Մանկավարժական մտազեղումներ:
ՙ«Շահը հիշողություն չունի, քանի որ մտածում է միայն իր մասին» Կ. Մարքս: Այս հոդվածը նպատակ չունի որևէ այլ լույսի տակ ներկայացնելու պատմությունը կամ նրանում առկա կերպարները: Սա պարզապես մոտեցում է պատմության դասագրքերում առկա կերպարների մի մասին և դրանց լուծումներին, որոնք փոխանցվում են հանրակրթական դպրոցներում: Նրանք այդպես են փոխացվել նաև մեզ, երբ մենք էինք ուսանում: Ու այստեղ միայն հանրակրթական դպրոցի կամ դասագրքային նյութի խնդիրը չէ: Խնդիրն ավելի խորն է՝ հասարակական:
Հիշողության վեկտորը մեզ ստիպում էր կարդալ «Վարդանանք» կամ «Հայոց բերդ», ու դա դեռ այն ժամանակ, երբ պատմություն չէինք անցնում (չեմ դժգոհում, որ կարդացել եմ, խնդիրն այլ է...): Ու այսպես հասարակության մեջ արմատավորվում է մեռնող հերոսի կերպարը. հերոսը պետք է մահանա, որ հերոսանա, ու սա էլ իր հերթին այս ձևի մեջ է ուղղում վեկտորը դեպի կրտսեր տարիքային խումբ: Հերոսը պետք է նաև «քյալ» լինի քաղաքական առումով: Այն է՝ ուղիղ գլխով խփի պատին, եթե ջարդվեց, լավ, չդարդվեց, ուրեմն գլուխը կջարդի, և ինքը հերոս է: Օրինակներ՝ ինչքան ուզեք: Բայց գանք հերթով:
Հայոց պատմության ավագ դպրոցի հանրակրթական պետական չափորոշիչի հայեցակարգը սկսվում է հետևյալ մտքով.«Հայոց պատմության ուսումնասիրությունը ավագ դպրոցում պայմանավորված է սովորողներին հետագա կրթության կամ աշխատանքային գործունեության նախապատրաստելու, հարափոփոխ արդի դարաշրջանում հասարակության մեջ ազգային և հայրենասիրության ոգով նրանց դաստիարակելու անհրաժեշտությամբ»: Քանի աբսուրդ մեկ մտքում: Նախ. չափորոշիչը կոչված է պետական-հանրակրթական, այլ ոչ թե ազգային-շովինիստական, երկրորդ. հասարակությունը չի ենթադրում միայն հայություն, ուստի չի կարող լինել ազգային և հայրենասիրական: Այս վերջին կատեգորիային դեռ առանձնին կանդրադառնանք:
Չծանրանալով որոշ տաֆտալոգիկ հասկացությունների վրա, որոնք առկա են այս հայեցակարգում, միայն փաստենք մի քանի հանգամանք. հեղինակն ակնհայտորեն շփոթում է ազգ և պետություն հասկացությունները, հղում է անում չեղած կատեգորիայի՝ ազգային գաղափարախոսության, որը չունի սահմանում, իսկ մեր միջավայրում ավելին՝ չունի հիմնավորված դրույթներ, ինչպես նաև կանխորոշում է այս չափորոշիչից բխող գրքի բովանդակությունը, այն է ՝ ամրապնդել սովորողի հարգանքը հայրենիքի և այլնի հանդեպ: Այսինքն՝ պետք է գրվի այնպես, որ կարդացողը միայն հպարտության զգացողություն ունենա՝ առանց քննելու և ուսումնասիրելու: Հարկ եղած դեպքում նաև կեղծվի: Այստեղ չենք խնդրի սահմանել նաև, թե ինչ է ասել հայրենիք: Արդյո՞ք դա հողն ու ծաղիկն են, թե քաղաքացին է, որը կրողն է տեսակի և հասարակության: Ու այս մոտեցման սահմանափակությունը, որ չի ենթադրում երբևէ ստեղծագործ և հետազոտական ընդգրկում, տարվում է դասագիրք:
