Սպերմատոզոիդը կրոն չունի

Չգիտեմ գոյություն ունի աստված, թե ոչ, բայց իր վարկանիշի համար լավ կլիներ, որ գոյություն չունենար: Ժուլ Ռենար

ԲարԵ՛Վ, Փառանձեմ ջան...

Անպատասխան զրույցներ շարքից:

Пережитки тоталитаризма в политической среде современной Армении

Явь, именуемый тоталитаризмом, как широком политическом смысле, так и культурными, политическими проявлениями слова, имел широкое применение в армянской среде.

Սիմեո՛ն, խոսե՞նք մի քիչ

Հրապարակումն անպատասխան զրույց է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հետ...

Показаны сообщения с ярлыком Պատմվածքներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմվածքներ. Показать все сообщения

четверг, 2 марта 2017 г.

Ռայոնցին. մաս երրորդ

Շարունակություն...
Մաս երկրորդը կարդացեք այստեղ:

Նրանք բոլորը հրեշներ են, այդկերպ մտածողները: Երբևէ փորձե՞լ եք, անգամ ամենագեղեցիկ քաղքենիի մեջ տեսնել դժնդակին: Հավատացած եղեք, որ դա կստացվի: Ներքին ահագնացող չարությունը և էության բորբոսը դաջված է նրանց դեմքերին: Մենք հաճախ խաբնվում ենք այդ դեմքերի շպարին: Ներսը տեսնելու համար շատ բան պետք չէ: Ընդամենը երկար նայել ու նրանց էությունը, ավելի շուտ նողկանքը կդաճվի անմոռաց պատկերի նման: Բացառապես բոլորը, անկախ այն հանգամանքից, թե ինչ են բարբառում, այդպիսին են: Ձեր մտքում դարձրեք նրանց սարսափ ֆիլմի որևէ չար կերպար, տվեք այդ մոտիվացիան և կտեսնեք իրականը: Այս հարցում Ձեզ կարող է օգնել հաշիշը: Եթե անգամ չունեք, հոգ չէ ` խորաթափանց միտքն ի զորու է կլանել նրանց հայացքների սառնությունը, միայն լափելու ունակ բերանների չափսը, պիղծ շուրթերի աղոթքը, խաղացող ժպիտների հեգնանքը և հարթ դեմքերի այն պայթող սալը, որը պատրաստ է ցանկացած պահի դժոխային դևեր ու երևակայության սահմաններ չհանդուրժող էակներ ծնել: Այդ հրեշներն ունակ են ջերմեռանդ աղոթել, չիմանալով որ պարի ու աղոթքի համակեցության հիմքում ընկած է ճիվաղ վայրենիների նախնադարյան ու չգիտակցված էությունը:

Կա տեսակետ, որ մարզերի երեխաները լավ են սովորում: Իրականում նրանք չեն սովորում մարզերում մնալու, ստեղծելու ու արարելու համար: Հակառակը, իրականությունը նրանց սովորեցրել է սովորել, որպեսզի փախնեն այդ նույն մարզից և գտնեն այն երանելի բարեկեցությունը և աշխույժը, որի մասին արդեն խոսել ենք: Բայց իրականում, դա թուլության առավելագույն արտացոլումն է, որը բնորոշում է մեզ̀  իրականությունից փախածներիս: Ինձ, Ձեզ, բոլորիս: Մենք զբաղված ենք այն նույն ինքնախաբեությամբ, որին տրվում է դեռահաս պատանին իր սեռական արբունքի առաջնային փուլերում: Արդյունքում մենք չենք գտնում ոչ բարեկեցություն և ոչ էլ աշխույժ: Ավելի շուտ գտնում են նրանք, ովքեր ունակ չեն խորությամբ նայելու և ընկալելու: Ավելի շուտ ընկալելու: Այդ փնտրտուքները բնորոշում են մեր տեսակը և մենք բոլորս ենք վաճառվում: Իրականում, վաճառվելու մեջ վատ բան չկա: Մարմնավաճառը վաճառում է իր մարմինը և հոգեպես ավելի ազնիվ է այն կնոջից, որը ներկայանում է տիկին ու հարկ եղած դեպքում, տարիներով խրատական ճառեր կկարդա ընտանիքի մոր մասին, բայց մշտապես երազում է հարևան Ամբակումի արժանապատվությունը: Արհեստավորը վաճառում է իր հմտությունները, մտավորականը` ուղեղը և այսպես շարունակ: Միակ տարբերությունը գնի մեջ է: Ուրիշ ոչինչ չի առանձնացնում մեզ միմյանցից: Ներեցեք, մեկ միջոց ևս առանձնացնում է` միջոցների մեջ առկա ընտրությունը: Դա արդեն խառնամբոխի, որին մենք հասարակություն ենք կոչում, ընկալումների արդյունքն է: Հարդյունս ` այն կարծրատիպը, որ ձևավորվում է քո շուրջ, երբ քեզ փորձում են ընդունել:


