понедельник, 25 ноября 2013 г.

Անձնական կյանք

16+



Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանք ունենալու իրավունք: Այդ առումով բացառություն չեն կազմում նաև աշխարհի տիրակալները: Լինեն դրանք նախկին, թե ներկայիս: Շատ դեպքերում այդ անձնական կապերը և մոտիվացիաներն ավելի լուրջ դեր են խաղում միջպետական հարաբերություններում, քան այն իրողությունները, որոնք մեզ հայտնում է պատմությունը կամ պաշտոնական եթերը: Ասել կուզե, այդ ամենը լոկ այսբերգի երևացող մասն է: Գաղտնիք չէ, որ այդ անձնական կյանքում հսկայական նշանակություն ունեն մարդու, տվյալ դեպքում դիկտատորի հակումները, սիրուհիները, սիրեկանները և այլն: Այս մասին տեղյակ են նաև հատուկ ծառայությունները և նրանք ևս օգտվում են այս կամ այն  գործիչի միջավայրում սեքս-գործակալներ ներդնելու փորձից: Եթե նախկինում այս քաղաքական գիծը տարվում էր մեծատոհմիկ ամուսնությունների միջոցով, քանզի բազմակնությունը լեգալ երևույթ էր, ապա իրեն զարգացած համարող հասարակությունը չգիտես ինչու, որոշեց, որ այն ամենը ինչ հաճո է մարդուն պետք է դեմ լինի գրողի տարած հասարակական կարծրատիպերին և կատարվի թաքուն: Այս շարքում կանդրադառնանք մի շարք հայտնիների սիրուհիններին և սիրեկաններին: 

