1988 փետրվարի 26: Թատերական հրապարակը այդպիսի մարդաշատություն չի տեսել: 2008-ի փետրվարի 26: Արդեն Ազատության դարձած հրապարակում կրկնվում է 1988-ի փետրվարը՝
մեկ բացառությամբ: Շարունակությունը չեղավ այնպես, ինչպես այն ժամանակ: Պատմական պահը` զոհերից խուսափելու և սահամանադրական կարգի շրջանակներում գործելու պատճառաբանությամբ բաց թողնվեց: Բայց եղավ երկուսն էլ. զոհեր և սահամանադրական կարգի խախտում: Հակառակորդ կողմից: Չնայած, այդ նույն սահմանադրական կարգով հասարակությունն իրավունք ունի ազատ կամարտահայտման իրավունք և իշխանություն վերցնելու իրավունք: Այս պարագայում միջոցների նկատմամբ խտրականությունն ինձ առանձապես չի էլ հետաքրքում: Ավելի է լավ է 100 մարդ զոհվի (սկսած ինձանից) քան ի վերջո Հայաստանի Հանրապետություն սուբյեկտը վերանա: Դա կհանգեցնի 2 մլն և ավելի իրական զոհերի: Ինչ տարբերություն, նրանք զոհվել են ֆիզիկապես, միանգամից, թե դանդաղ, մշակութապես և էթնիկ առումով դարձել են այլազգի, իրենց ժառանգներին ևս կտակելով այն դիմագիծը, որը նրանք ձեռք են բերել այս կամ այն երկրում: Ի վերջո, հայկական ցանկացած պետականություն ստեղծելիս (բացառությամբ 3-րդ հանրապետության, որի գոյությունն արդեն իսկ կասկածի տակ է, մենք տվել ենք շատ ավելի զոհեր, քան 100-ը կամ հազարն է):
Ցանկացած հանրահավաքին հնչեցվող միտքը` սա պատմական պահ է, վաղուց սպառել է իրեն: Այդ պոպուլիզմը կարող է ազդել բանից անտեղյակների վրա, բայց դա վատ կուտ է պատմական պահերից տեղեկացվածների համար: Պատմական պահը, պատմության որոշակի ժամանակահատվածի համար լինում է մեկը, իսկ այ մնացածը, դրանք պատմական դրվագներ են դառնում: Այդպես եղավ նաև 2008-ի փետրվարին: Երբ վոյինը, համալսարանում հավաքված ուսանողներին պատմում էր թատերական հրապարակի մասին, հատուկ շեշտելով ու քմծիծաղելով թատերական բառը: Նա տեղյակ էր, որ այդ թատերական հրապարակում շուտով բեմականացվելու է արյունոտ ողբերգություն, որի հեղինակը Էվրիպիդեսը չէր:
Ու այս մտածումներով հասանք 2014 թ. հոկտեմբերի 10: Թե ինչ էր սա, անուն կտան ապագայի պատմաբանները, եթե իհարկե նրանց հետաքրքրի 23 ամյա գոյության մի պետականություն: Ընդդիմությունը հավաքվեց գուցե և նորից թատերական դարձած հրապարակում: Կան մի քանի բաղադրիչներ, որոնց չենք կարող չանդրադառնալ, մինչ տաք գլխով գնահատական կտանք եռյակի կամ քառյակի, դա կարևոր չէ, վերջին գործողություններին.