Մենք կարող էինք խուսափել այս ամենից ու մնալ արժանապատիվ: Այս ամենը մազորխիզմ է հիշեցնում: Շատերս պատրաստ ենք մարզի մեր գեղեցիկ անկյունը և սեփականը փոխել կենտրոնի ինչ-որ <<բառաքում>> կամ հետնախորշում ապրելու հետ, վաստակելով ̀  <<ռայոնցին>> տիտղոսը, հենց այդպես էլ քարշ տալով գոյությունը, բայց երբեք չվերադառնալ այն արժանապատիվ մեկնակետին, որն իրականում քոնն է: Ինչու՞, որովհետև վախկոտ ենք: Ձեռնարկող չենք ու հանդուգն չենք: Առ միֆ են այն բոլոր պատկերացումները և ճենճոտ բերաններով կենացները հայի մտքի, էության, ստեղծականության և այլնի շուրջ: Մենք, որպես հանրույթ, չենք հաջողել կյանքի որևէ ոլորտում, չենք հաջողել աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ու չենք հաջողելու, քանի դեռ այսպես ենք ընկալելու իրերի ուղին: Մեր միակ սփոփանքը կենտրոնում տարբերվող պոռոտախոսությունն է, որը վաստակել ենք այս կամ ենթաէթնիկ շրջանի ավանդույթներից ելնելով: Դրանով մենք դառնում ենք միմոս վերոհիշյալ քաղքենիների մոտ ̀  զվարճանքի առարկա, լավագույն դեպքում ̀  մերժելի տեսակ: Իսկ յուրայինների ու հատկապես գիտակցող յուրայինների մոտ, ի ցույց ենք դնում դատարկության այն անհունը, որն այնքան բնորոշ է մեր տեսակին:

Շարունակելի...

воскресенье, 15 января 2017 г.

Ռայոնցին. Մաս երկրորդ

Շարունակություն

Մաս առաջինը կարդացեք այստեղ:

суббота, 14 января 2017 г.

Ռայոնցին

Մեր օրերի ողբերգությունը կյանքի գերկենտրոնացումն է Երևանում

четверг, 13 августа 2015 г.

Ծաղիկը

Շիրակի մարզի գյուղերում և ոչ միայն Շիրակում, բոլոր այն շրջաններում, որտեղ տարածված է եղել անասնապահությունը՚   Շիրակ, Ջավախք, Արագածոտն և այլն, ամռան հարմար սեզոնին գյուղացիներն անասուններին տանում էին ալպիական գոտիներ և մնում էին որոշակի ժամանակ: Կային տեղեր, որ մնում էին մինչև հոկտեմբեր, կային շրջաններ, որ վերադառնում էին օգոստոսին:

вторник, 4 августа 2015 г.

Ծաբուլը

Մեր նշանավոր փողոցում` խոսքս Կումայրու Աբովյան փողոցի մասին է, ապրում էին նշանավոր շատ մարդիկ, որոնց մի մասին արդեն անդրադարձել եմ: Աբովյան-Ռուսթավելի փողոցների հատման խաչմերուկում մի երկհարկանի տուն կա:

воскресенье, 10 августа 2014 г.

Պատանեկությանս Կումայրին

Երեխան, ինչպես միշտ, արթնացավ շատ վաղ, երբ դեռ արևի առաջին շողերը չէին հասցրել թափանցել կիսախարխուլ տուն և փոքր ինչ հեգնական, մի քիչ էլ խղճահարույց ջերմություն նվիրել: Այդպիսին է նաև արևը, բնությունն ընդհանրապես, երես է թեքում բոլոր նրանցից ումից իր այլ ստեղծածներն էլ են երես թեքել, ու ինչ-որ բան տալուց էլ, տալիս է՝ ինչպես կտար մուրացիկին...

суббота, 30 марта 2013 г.

Ճոդալը


«Փիթիկ-փիթիկ»._ ասաց հիսունն անց տղամարդը և գլորվելով հեռացավ:

Նա բարձրացավ աստիճաններով, որոնք տանում էին մի շատ հայտնի շքամուտք. այդ շքամուտքը նշանավոր է« Հեղնար Աղբյուր» ֆիլմից:

понедельник, 4 марта 2013 г.

Իմ մեծագույն սերերից

1992թ.: Քաղաքը փոշոտ է: Այնպես փոշոտ, ինչպիսին կլինի քսան կամ միգուցե ավել տարիներ հետո: Կումայրու Ա. Ս. Պուշկինի անվան թիվ վեցերորդ դպրոց-գիմնազիան տեղակայված էր տնակներում, այդպիսիք շատ կտեսնեք Կումայրիում մինչ օրս: Կողքին՝ հպարտ, բայց խոնարհված վեր էր խոյանում նախկին Օլգինյան օրիորդաց վարժարանի շենքը, որը խորհրդային տարիներին հանձնվել էր իմ առաջին դպրոցին: