воскресенье, 15 января 2017 г.
суббота, 14 января 2017 г.
суббота, 7 января 2017 г.
Կուզիկը
10:48
No comments
«Պատանեկությանս Կումայրին» շարքից:
_Ուրիշ տեղ չունի՞ք խաղալու: Ռադ եղեք ուրիշ տեղ խաղցեք:
_Չէ, չունինք, համ էլ ըսիգ ինչքան օր քու մայլեն է, ըդքան էլ մեր մայլեն է:
_Հլը էդ լեզվանի լակոտին նայե: Անդաստիարակ:
_Այ լակոտ, մենծ կնիկ է, հետն ի՞նչխ կխոսաս, ռադ էղի տուն._խառնվում էր երեխայի ծնողը:
_Այ լակոտ, մենծ կնիկ է, հետն ի՞նչխ կխոսաս, ռադ էղի տուն._խառնվում էր երեխայի ծնողը:
_Համ էլ ինքը կնիկ չէ:
_Տո լակոտ, մատմ փիչխա էս, ըդիկ քու ի՞նչ քննարկելու բանն է: Ես քեզի կսեմ ռադ էղի տուն:
Սույն երկխոսությունը, կամ որ ավելի ճիշտ է ̀ եռախոսությանը դուք հաճախ կհանդիպեիք
Կումայրու
նշանավոր
Աբովյան
փողոցում:
Եռախոսության
առաջին
գործող
անձը
Լարիսն
էր:
Թաղի
նշանավոր
կուզիկը,
ով
տանել
չէր
կարողանում
թաղի
երեխաներին
և
աղմուկը:
Կարծում
եմ,
յուրաքանչյուր
միջին
վիճակագրական
թաղում
կա
այդպիսի
կին
կամ
կանայք,
իսկ
որ
ամենասարսափելին
է
̀ տղամարդիկ:
Լարիսը,
մինչ
մոր
̀ Սալբիի
մահը,
ապրում
էր
մոր
հետ:
Այնուհետ
̀ միայնակ:
Սալբին,
ժամանակին
եղել
էր
գնացքի
ուղեկցորդուհի
և
աղջկան
վատ
չէր
պահել:
Սակայն
բնությունն
ասել
էր
իրենը:
Լարիսը
կուզիկ
էր
ծնվել,
որն
էլ
կանխորոշել
էր
այդ
կնոջ
ճակատագիրը:
Նա
ուներ
պառաված
օրիորդին
բնորոշ
բոլոր
հատկանիշները
̀ մարդամոտ
չէր,
սիրում
էր
բամբասել,
հյուրեր
չէր
ընդունում,
տանել
չէր
կարողանում
թաղի
երեխաներին,
և
ապրում
էր
իր
կատվի
հետ:
Լարիսը
չէր
խանդում
այլոց
տղամարդկանց,
ինչը
կարող
էր
բնական
դիտվել
նրա
կարգավիճակի
համար:
Նա
խանդում
էր
բոլոր
այն
հարևաններին,
որոնք
կատու
էին
պահում:
Դա
սարսափելի,
ու
չար
կնոջ
խանդ
էր:
Նա
ամեն
անգամ
միջոցներ
էր
ձեռնարկում,
որ
կատու
պահող
հարևանի
կատուն
սատկին:
Ու
հաճախ
դա
նրա
մոտ
հաջողվում
էր:
Նա
միշտ
իմ
հիշողություններում
մնում
է
50-նն
անց,
կանաչ
աչքերով
և
սուր
հայացքով,
կիսաճերմակ
մազերով,
որոնց
հարդարանքը
̀ հետ ընկած գանգրությունը մի տեսակ հիշեցնում
էին
մուլտֆիլմերի
աղվեսներին,
կլորիկ
կազմվածքով,
սուր
դեմքով
և
նշանավոր
կուզով
կին:
Տողերիս բացասականը բնավ միտված չէ ներկայացնելու նրան միայն վատ երանգներով:
Պարզապես
նա
խտացումն
էր
երբեք
չամուսնացած
և
բնության
այդ
դառնության
խորշոմը
դեմքին
կրող
կնոջ
ամբողջացմանը:
Գիտե՞ք,
այլ
բան
է,
երբ
կինն
այրի
է,
կամ
հանգամանքների
բերումով
մնացել
է
առանց
ամուսին,
իսկ
այլ
է,
երբ
նա
երբեք
ամուսնացած
չի
եղել:
Դրանից
առավել
վատ,
բնությունը
չի
կարող
ազդել
ԿԻՆ
տեսակի
վրա:
Եվ
այդ
տեսակի
ընկալումները
և
վերաբերմունքը
բնավ
արգահատելի
չէ:
Այն
մեծ
ըմբռնումի
և
հասկանալու
կարիք
ունի:
Դեռահաս
փուլում
դու
չես
կարող
դա
հասկանալ:
Լարիսն
ընդամենը
մեզ
համար
չար
պառավ
էր,
որը
չէր
թողնում
խաղալ
մեր
փողոցում:
Այդ
ամենը
գիտակցում
ես
այն
ժամանակ,
երբ
մտովի
հետադարձ
հայացք
ես
նետում
անցյալիդ
և
նրանում
գործող
հերոսներին:
Այդ
ժամանակ
այլ
կերպ
ու
այլ
ընկալումներով
ես
վերաբերվում
նրանց:
Նման կանայք ժամանակի ընթացքում ձեռք են բերում հատկանիշներ, որոնք այդքան էլ բնորոշ չեն, կամ գոնե իմ պատանեկության
Կումայրիում
հատկանշական
չէին
կանանց
համար:
Նա
սիրում
էր
նարդի
խաղալ:
Կյանքում
ուներ
երկու
տարերք ̀ իր կատուն և նարդին:
Նա
կարող
էր
օրվա
մեջ
խաղալ
30-35 թայլա
ու
չհոգնել:
Նրա
հետ
բարեկամանալու
միակ
հնարավորությունը
նարդու
ընկեր
դառնալն
էր:
Ազնվորեն
ասեմ,
որ
իմ
մոտ,
ի
տարբերության
մյուս
դեպքերի,
նրա
հետ
բարեկամությունը
այդպես
էլ
չկայացավ:
Մեր
շփումները
կառուցվում
էին
փոխադարձ
վիրավորանքների
ֆոնին
կամ
այն
փոքր
չարաճճիություններով,
որ
անում
էինք
Լարիսի
նկատմամբ:
Սակայն,
նա
մերն
էր:
Իսկ
մենք ̀ նրանը: Աբովյան
փողոցի
այդ
մասը
̀ Ձորի մայլեն, մի տեսակ թերի կնայվեր, եթե չլիներ Լարիս-թաղի երեխաներ հակադրությունը: Դա յուրատեսակ ֆոլկլորի
բաղկացուցիչն
էր,
որն
ամբողջացնում
էր
թաղի
կոլորիտը:
Դա
հասկանում
ես
հետո,
երբ
կարոտում
ես
քո
մանկության
ու
պատանեկության
միջավայրին,
բայց
հեռու
ես
այդ
ամենից
ու
վերադարձի
միտք
չունես:
Մյուս
կողմից,
տեսակի
նման
արտացոլման
ու
ինքնաարտահյտման
մեջ
մեղավոր
է
հասարակությունը:
Հասարակություն,
որ
այնքան
հեղհեղուկ
ու
անդեմ
է,
երբ
կա
արժեքային
բախում,
երբ
պետք
է
ընդառաջ
քայլ
անելու
համարձակություն:
Լարիսն հիմա էլ կա: Ապրում է ու նարդի խաղում: Իսկ պարապ ժամանակ, իր չար հայացքով նայում է փոքրիկ պատուհանի ճաղերի արանքից բոլոր անցորդներին և հյուսում հերթական բամբասանքը:
Արժևորեք ձեր ունեցած լարիսներին, մի օր կարող է այլևս չունենաք ու կտիրի դատարկություն:
Подписаться на:
Сообщения (Atom)