пятница, 20 июня 2014 г.

Բարև՛, ո՞նց ես

Եզ-նիկ. այս դեպքում եզ-ը դառնում է Նի՞կ... շարքի շարունակությունը:

Նախորդ նյութի մեջ կարծես հասել էինք եկեղեցական ծիսակարգին, մոմի օրնված-անօրեն լինելուն, կղերի մասնակցությունը առաջին գիշերին և այլն: Հիմա շարունակենք թարմ հետքերով և տեսնենք ինչ ունենք անցնող օրերի ընթացքում:

Դաշտում կարծես թե ամեն ինչ հանգիստ կընթանար, եթե օգտատերերից մեկը չանդրադառնար Զվարթնոցի տաճարի շրջակայքում տեղի ունեցող փարթիին: Սրանից անմիջապես հետո մեզանում տեղի ունեցավ հոգևոր Ռենեսանս: Ով ինչքան քֆուր գիտեր տվեց, ում ուզեց հայհոյեց և կապ չունի` մեղավոր թե անմեղ: Ու այսպես շարունակ: Տաճարը թողնենք: Լավ չէ իհարկե, որ նման բաներ են տեղի ունենում: Գանք եկեղեցու արձագանքին: Նախ չմոռանանք, որ եկեղեցի կազմակերպված խունտայիկ կառույցն է քրիստոնյաների համար սրբազան վայրերը սարքել փողի պուտակ: Երկրորդ. եթե  ՄՇՆԱԽԻ համապատասխան կառույցը փայ հաներ եկեղեցուն, չեմ կարծում թե եկեղեցին այդքան բուռն կարձագանքներ:

Քահանա Ասողիկն իր խոսքն սկսում է պիտակներով, որոնք ուղղում է տվյալ կառույցի ղեկավարին: Ասեմ Ձեզ քահանա, հեչ քրիստոնեաբարո չէ: Հետո նույնացնում է ազգային-կրոնական զգացումները: Անհիմն է սա քահանա, ես հայորդի եմ, բայց թույլ չեմ տալիս քեզ իմ անունից խոսել: Զվարթնոցը հուշարձան չէ, Զվարթնոցը խոնհարված սրբավայր է: Իաաա, Լույս լուսավորչիդ հավատին, էդ նոր ֆայմեցի՞ր, բա էն գլխավորիդ ասա, որ շուտով Հաղպատն ու Սանահինն էլ կդառնան խոնհարված սրբավայրեր, ականջիս պոչով էլ լսել եմ, որ Տինտո Բրասսն ուզում է ֆիլմ բան նկարի: Եվ գանք վերջին` նախնյաց անեծքին: Հիմա դու քահանա ես, թե լեննականցի Լուդիկը (Լուդիկն հայտնի բախտագուշակ, թուղթ ու գիր քանդող և այլն): 

Օրհնողն էլ եք դուք, հանող քաշողն էլ, փայ մտնողն էլ, սրբացնողն էլ, քարոզարշավ կազմակերպողն էլ: Հիմա էլ ինչից ես նեղվում: 

Շարունակելի...

0 коммент.:

Отправить комментарий