Որպես ավագ ընկեր, սկսենք Լենինից.
Խորհրդային պատմագրությունն իր ողջ գոյության ընթացքում, մեր սիրելի Լենին պապիկին, այս առումով փորձում էր ներկայացնել գրեթե անսեռ մարդ: Մարդ՝ ով միտված էր միայն և միայն գաղափարական պայքարի, բայց ոչ երբեք ֆիզիկական «գժտության»: Մեր մեջ ասած, Լենինի ֆիզիկական տվյալների պարագայում, մի տեսակ  չի էլ նայվում սրտակեր տղամարդու կամ անկողնային գիշատչի դերում: Բայց արի ու տես, որ Լենին պապիկի, մեր ազգերի գերբարոյական առաջնորդի համար Հույսը (Նադեժդան) ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը: Նադյան, այսպես կանվանենք նրան մենք հետայսու, հաշվի առնելով քնքշանքի արժանի որոշ ասպեկտներ, տարված էր Լենինով դեռ այն ժամանակ, երբ Լենինի մեջ տաՌփանքի թույլ ընդգծված շերտեր էր առաջացնում մարքսիստական ոգով տոգորված ուսուցչուհի Ապոլլինարիա Յակուբովան: Սակայն այդ օրերի փարթամ գեղեցկուհուն, ումով տարված էին շատերը, քիչ էր հետաքրքրում կարճահասակ, վտիտ, ժամանակից շուտ ճաղատացող, ժանգոտած մորուքով մեկը, որին Լենին էին կոչում: Ամուսնանալու առաջարկը նա մերժեց հեշտությամբ, որից հետո ժողովուրդների ամուլ հայրն ընկավ խորագույն դեպրեսիայի մեջ: Եվ ահա այս փուլում է, որ ի դերև է գալիս Նադյան, ով բավականին մտերիմ հարաբերությունների մեջ էր վերոնշյալ սուբյեկտի հետ և մի որոշ ժամանակ միջնորդի դեր էր կատարում: Սակայն ինչպես լինում է նմանատիպ շատ դեպքերում. հաղթեց երրորդ կողմը: Այս մասին քիչ հետո: Հստակ չենք կարող արձանագրել, թե Լենինն ինտիմ կապի մեջ եղել է արդյոք օրիորդ կամ տիկին Յակուբովայի հետ (պատմությունն այս հարցի վրա ևս լույս չի սփռել և մենք տեղյակ չենք, թե հայկական կարմիր խնձորի վերապրուքներն ինչպես են արտահայտվել ռուսական միջավայրում, Յակուբովայի պարագայում), բայց այն հանգամանքը, որ նրանց մեջ եղել է նամակագրական կապ, Լենինի կողմից ավելի ինտենսիվ, դա հստակ փաստ է: Ահա այս խառը պատմական ժամանակահատվածում, երբ Լենինն իր հերթական բանտարկությունն էր վայելում, գործի է անցնում Նադյա Կրուպսկայան: Նա, ըստ արևմտյան վերլուծաբանների, Լենինի կամքից անկախ, հայտնում է, որ համարվում է նրա հարսնացուն և բանտում եղած ժամանակ ամուսնանալու թույլտվություն է ստանում: Նրա ցանկությունը կատարվում է և Լենինն ամուսնանում է: Կյանքի այս փուլում, բանտից հետո, Լենինն ապրում էր կնոջ և զոքանչի հետ: Զոքանչը հետագայում կդժգոհի, որ իրեն չեն թողել գնալ և ապրել իր տանը, քանզի աղջիկն ապաշնորհ էր և տարրական կենցաղային հարցերում չէր կարողանում դրսևորվել: 
Խառը հեղափոխական փուլ էր, ամեն ինչ գլխի վայր շուռ էր եկել, այդպես էր նաև մարդկանց կյանքը, երբ պատմության հարթակ ներխուժեց Ինեսսա Ելիզավետա Ստեֆանը կամ Ինեսսա Արմանդը: Հերոս մայր լինելուց զատ (28 տարեկանում նա արդեն լույս աշխարհ էր բերել հինգ երեխաների), նա բավականին հակասական կերպար էր, և մեր տրանսվիստիտական շեղումներում դեգերող հասարակության խիստ բարոյական շերտերում կարող է ընկալվել որպես անբարոյական: Պարզաբանեմ ինչու: Իննեսան նախ տարվում է ամուսնու փոքր եղբորով, ապա ամուսնու իսկ համաձայնությամբ ամուսնանում է նրա հետ: Այնուհետ, մտնելով հեղափոխական բովի մեջ, նշմարում է Լենինի մորուքը: Սա այն եզակի դեպքերից է, երբ կնոջը գրավում է ինտելեկտը և նա խորսագույնս սիրահարվում է Իլյիչին: 1910 թվականին, Ինեսսան որոշում և ընդունվում է Սորբոն: Հենց այստեղ է, որ նրանց ճակատագրերը միահյուսվում են: Բավականին խելացի և հնարամիտ կինը շատ արագ դառնում է նրանց ընտանիքի բարեկամը և Լենինը չի կարողանում դիմագրավել նրա հմայքին: Առավել ևս, որ իրական սոցիալիզմն արգելում էր դա: Եվրոպայում, Ինեսսան ճակատագրի հեգնանքով միշտ ապրում էր Լենինի ընտանիքից ոչ շատ հեռու: Ուշագրավ են հատկապես նրանց նամակները, որտեղ Լենինը նրան դիմում է բացառպես դու-ով: Փաստենք, երկու մարդ կար, որոնց հետ Լենինը շփվում էր դու-ով՝ Մարտովը և Կրժիժանովսկին: Սակայն հետագայում, այս երկուսի հետ ևս նա սկսում է հարաբերվել Դուքով: Մնում է միայն Արմանդը: Ասում են, Նադյան տեղյակ էր նրանց ինտիմ կապից և մեկ անգամ չէ, որ ուզել է վերջ տալ իր ընտանեկան հարաբերություններին, սակայն քաղաքականության մեջ սկանդալներ տենչացող Լենինը, դրանք չէր տեղափոխում ընտանեկան դաշտ: Առավել ևս, Նադյան շատ լավ հասկանում էր, որ ծանր հիվանդությունից և դեֆորմացվելուց հետո չի կարող Լենինին տալ այն, ինչ տալիս էր Ինեսսա Արմանդը: Պապիկի կյանքի մեծագույն սերը՝ Իննեսան, 1920 թ-ին ծանր հիվանդանում է: Լենինն անձամբ է պարտադրում, որ նա մեկնի Հյուսիսային Կովկաս բուժվելու: Բայց այստեղ նա վարակվում է տիֆով և մահանում: Թաղման ժամանակ, ինչպես պատմում են ականատեսները, Լենինին անհնար էր ճանաչել: Նա քայլում էր փակ աչքերով և բոլորին թվում էր, թե ու որ է նա նույնպես կմահանա: Արմանդի մահից անմիջապես հետո, Լենինի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ և նա կաթված ստացավ: Նա այլևս չկարողացավ խոսել և որոշ ժամանակ փակված մնաց Գորկիում, բոլորից հեռու: Հետաքրքիր է, թե ինչ էր մտածում նա այդ ժամանակ: 
«Ես քեզ շատ էի սիրում»._ գրել էր նամակներից մեկում Իննեսան: Երևի հիշում էր:
Այսպիսի սեր:
Հ. Գ. Կաթված+սիֆիլիս. շուտ մեռնելու լենինյան բանաձև:
Հ.Գ. Կումայրի. Մանկության ֆոլկլոր
Լենին պապին մեռել է,
Մատը ... թողել է,
Ժիր բալիկներ մեծացեք,
Մատը ... -ից հանեք:

0 коммент.:

Отправить комментарий