среда, 21 августа 2013 г.

Նախագծային ուսուցման մասնակի նկարագիր


Ի սկզբանե փաստեմ, որ տեքստում տեղ գտած մտքերի մի զգալի հատվածի հեղինակային իրավունքն ինձ չի պատկանում: Դրանք վերցված են ներքոհիշյալ գրականությունից: Այս տեքստում, կփորձեմ հակիրճ ձևակերպել և ներկայացնել նախագծային ուսուցման վերաբերյալ որոշակի պատկերացումներ, որոնց վրա և կկառուցվեն ծրագրերում առկա նախագծերը:
Ասել կուզե, սույն տեքստը հանդիսանում է մնացյալ ծրագրային-նախագծային հավելումների հիմնավորումը: Նախագծային ուսուցման պատմությունից չի խոսվի, քանի որ դա համարում եմ աննպատակահարմար և ժամանակավրեպ:

Նախագիծը որպես ուսուցման մեթոդ
Ուսումնական նախագիծը՝ ուսումնաճանաչողական, ստեղծագործական կամ խաղային համատեղ գործունեության տեսակ է, սովորող-գործընկերների միջև, որոնք ունեն ընդհանուր նպատակ և համաձայնեցված միջոցներ՝ ուղղված որևէ խնդրի լուծման կամ որոշակի արդյունքի ձևակերպման:
Սովորողի համար այն առավելագույն դրսևորվելու միջոց է, ինչպես խմբային բնույթի աշխատանքներում, այնպես էլ անհատական մոտեցման պարագայում: Այն հնարավորություն է տալիս սովորողին բացահայտելու իր մեջ եղած ստեղծագործական ներուժը: Խմբային աշխատանքների՝ նախագծերի իրականացման պարագայում, այն առաջարկում է լուծումներ մի շարք խնդիրների, ինչպես նաև զարգացնում է սովորողների մոտ թիմային, փոխահամաձայնեցված և համագործակցային աշխատանքի իֆորմալ կրթության հմտությունները:

Նկարագիր. Նպատակ, խնդիրներ և հնարավորություններ
Ա. Ուսումնական նախագիծ հասկացությունն ընկալվում է որպես համատեղ, նպատակաուղղված, նախապես ծրագրված համատեղ խմբային աշխատանք: Նախագծային աշխատանքն ունի ընդհանուր խնդիրներ և նպատակ, որոնց վերջնական արդյունքն այսպես ասած ինտելեկտուալ կոմպեսացիան է:
Այս մեթոդն ուղղված է զարգացնելու կոմմունիկացիոն հմտությունները: Սրա մեջ համադրվում են սովորողի խմբի ներսում աշխատելու անհատական և ինքնուրույն որակները:
Բ. <<Այն ինչը ես կճանաչեմ և կընկալեմ, ես գիտեմ, թե ինչի համար այն ինձ պետք, որտեղ և ինչի համար ես կարող եմ այդ գիտելիքը կիրառել >>. Ահա այս թեզն է ընկած ժամանակակից նախագծային մեթոդի ընկալման հիմքում: Այս հանգամանքը գրավում է հատկապես այն կրթական համակարգերին, որոնք փորձում են հավասարակշռություն մտցնել ակադեմիական գիտելիքի և կիրառական հմտության միջև:
Գ. Առաջանալով ազատ կրթության գաղափարի հենքի վրա, նախագծային մեթոդը, արդի փուլում ներառվում է կրթության ամենատարբեր փուլերում: Նախագծային ուսուցման միջոցով կարելի է ուսուցանել ցանկացած տարիքի անհատի.
·         բացահայտել և ձևակերպել խնդիրները
·         վերլուծել դրանք
·         գտնել դրանց լուծման ուղիները
·         աշխատել տարաբնույթ աղբյուրների տեղեկությունների հետ
·         ստացված տեղեկատվությունն օգտագործել տրված առաջադրանքի լուծման համար

Նախագծային ուսուցումը կրթական բարդ համակարգ

Նախագծային ուսուցումն իր մեջ ներառում է մի քանի ենթահամակարգեր: Ինֆորմացիոն (տեղեկատվական) ենթահամակարգն իր մեջ ներառում է իմացական և բնազդային բաղադրիչներ: Իմացական բաղադրիչը նախ և առաջ իմացումն է աշխարհի, տիեզերքի և սոցիումի կառուցվածքի մասին: Իմացական բաղադրիչի հիմնական գործառույթը հարցեր տալու, խնդիրներ առաջադրելու և դրանք ուսումնասիրելու կարողությունն է: Ռեֆլեկտիվ բաղադրիչն ապահովում է անհատի ինքնակառավարումը, ինքնավերահսկումը և տարբեր խնդրային իրավիճակներում խորքային ուսումնասիրությունը: Հոգեբանական ենթահամակարգը ներառում է մոտիվացիոն բաղադրիչը, որը պատասխանատու է սովորողի մոտ հետազոտական ակտիվության և փնտրելու ակտիվության համար: Կոնվերգենտ և տարամետ բաղադրիչները պատասխանատու են մտածողության տարբեր ձևերի առկայության համար: Կոնվերգենտ մտածողությունն ուղղված է ենթադրյալ մեկ ճիշտ պատասխան գտնելուն. Դա ավանդական մտածողությունն է: Տարամետ մտածողությունն ուղղված է բազմաթիվ մտքեր կամ այընտրանքներ գտնելուն: Այն յուրահատուկ կամ ստեղծագործ մտածողության գլխավոր բաղադրիչն է: Մտածողության այս տեսակը լայնորեն կիրառվում է, երբ խնդրին անհրաժեշտ է տալ առավել ստեղծագործական լուծում: Սակայն ինչքան էլ խոսենք տեսական հարցադրումներից, յուրաքանչյուր նախագծի և ուսումնասիրության հիմքում ընկած է պրակտիկ գործունեության ենթահամակարգը:
Շարունակելի...

Աղբյուրներ
1.      Научно-исследовательская и проектная деятельность учащихся учреждений общего, начального и среднего профессионального образования, под ред., Полиракповна Л. К., Вальеревна Ю., Л.,
2.      Ступницкая М. А., Что такое учебный проект?, М., 2010.
3.      Թոքմաջյան Վ., Մանկավարժական մտորումներ, Եր., 2013:

 
 

0 коммент.:

Отправить комментарий