Հրապարակումն անպատասխան զրույց է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հետ, ում օրոք ամանոր կոչվող զանգվածային գնաբռնության ծեսը տեղափոխվեց դեկտեմբեր ամիս: Գործողությանը մասնակցում են երեք հիմնական անձիք՝ Սիմեոն Երևանցին, ես և իմ մեջ տեղ գտած երկրորդ եսը, որ շտկումներ կմտցնի տեքստում: Նյութը խիստ ուսումնական է և մասնակի ծանոթացում է պատմության չլուսաբանվող կենցաղին:
Ո՞նց ես: Դժվար լավ լինես: Եթե դժոխք կա, երևի թե լավ հարմարվել ես: Չնայած ինչ իմանաս, մեկ էլ տեսար Հոսոյին էլ (հեղինակն ի նկատի ունի Հովսեփ Էմինին) բերեցին ձեր մոտ: ՈՒ վայն եկել քեզ տարել է Սիմեոն ջան: Էդ կողմերում ասում են կաթողիկոսի փարաջան չի փրկում: Քո մասին վերջերս շատ են խոսում Սիմեոն ջան: Ասում են՝ հակասական, ուժեղ կերպար ես: Չնայած խանի մոտ որ հանդիպեցինք...եսիմ է: Լավ օրեր չէին: Մի կողմից վրաց թագավորի նամակատարը, մյուս կողմից ռուսաց ցարը, երրորդ կողմից էլ... գիտես ինչ եմ ակնարկում, չբարձրաձայնեմ հանկարծ, թե չէ ոմանք քեզ դեռ որպես սուրբ կաթողիկոս են ընկալում:
Գիտես ինչու՞ քեզ հիշեցի: Դիմացը Նոր տարի է: Հա հա, չես սխալվում, քո թեթև ձեռքով տառապյալ ազգիս գցեցիր դեկտեմբերյան տոկոսի գիրկը: Ոնց են դիմավորու՞մ: Ասեմ եղբայր, քեզնից ինչ պահեմ: Դե գիտես, հասարակությունս բաժանվել է շերտերի: Մի քանի ակցիա արեցինք, որից հետո խոզի բդի պահանջարկն ընկավ: Բայց արի ու տես, որ դրանով շատ վատ գործընթացի հիմք դրեցինք: Ընտանիք ենք քանդում, ընտանիք, հասկանու՞մ ես: Ամազոնի ու բոլոր հայտնի գետերի շրջաններում ապրող կոկորդիլոսների ընտանիքները քանդել ենք: Բա եղբայր... ասեմ ոնց: Մի խումբ կանայք ունենք, գնում են Թուրքիա, Դուբայ, դե էդ կողմերն էլի, մեր ժամանակներում այդքան էլ հայտնի չէր, երևի կհիշես, եղած-չեղածը մի հատ «Ավգուստին» սրճարան ունեիր, հետնամասում քոթեջներ էին, կաթոլիկ եկեղեցում միսիոներ «քույրերն» էին աշխատում: Պիոս VII Պապն էլ, որ դժգոհ մնաց Թերեզայից: Հիմա գիտես, ուկրաինուհիներ կան, յաման, մենակ տեսնես: Հա հա, ճիշտ ես հիշում, դա այն «դուքյանն» էր, որը կառուցեցիր Էջմիածնի վանքի պարսպի կառուցման ժամանակ: Էն որ շրջակայքի բնակիչներին հանեցիր ու կես կիլոմետր շառավիղով տարածքից...: Ասեմ իմանաս, այդ փորձդ հիմա էլ են կիրառում, Հյուսիսային պողոտա բան են սարքել, նույն սկզբունքով են առաջնորդվել:
Հա, ինչ էի ասում, մի խոսքով, այս կանայք գնում են Թուրքիա, Դուբայ, այնտեղ երկու-երեք օրվա համար շատ փող են տալիս: Հիմա այս ամազոնյան կոկորդիլոսների ընտանիքներում կտրուկ աճել է ամուսնալուծությունների թիվը: Սրանց կանայք գալիս են Հայաստան, բա եղբայր: Ու ասում են, որ երեք օրվա համար 380000 են տալիս: Տեսնում ե՞ս: Ինչ օրեր են էէէէէ: Ի դեպ, միայն կին կոկորդիլոսներն են գալիս: Դե գիտես, ավանդապաշտ ազգ ենք: Սեղանի զարդը կինն է: Բա որ ամեն տարի ճենճոտ ձեռքերով բաժակ չվերցնենք ու խումհարից մարած աչքերով, կանանց կենացը չխմենք, այդպես կլինի՞: Իհարկե չի լինի: Զայաֆկա դրած մազերով կանա՞յք: Այ դու ձկան աչք: Լավ էլ հիշում ես: Չնայած մեր ժամանակ զայաֆկա չկար: Փայտը տաքացնում էին, մազերը փաթաթում էին փայտին, որ գանգրանար: Հա, մնացել են Սիմեոն ջան: Գումարվել են նաև «ռեստորանային մուղամչիների դայլայլների ներքո օրգազմ ապրող գլամուր աչոնիկները»:
Այփադով-բանով նկարվում դնում են: Ռեստորանն ի՞նչ է: Դե պանդոկ էլի: Այփադն ի՞նչ է: ԷԷԷԷԷ Սիմեոն, հիմա քեզ ոնց բացատրեմ այփադն ինչ է: Գործիք է: Լավ բան է: Դու որ ժամանակին դրանից ունենայիր, հաստատ Զումա կխաղայիր: Չհարցնես Զուման ինչ է: Մեր հին հայկական «Ճլորտիկ» խաղի թվայնացված տարբերակն է: Գլամուրն էլ, դե լավ բան է էլի ասում են: Մեր մեջ ասած չգիտեմ ինչ է, Սիմեոն ջան, բայց թե ասեցի տեքստի հետ սազացնեմ: Մի խոսքով Սիմեոն ջան: Ճիշտ էիր ասում ռուսների հետ կապված: Դրանց պետք չէր շտապեցնել: ԵԿան ու մնացին: Հիմնավորվել են Սիմեոն ջան: Շուտով Էջմիածինն էլ կանվանեն Единственород (Հեղինակը չգիտի ռուսերենում նման բառ կա, թե ոչ, բայց լավ կլիներ, որ լիներ), դու էլ կդառնաս Сим: Էլ ինչ պատմեմ անցնող տարվա մասին:
Երանի ենք տալու քո ժամանակներին Սիմեոն ջան: Տաս պարկ ալյուրից մեկը թալանում էիր ու արդար ապրում: Հիմա արդեն տաս պարկից չորսն ենք տալիս Սիմեոն ջան: Մի ժպտա: Գիտեմ, այն ժամանակ, որ իմանայիր խելոք տալու ենք, դու էլ կվերցնեիր չէ՞: Անկուշտ: Դե լաաաավ, կատակ եմ անում, մի նեղացի: Ապրես: Հոսոն ո՞նց է: Շփվեք իրար հետ, ամոթ է: Մի տնից չեք մի հալից եք: Քյոմակ եղեք Սիմեոն ջան: Քեզ չի սազում: Մի խոսքով, չերկարացնեմ: Ոնց հասկացա Հակոբ Շամախեցին քեզ է սպասում: Հացից չկտրեմ քեզ, գնա Սիմեոն ջան: Բայց այդ կողմերում ոտքդ լավ պնդացրու: Շուտով ազգովի գալիս ենք:

0 коммент.:
Отправить комментарий