նախկին տեսքը: Հիմա կասեք մենք ուր, Ճապոնիան ուր: Իհարկե: Քիչ լափեիք այ կրծողներ, մենք էլ Ճապոնիա կլինեինք: Երկիր, որտեղ ուսուցիչը ստանում է նախարարի չափ աշխատավարձ և ունի կայսեր չափ պաշտամունք: Իսկ կրծողների և գաճաճների պետությունում ուսուցչին դարձրել եք քուչի լղլղչի, կամ առավելագույնը հանձնաժողովներում ձեր համար ձեն բերողներ: Ու հիմա, էդ նույն քաղաքում կանգնեցրել եք բնակիչներին, ասֆալտից ու չգիտեմ ինչ խողովակներից եք խոսում: Ինչի դուք չգիտեիք, որ ձեր նախորդները էդ փողերը լափել են ու լափում են արդեն 26 տարի: Դա թողնենք: Խղճում եմ նաև այն մարդկանց, ովքեր դեմ առ դեմ ունենալով հնարավորություն չեն ասում այն, ինչ մտածում են ու ինչ որ մեռած ավանդներից են խոսում: Թերևս միայն մի Մանթաշցի տղամարդ կա այս երկրում, ով շատ ուղղակի հարցրեց._<<Ուր գնանք, որ ձեզնից պրծնենք>>:
Իսկ հիմա գանք այն ամենին, ինչ պետք է ասեին ձեր թափանցիկ ուղեղներին և ուղեկցող փոքրամասնություններին, որ այդպես էլ չասեցին: Դուք գտնվում էք մի քաղաքում, որի 240.000 բնակչից մնացել է լավագույն դեպքում 80.000-ը: Դուք գտնվում էիք մի քաղաքում, որն ամենաաղքատն է առանց այլն էլ տխրահռչակ դարձած ՀՀ-ում (Սերգեյ Դանիելյանն ավելի հնչեղ կասեր): Դուք, պարոնայք դեսդենչիկներ, գտնվում էիք մի քաղաքում, որի պատմական հուշարձաններից մեկը` Սև բերդը, այսօր արդեն ժամանցի սթրիփ կենտրոն են դարձնում ձեր վասալներից ոմանք: Դուք գտնվում եք մի քաղաքում, որի բնակիչների 70 տոկոսը փաստացի գործազուրկ է: Դուք գտնվում եք մի քաղաքում, որի բուհերում քննություն ստանալը 20 դոլլար է (հասկացանք, որ ձեր դուալ-լինգվինիստներով ու տարբեր տրամաչափի սափրագլուխներով համակարգը նեխել պրծել եք, բայց գոնե ձեզ մի քիչ հարգեք): Դուք մի քաղաքում եք, որտեղ ամեն երրորդ դեռահաս կամ երիտասարդ ուղղակի առնչություն է ունեցել կամ ունի տարբեր տեսակի թմրադեղերի հետ: Եվ վերջապես դուք մի քաղաքում եք, որտեղ անչափահաս աղջիկը պառկում է օտարի տակը երկու պեռաշկու կամ 500 դրամի համար: Եվ թերևս ժառգոնային ասացվածքը` կտորըմ հաց տամ, բերանդ ...: Հղման նյութին ավելի ուշ: Ու դա նրանք չեն անում նրա համար, որ կեղծ կատեգորիաներ` թասիբ ու եսիմինչ կորցրել են: Դա նրանք անում են, որովհետև դուք մի բան եք կարողանում լավ անել՝ կոտրել, նվաստացնել, դիմազերծել, քստմնելի դարձնել մարդուն այ կանտոնների առաջնորդներ (կանտոնը վարչական միավոր է Շվեյցարիայում, բայց այս դեպքում չէի ուզենա Կ-ով գրել): Ու ժեկի մակարդակի հարցերը՝ տանիքն է կաթում, էս ինչ կեղտոտ պադյեզդա, սարքել եք փիառ գործիքներ: Հիմա ձեր փիառչիկները վերևի փռչոտ մասով են մտածում (գլուխ ասվածը ճոխ կհնչի դրանց համար), թե ավելի փափուկ ու փռչոտ հատվածով:
ՀՀ-ն սարքել ենք ֆայլաբազար ու հանգիստ նստած վայելում ենք: Մինչև ու՞ր: Ազգիս մի մասը տարբեր տրամաչափի չինովնիկի հետ խոսելիս տակն է քաքում ու արտաբերելիքն է մոռանում` չի կարողանում ասի, որ հաց չունեմ ուտելու: Իսկ կիսաբարեկեցիկ հատվածն էլ ֆեյսբուքում նստած ֆեյք քոմենտներ է թողնում ու Հյուսիսային Կորեայի վրա է ղժում: Ստեղից-ընդեղից երկու թուլայափայ է ստանում բելաժոպիների ժոպան լիզելու ու ստատուս դնելու համար:
Ու այս ֆոնին զարմանալի չէ, որ կրծողների դասի որոշ ներկայացուցիչներ զարմանում են, թե ճորտատիրության առհավատչյա` ռուսգազարդի դրած տարեկան 5600 դրամ տուրքն ինչու է դժվարություն առաջացնում սահմանամերձում ապրող թոշակառուի համար, որի միակ եկամուտը թոշակն է: Եթե չգիտեք, ասեմ իմանաք: Այդ մարդը ամսվա 14 օրն է հաց ուտում, մնացած 16 օրը սպասում է երանելի 14 օրվան:
Վերջերս <<վնասազերծվեց>> (բառը շամշյանինն է, որն ի դեպ այն եզակիներից, որը 2008թ.-ից օգուտ քաղեց. ինքը, արթուրիկը, տղեքը բան) մի ջահիլ, որը որոշակի կենսական պահանջ էր բավարարում որոշակի վայրում: Միայն մեկ հանգամանք: Սխալ տեղ էր դա անում, Բաղրամյանի վրա առնվազն երկու տեղ կա, որտեղ դա կարելի էր անել:
Հ. Գ.
Տեսնիս մե օրըմ վերևից բդի տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է ըսքան ծուռ:

0 коммент.:
Отправить комментарий