Ա. Ընդդիմությունը տարասեռ էր և տարաբովանդակ քաղաքական առումով: Միմյանց կողք կանգնած էին երեք տարբեր, բացառապես տարբեր գործիչներ: Նրանցից մեկը, չնայած ժառանգություն է ստեղծել, բայց յուր նախնյացից այդպես էլ մտքի ժառանգություն չի ստացել ու մնաց քաղաքականապես անմեղսունակ, ինչպիսին որ կար Ստամբուլի գագաթնաժողովից ի վեր: Նրանցից մյուսը, որն առանձնապես շատ բան չի հասկանում ու բարդ կատեգորիաների սիրահար չէ, հարստացել է` լինելով հլու այս ու նախորդի` վոյինի, իշխանության տարիներին: Երրորդը, որը ճարտարապետն է այս ամենի, իրավմամբ ունի իրավունք <<կնքահայր>> կոչվելու: Բայց մտքով վեր է նախորդ երկրորդից ու շատ-շատերից:
Բ. Հրապարակը միազանգված չէր: Բացակայում էր այն քաղաքական մշակույթը, որը կար 1988-ին կամ 2008-ին: Խմածներն էին շատ: Ու սա թերևս այն երկրորդի թիմի աշխատանքի հետևանք է:
Գ. Հասարակական պահանջը, որը նրանք արտաբերում էին բանավոր և գրավոր` ցուցատախտակների վրա, մեկն էր` իշխանափոխություն:
Դ. Խնդիրն այլևս քաղաքական չէ: Խնդիրը վաղուց սոցիալական է: Սոցիալական է բառի բոլոր առումներով, հատկապես լայն հատկանիշներով: Խնդիրը` հացի խնդիրն է: Կենսական խնդիր: Ոչ մի ուրիշ խնդիր չկա: Ուշադիր նայեք այդ պատմական դրվագներին, որոնց մասին քիչ առաջ խոսում էինք: Մենք Ղարաբաղ ուզեցինք այն ժամանակ, երբ կուշտ էին:
Հիմա գանք տաք գլխով գնահատականներ տալուն: Ի՞նչ ասեցին հարթակից: Առանձնապես ոչինչ: Հարթակից հնչեցված ցանկացած միտք կարող է արտաբերել մեզանից յուրաքանչյուրը, որն ի զորու է հոդաբաշխ մտքեր արտաբերելու: Առաջինը, վաղուց այդքան մարդ չէր տեսել ու հուզվեց, թերևս հիշեց սուրենի (հայկական շրջանակներում առավել հայտնի է գրիգոր լուսավորիչ անունով) տղայության տարիները և երկու րոպեանոց թայմ-աութ խնդրեց: Երկրորդն իհարկե չհասկացավ, իսկ երրորդը զսպեց: Երկրորդը խոսեց կարճ` միաժամանակ ոչնչի մասին: Եվ ճիշտ էլ արեց: Միևնույնն է, երկար չէր էլ կարող: Ծանրությունն ընկավ երրորդի վրա: Որն այս անգամ առավել քան կոպիտ էր, իրեն ոչ հարիր: Թերևս մեկ կասկած ցրեց` վոյինի կասկածը կամ փորձեց ցրել: Ու գերգաղնի աղբյուրներից թիվ գիտեր, որը չասեց: Այդ թիվը ես էլ գիտեմ, երևի փոքրիկ տարբերությամբ: Ու այսպես գնացինք տուն, չնայած գալու ենք նաև հաջորդին:
Սցենար 1. Վատատեսներն իրավացի են և սա հերթական գործարքն է: Այս դեպքում, մենք կորցնում ենք ամեն ինչ: Այս գործընթացը շատերի կողմից դիտարկվում է որպես վերջին հանգրվան և կարող է լինել շրջադարձային ու սկսվի արտագաղթի առավել լայն ալիք:
Սցենար 2. Վատատեսներն իրավացի են կրկին ու սա հերթական գործարքն է: Մեկ տարբերությամբ: Հասարակությունը չի ենթարկվում եռյակ-քառյակին ու Շանթի օրինակը դառնում է գերիշխող: Քաղաքացիական պատերազմը բացառվում է, քանի որ իշխանությունը չունի քաղաքացիական հենարան, սակայն հետևանքներն անկանխատեսելի են:
Սցենար 3. Ընդդիմությունն իրական է, սակայն էական հարցերի շուրջ չեն գալիս համաձայնության: Ավելի կոնկրետ` հաջորդ նախագահ, խորհրդարանի կազմ և այլն: Սա կարող է հանդիսանալ խափանման պատճառ, ինչը էապես կնվազեցնի աջակից շերտերի շարքերը:
Սցենար 4. Ընդդիմությունն իրական է, տիրապետում է իրավիճակին, բոլոր հարցերը համաձայնեցված են, պարզապես պետք է մի քիչ սպասել և գործընթացը կհասնի իր տրամաբանակն ավարտին:
Ես ուզում եմ հավատալ վերջինին:
Նկարը` ilur.am կայքի:
0 коммент.:
Отправить комментарий