Անպատասխան զրույցներ շարքից:
Նկարում՝ Կոզմա Ծաղկողի Ալիփուխար գյուղում արված մանրապատկերներից է, որը դարերի ընթացքում ստացել է այս տեսքը:
Հրապարակումն անպատասխան զրույց է հայոց նշանավոր թագուհիներից մեկի՝ Փառանձեմի հետ: Գործողությանը մասնակցում են երեք հիմանական անձ՝ Փառանձեմ թագուհին, ես և իմ մեջ տեղ գտած երկրորդ եսը, որը շտկումներ կմտցնի տեքստում:
Փառան ջան, վերջերս շատ են խոսում հայի, հայեցի տեսակի, կանացի պատվի, ԲաՌոյականության ու նման բաների մասին: Հասարակությունն իրար է խառնվել: Հայաստանի հերթական բաժանումը թողած, ընկել են չգիտես ինչի հետևից: Ես էլ քո հետ վաղուց չէի խոսել, ասեցի տեսնեմ ո՞նց եք, ի՞նչ եք անում: Համ էլ կթեթևանամ էլի: Պապս ո՞նց է: Դե լավ, մի նեղվի: Հլը տես է, էլի լացեց: Փառան ջան, դա հատուցումն է քո գործած բոլոր հին մեղքերի: Լավ ստացվեց չէ՞: Բայց իմ միտքը չէ: Կարևորը Պապս լավ է, լսել եմ Գնելի հետ մտերմացել են: Ամաչում ե՞ս: Մի ամաչի, նորմալ է: Գիտեմ որ Գնելից հղի էիր մինչև Արշակի հետ ամուսնանալը: Արշակ ասեցի հիշեցի: Ո՞նց է: Շապուհի հետ նորմալ հարաբերվում են, թե էլի շուն ու կատու, հող ու ջուր են խաղում: Թե ասա հարևան մարդիկ եք, նորմալ ապրեք էլի: Էն է, Փառան ջան, Ներսեսի տեսած երազը հիշում ես երևի, հյուսիսի ցեղի հետ կապված: Իրականություն դարձավ, բայց միայն առաջին մասով. եկան, բայց չփրկեցին՝ այլ ճիշտ հակառակը: Բա Փառան ջան, դու էլ պարսիկներից էիր նեղվում: Երանի չէր: Մի հատ Զրահադաշտ էր էլի: Կհարաբերվեինք կպրծներ:
Հա ինչ էի ասում, բարոյականությունից էինք չէ խոսում: Կարող է հիշե՞ս: Մեր ժամանակ էդ ձև խիստ բաներ կայի՞ն: Օրինակ դու, որ Արշակի հետ ամուսնացար կույս չէիր չէ՞: Դե լաաաավ ի՞նչ ես նեղվում: Խոսում ենք էլի: Հո ֆլիրտ չենք անում, որ նեղվում ես: ԱԱԱ Արշակը կողքդ է՞: Բարևի: Հա, ասում եմ ոչ դու էիր, կույս, ոչ էլ Օլիմպիան: Բայց մեկ է Արշակի դերը դրանով չնվազեց չէ՞: Բա հիմա տեսնես: Ինչեր են անում, ինչեր են անում Փառան ջան: Պատմելու չէ: Էլ թել ու ասեղ, էլ յորղան-դոշակ: Ու... հասկացար էլի: Ասենք գիտեինք, որ Արշակը քո կյանքում երկրորդ տղամարդն էր: Գիտեինք նաև, որ Հայր Մարդպետը քո հանդեպ անտարբեր չէր (չնայած լավ բաներ չեմ լսել, ասում են ներոնոտ է, էդտեղ իրան ո՞նց է պահում), բայց դու գիտեիր, որ Արշակն է ու վերջ: Հիմա ուրիշ է Փառան ջան: Հիմա մի հատ Արշակ գլխներին ունեն, մի հատ աշխատանքի տեղը (աշխատանքն ի՞նչ է, դե են որ ռամիկները, շինականներն անում են էլի), մի քանի հատ էլ ֆեյսբուքում: Ֆեյսբուքն ի՞նչ է: Դե ոնց ասեմ Փառան ջան: Հիշում ես, որ մեկին մի բան էիր ուզում ասել քո աղախնին՝ Աղունիկին էիր ուղարկում: Դե հիմա էլ են աղունիկներ ուղարկում, պարզապես հիմա էդ աղունիկները շատ են, մարդ չեն ու երբեմն կլոր են: Նախանձում ե՞ս: Հաաա, մեր ժամանակ որ լիներ, Օլիմպիային ավելի արագ ու ինտենսիվ սպանել կտայիր չէ՞: Դեեե, էլ մի խունջիկլամիշ արի: Գիտես որ Աղունիկից ամեն ինչ իմանում էի))): Հա, Փառան, քիչ մնաց մոռանայի: Հիմա որ քո մասին պատմում են, ասում են Շապուհին ապտակել ես: Էլ չգիտեն որ... Այդպիսի բաներ Փառան ջան: Ներսեսի բարոյականության ժողովներն են հիշել, այն մասին, որ մեկ մարդը պետք է ունենա մեկ կին, իսկ մեկ կինը մեկ մարդ: Բայց թե գիտես էլի, մարդս բնույթով կենդանի է: Ու չգիտես ինչու, աստվածաշնչում շուն բառը, այդ ազնիվ կենդանին, միշտ վատ իմաստով է գործածվում:
Մի խոսքով, չծանրանամ այս թեմայի վրա: Ոչինչ չի փոխվել: Մեր օրերն էլ իրենց փառաններն ունեն: Մի քանի օր առաջ Լևոն Երկրորդի կինը՝ Կեռանը, էլի երեխա էր ունեցել: Որե՞րորդն էր: Շատ գիտեմ Փառան, 12-րդ, թե 13-րդն էր: Գնացել էինք բարձին: Հեչ ո՞վ կար: ԷԷԷ հետաքրքասիրությունդ հանդերձյալ կյանքում էլ է մնացել: Ասեմ Փառան ջան: Հռադամիզդն էր Զենոբիայի հետ: Տիրանն ու Բամբիշը, Խոսրով Գ-ն ու Զրվանդուխտը, Վաչագան Բարեպաշտն էր Շուշանիկի հետ, Աբաս Ա-ն ու Մամքան էին: Ու այդպես էլի: Մի բան ասեմ մեր մեջ մնա: Սմբատ Բ-ն Սոփիի հետ չէր եկել, Գրիգոր Ա-ի Շահանդուխտն էր հետը: Բաա, Փառան ջան տեսնում ես: Ինչեր են կատարվում, ես էլ մի պահ անակնկալի եկա, բայց թե իրենց գործն է: Մեր օրերում դրան ասում են ինտիմ կյանք: Չհարցնես դա որն է, չեմ բացատրի:
Ես ում հետ էի՞: Զաբելի ու Կոստանդին Բ-ի Բեատրիչի: Հա, էն Բեատրիչն է էլի՝ Վենետիկից))): Պալատական հարճե՞րը: Փառա՞ն: Դու քո ասածի վրա չես ծիծաղո՞ւմ: Իհարկե կան: Ու ամենուր են: Միայն պալատում չեն: Բամբիշն ի՞նչ էր հագել: Կանացի խանդ: Ասեմ: Լայն ձևածքով անթարի՝ անգորից կարված: Թևերին սիրուն գեղազարդերով: Ներքևի հատվածում, կողքի ճեղքերը եռանկյունաձև բաց զգեստ: Վիլյուրից էր: Գույնը շատ հետաքրքիր խաղ ուներ Փառան ջան, Արշակին ասա մի հատ առնի: Բայց անամոթի չինթանը տակից երևում էր: Բեատրիչն էր իրա փոխարեն կարմրել: Գլխին էլ Սմբատուհու (Վաղարշակի կինը) նվեր տված զարդանախշերով քողն էր քցել: Սազում էր: Լավ էր էլի: Եսիմ Փառան ջան:
Դե գնամ, մի քիչ ռամիկություն անեմ: Ներսեսին բարևի: Ասա որ դեռ մեռելների վրա անպարկեշտ լացում են: Իրա որոշումը շան տեղ դնող չկա: Արշակին բարևի, Պապիս պաչի, Հայր Մարդպետին էլ ասա, որ Մժեժն իրան էր հարցնում: Թող մի քիչ անհանգստանա: Դե լավ մնացեք Փառան ջան, շուտով գալիս ենք:
Դեմ եք Դուք, Վահրամ
ОтветитьУдалить