Ապրիլյան պատերազմը խեղաթյուրված է հայոց պատմության դասագրքերում
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք է հայտնում Մխիթար Սեբաստացիկրթահամալիրի պատմության մասնագետ Վահրամ Թոքմաջյանը: Ըստ Թոքմաջյանի՝այդ դեպքերը նկարագրված են իրականության հետ կապ չունեցող աղերսներով, ևհիմնականում դասագրքում Ս. Սարգսյանին ներկայացվում է որպեսհերոսապատման հերոսի:
«Միայն մի տող էր պակասում, որ գրեին, ասենք, մեր խիզախ նախագահը հեծավՔուռկիկ Ջալալին ու սլացավ Բաքու: Որևէ խոսք չկա արդեն ապացուցված ևիշխանությունների կողմից այլևս չժխտվող տարածքների կորստի մասին»:
ԳԱԼԱ-ի հարցազրույցը Վահրամ Թոքմաջյանի հետ ներկայացնում ենքամբողջությամբ.
-Պարոն Թոքմաջյան, 2016թ.-ին հրապարակված հայոց պատմության դասագրքումարդյոք ներառված է 2016թ.-ի ապրիլյան պատերազմը: Եթե այո, ապա ինչպե՞ս եններառել և ո՞րերորդ դասարանի պատմության դասագրքերում է:
-Այո, ներառված է: Անցյալ տարվա ապրիլյան դեպքերը ներառված են 12-րդդասարանի դասագրքում: Ինչպես լինում է միշտ, երբ դեռ հուզականությունն իր տեղըչի զիջել բանականությանը, այդ դեպքերը նկարագրված են, գոնե իմ կարծիքով,իրականության հետ կապ չունեցող աղերսներով:
- Պարոն Թոքմաջյան, ՀՀ իշխանությունները մշտապես բոլոր հնարավորտարբերակներով կեղծում են իրականությունը, նաև պատմական փաստերը,ինչպես եղավ 2008թ.-ի Մարտի մեկը դասագրքերում ընդգրկելու ժամանակ: Մենքտեսանք, թե ինչպես էր մեր տեսած պատմությունը խեղաթյուրված: Այս դեպքումհատկապես ի՞նչն է սխալ ներկայացվում, ի՞նչ իրադարձություններ ու փաստեր ենխեղաթյուրված:
-Նախ, Սերժ Սարգսյանը ներկայացվում է հերոսապատման հերոս: Միայն մի տող էրպակասում, որ գրեին, ասենք, մեր խիզախ նախագահը հեծավ Քուռկիկ Ջալալին ուսլացավ Բաքու: Որևէ խոսք չկա արդեն ապացուցված և իշխանությունների կողմիցայլևս չժխտվող տարածքների կորստի մասին: Հեղինակների մոտ գերակշռում է«դաշնակցական» մառազմը, նրանք դավադրությունների տեսություններիսիրահարների նման խեղաթյուրում են իսկությունը: Կարդացողի մոտտպավորություն է ստեղծվում, որ ապրիլին մենք ռազմական գործողություններ ենքծավալել երկու ճակատով՝ ադրբեջանական ու թուրքական: Իսկ իրականում գիտենք՝ինչ է տեղի ունեցել: Որևէ տողով արտացոլված չէ մեր անհաջողություններիպատճառը: Վայ-հայրենասերի դիրքերից նրանք մոտավոր նույն նկարագիրն ենտալիս, ինչ գրում են Երկրորդ աշխարհամարտի մասին: Շատ բան կարելի է ասել,բայց բավարարվենք այսքանով:
-Պարոն Թոքմաջյան, ովքե՞ր են հեղինակները, Դուք առիթ ունեցե՞լ եք հանդիպելուկամ նրանց հետ զրուցելու: Ի՞նչ նպատակ ունեն իշխանությունները դեպքերըփոխված ներկայացնելու:
-Հեղինակները ոլորտում հայտնի և նաև վարչական պաշտոն զբաղեցնող մարդիկ են:Ես վերջին անգամ նրանցից մեկի հետ հանդիպել եմ երկու տարի առաջ, երբ դեռ չկարապրիլյան պատերազմը, բայց ունեինք բազմաթիվ առարկություններ դասագրքերինկատմամբ: Մենք միասին մի եթերում էինք, որտեղ փառաբանում էին մայիսի 28-ը:Իրականում, այդ օրը որևէ հանրապետություն չի հռչակվել: Եթերից հետո ինձամենաբարձր մակարդակով խոստացան ներառել դասագրքերի ստեղծմանաշխատանքների մեջ, հիմա արդեն չեմ հիշում, կարծեմ որպես փորձագետ, ու լսել իմառարկությունները: Բայց այդ ամենն, իհարկե, տեղի չունեցավ: Դասագիրք գրողներնիշխանության սպասարկողներն են: Պատմությունը լավագույն գաղափարականզենքերից մեկն է, ու նրանք դա հլու-հնազանդ ծառայեցնում են իշխող վարչակարգին:Իմ կարծիքով՝ նա, ով դասարանում դաս չի անում և ունի վարչական պաշտոն,իրավունք չունի դասագիրք գրելու:
-Հիմա 12-րդ դասարանի աշակերտները փաստորեն նաև ականատես են, նրանցիցշատերը նույնիսկ հարազատներ են ունեցել, ովքեր մեկնել են պատերազմ 2016-ին,կամ բանակում ծառայող հարազատներ են ունեցել, ի՞նչ են հարցնումաշակերտները Ձեզ որպես մանկավարժի: Զարմացա՞ծ են արդյոք որոշ փաստերիխեղաթյուրումից:
-Իհարկե զարմացած են: Նրանք այդ տարիքում բավականին հասուն են: Նրանցհիշողությունն իր գագաթնակետին է: Մենք անգամ կարող է որոշ բաներ մոռանանք,բայց նրանք ամեն ինչ հիշում են: Ժամանակակից մեդիայի պարագայում շատտեղեկություններ հասանելի է: Դրա համար մենք նման թեմաներին վերաբերվում ենքշատ զգուշավոր և համակողմանի:
Քրիստինա Մկրտչյան
0 коммент.:
Отправить комментарий