Անդրադառնանք դասագրքերում առկա մի քանի ծեծված հերոսների, որոնք, չափորոշչային լեզվով ասած, արդի հարափոփոխ դարաշրջանում պետք է դառնան էտալոն կամ գիտակցական շեմի տեսակ սովորողի համար: Բայց արի ու տես... ինչքան հեռու ենք իրականությունից: Սկսենք Վարդան Մամիկոնյանից: Կասենք չարչրկված է, բայց... Այս հերոսին դնելով մեր պատմության հիմքում և նրան վերագրելով հայոց պատմության չապացուցված իրողություններից մեկը՝ սրբազան պատերազմը, սովորողի մեջ ակամայից ներարկում ենք այն գիծը, որ հարկ եղած դեպքում դու պետք գոռաս հանուն Աստծու և մեռնես: Այսնինք՝ ի սկզբանե կանխորոշում ենք մեռնող քաղաքացի: Ավելին՝ անգամ եթե հակառակորդը բազմապատիկ է (իրականությունը չենք քննարկում, քննարկում ենք պաշտոնական վարկածը), հարկ չկա դիվանագիտություն բանեցնելու, դու պարզապես մահացիր: Այդպես լավ է: «Մահ չիմացեալ մահ է, մահ իմացեալ անմահություն»: Կներեք բարբառաբանության համար, բայց կարծում եմ՝ չարժի «կուտ» տալ սովորողին, որ դու իմանալով մահացիր. մեկ է հավերժ ապրելու ես: Պատանին հասկանում է, որ եթե ֆիզիկապես գոյություն չունեցավ, ինքն էլ չի ապրում:
Բայց մշակութաբանական և թեոկրատիկ կատեգորիաներ չենք քննարկում: Պարզապես մեր կենցաղին ենք անդրադառնում, որից այդքան հեռացել է պատմության դասագիրքը: Համոզեցինք, և սպանվեց: Ու այդ համոզելն ավելի լայն բնույթ կրեց երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ստալինյան խմբի պատվերով Դ. Դեմիրճյանը գրեց «Վարդանանքը»՝ ոչ միայն խեղաթյուրելով պատմությունը, այլ նաև ազդելով հաջորդ մի քանի սերունդների գաղափարաբանական ընկալման վրա այն առումով, որ մեզ կիրթ քաղաքական գործիչներ պետք չեն, պետք են մեռնող «քյալեր»: Բայց երևի նա չգիտեր, որ հայրենիքը հենց քաղաքացին է, և սպանելով քաղաքացուն՝ սպանում ես հայրենիքը:
Ի դեպ, մի փոքրիկ դիտարկում՝ կապված երկրորդ աշխարհամարտի հետ: Մինչ այժմ մեր դասագրքերում դեռ երկու թիվ է նշվում այդ աշխարհամարտի սկսման հետ կապված: Առաջին՝ իրական թիվը, երկրորդ՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակման թիվը: Վերնագիրն էլ աբսուրդ՝ «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին»: Այսինքն՝ ընդունում ենք, որ նապոլեոնյան արշավանքները Ռուսաստանի վրա հայրենական առաջինն էր մեզ համար, սա էլ՝ մեծը: Ավելի ծիծաղելի չի կարող լինել: Ուրիշի, երրորդի պատերազմը մեր համար դարձնում ենք հայրենական: Շարունակենք դիտարկել մեր հերոսներին ու անդրադառնանք հաջորդին՝ Սասունցի Դավիթին: Բնավ չքննարկելով էպոսի գրականագիտական արժեքը, քանզի տողերիս հեղինակը չի տիրապետում այդ դաշտին, կուզենայի անդրադառնալ Դավթի կերպարին: Միամիտ, բարի, ջարդող-փշրող և, որ ամենակարևորն է, գործում է միայնակ: Այստեղ աշխատում է շատ կարևոր հանգամանք: Քարոզելով և ներշնչելով Դավիթ՝ մենք սովորողին ստիպում ենք կրավորականության: Հեռու ենք պահում հավաքական խմբային աշխատանքից: Ինչ-որ բան փոխելու հատկությունն ասում ենք՝ մոռացիր: Կգա մի օր, կգա մի Դավիթ ու կփրկի քեզ: Այսինքն, քանի դեռ Դավիթ չի եկել, դու դատապարտված ես լինելու այս հասարակարգի զոհը, այսինքն՝ մահանալ: Հետևանքը նույնն է՝ մահանալը: Ու նորից գաղափարական միջավայրի ընկալումն ու պատկերացումը փոխանցվում են դասագրքից: Սա դեռ հին և միջնադարյան փուլը: Այսպիսի հերոսներ՝ ինչքան ուզեք:
Գանք 11-րդ դասարանի դասագրքին, որտեղ օրինակները բազում են: Նախ գիքրը սկսվում է Իսրայել Օրիին սրբացնելով (բնավ խնդիր չենք դնում նսեմացնելու Օրու ազատագրական դեգերումները, պարզապես նա այս դաշտում միակը չէ և հարկ չկա այլոց թողնելով ստվերում՝ լուսաբանել միայն նրա գործունեությունը), քանի որ նա մեր քաղաքական ուղղությունը փոխեց դեպի հյուսիս, հեղինակներն ամենայն հավանականությամբ տալիս են մեր օրերի զավեշտի պատմական հիմքը, որը կոչվում է «ուռուս»: Այս դասագրքում է, որ ամբողջանում է պատմության տրագիկոմեդիան: Այս ժանրին բնորոշ ամեն ինչ կարող ես գտնել այս դասագրքում: Շարունակելով Օրու գործը՝ հեղինակները ռուս-թուրքական և ռուս պարսկական պատերազմները ներկայացնում են որպես հայերիս համար ազգային-ազատագրական պատերազմներ, և այստեղ ի հայտ են գալիս նոր հերոսներ: Շատ բնական է, որ ռուսահպատակ հայերը պետք է կռվեին ռուսական բանակում, իսկ պարսկահպատակ հայերը՝ պարսկական բանակում: Բայց այս պատերազմներից մեկում ծնվում է հերոս թնդանոթաձիգ Հակոբը, ով կռվում էր պարսկական բանակում, բայց մարտի թեժ պահին շուռ է տալիս թնդանոթը պարսիկների դեմ: Արդյունքում պարսիկները բոնում են Հակոբին, և հետևանքները, մեղմ ասած, լավ չէին: Հեղինակները խրոխտ շեշտում են, որ այս հերոս հայորդուն ռուսական կառավարությունը պարգևատրեց 100 ոսկով և ցմահ թոշակ նշանակեց: Ի դեպ, Հակոբը մի քանի օր հետո մահացավ:
Սակայն հերոսներ ստեղծելու և նրանց փիառով զբաղվելու գործում հավասարը չունի դաշնակցական պատմագրությունը, որի հետևանքներն առկա են մեր դասագրքերում և ավելին, քան պետք է լինեին: Միայն այս կուսակցության այն կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն», արդեն մտածելու տեղիք է տալիս: Նման գաղափարաբանությամբ օժտված միջավայրը ի՞նչ կարող է փոխանցել սովորողին, բացի նրանից, որ քո փոխարեն արդեն ամեն ինչ որոշված է: Ասել կուզե, դու սոցիալական կենդանի չես: Իսկ մերօրյա հերոսներին անդրադառնալը մանկավարժական հոդվածի նյութ չէ: Ուստի դա առանձին հրապարակախոսության մեջ:

Այսպիսով, ինչպես տեսանք, հերոսի կարծրատիպը մեր դասագրքերում մեկն է՝ մեռնող տեսակը: Տեսակ, որը չգիտի՝ ինչ է կոմպրոմիսը, ինչ է քաղաքականությունը: Տեսակ, որը չի մտածում, այլ գործում է անկախ արդյունքից: Եվ կարծրատիպի տարածումը սովորողի վրա կարող է անդառնալի հետևանք թողնել մտածողության առումով: Մի քանի նման հետևանքներ արդեն ունենք: Այստեղ զարգացման շատ հետաքրքիր դինամիկա կա: Այս հերոսները, որոնք մատուցվում են դասագրքի միջոցով, ընկալելի չեն մերօրյա սովորողների մեծ մասի համար: Իսկ հակազդող այլընտրանքին՝ մտածող, քննարկող, հետազոտող, հարկ եղած դեպքում նաև քաղաքականության մեջ մանևրող տեսակին, անդրադարձ չկա: Այսինքն՝՝ բնական է դառնում սովորող-դասագիրք հակազդեցությունը:
Հոդվածում «քյալ» բառն օգտագործվում է խակ, չհասած, քաղաքականապես ոչ կիրթ առումով, ոչ թե կենցաղային կիրառական իմաստով: Տողերի հեղինակը պատրաստ է բանավիճել արտահայտված տեսակետների շուրջ:
Գրականության ցանկ.
Կարլ Մարքս, Բանավեճ փայտագողությանը վերաբերվող օրենքի մասին, 1842:
Հայոց պատմություն, Հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչ և ծրագրեր, Եր., 2009:
Հայոց Պատմություն, Դասագիրք հանրակրթական ավագ դպրոցի, 10, Եր.,2009:
Հայոց Պատմություն, Դասագիրք հանրակրթական ավագ դպրոցի 11, Եր., 2010:
Հայոց Պատմություն, Դասագիրք հանրակրթական ավագ դպրոցի 12, Եր., 2011:
0 коммент.:
Отправить комментарий