Շարունակություն...
Մաս երկրորդը կարդացեք այստեղ:
Նրանք բոլորը հրեշներ են, այդկերպ մտածողները:
Երբևէ փորձե՞լ եք, անգամ ամենագեղեցիկ քաղքենիի մեջ տեսնել դժնդակին: Հավատացած եղեք,
որ դա կստացվի: Ներքին ահագնացող չարությունը և էության բորբոսը դաջված է նրանց դեմքերին:
Մենք հաճախ խաբնվում ենք այդ դեմքերի շպարին: Ներսը տեսնելու համար շատ բան պետք չէ:
Ընդամենը երկար նայել ու նրանց էությունը, ավելի շուտ նողկանքը կդաճվի անմոռաց պատկերի
նման: Բացառապես բոլորը, անկախ այն հանգամանքից, թե ինչ են բարբառում, այդպիսին են:
Ձեր մտքում դարձրեք նրանց սարսափ ֆիլմի որևէ չար կերպար, տվեք այդ մոտիվացիան և կտեսնեք
իրականը: Այս հարցում Ձեզ կարող է օգնել հաշիշը: Եթե անգամ չունեք, հոգ չէ ` խորաթափանց
միտքն ի զորու է կլանել նրանց հայացքների սառնությունը, միայն լափելու ունակ բերանների
չափսը, պիղծ շուրթերի աղոթքը, խաղացող ժպիտների հեգնանքը և հարթ դեմքերի այն պայթող
սալը, որը պատրաստ է ցանկացած պահի դժոխային դևեր ու երևակայության սահմաններ չհանդուրժող
էակներ ծնել: Այդ հրեշներն ունակ են ջերմեռանդ աղոթել, չիմանալով որ պարի ու աղոթքի
համակեցության հիմքում ընկած է ճիվաղ վայրենիների նախնադարյան ու չգիտակցված էությունը:
Կա տեսակետ, որ մարզերի երեխաները լավ
են սովորում: Իրականում նրանք չեն սովորում մարզերում մնալու, ստեղծելու ու արարելու
համար: Հակառակը, իրականությունը նրանց սովորեցրել է սովորել, որպեսզի փախնեն այդ նույն
մարզից և գտնեն այն երանելի բարեկեցությունը և աշխույժը, որի մասին արդեն խոսել ենք:
Բայց իրականում, դա թուլության առավելագույն արտացոլումն է, որը բնորոշում է մեզ̀ իրականությունից փախածներիս: Ինձ, Ձեզ, բոլորիս:
Մենք զբաղված ենք այն նույն ինքնախաբեությամբ, որին տրվում է դեռահաս պատանին իր սեռական
արբունքի առաջնային փուլերում: Արդյունքում մենք չենք գտնում ոչ բարեկեցություն և ոչ
էլ աշխույժ: Ավելի շուտ գտնում են նրանք, ովքեր ունակ չեն խորությամբ նայելու և ընկալելու:
Ավելի շուտ ընկալելու: Այդ փնտրտուքները բնորոշում են մեր տեսակը և մենք բոլորս ենք
վաճառվում: Իրականում, վաճառվելու մեջ վատ բան չկա: Մարմնավաճառը վաճառում է իր մարմինը
և հոգեպես ավելի ազնիվ է այն կնոջից, որը ներկայանում է տիկին ու հարկ եղած դեպքում,
տարիներով խրատական ճառեր կկարդա ընտանիքի մոր մասին, բայց մշտապես երազում է հարևան
Ամբակումի արժանապատվությունը: Արհեստավորը վաճառում է իր հմտությունները, մտավորականը`
ուղեղը և այսպես շարունակ: Միակ տարբերությունը գնի մեջ է: Ուրիշ ոչինչ չի առանձնացնում
մեզ միմյանցից: Ներեցեք, մեկ միջոց ևս առանձնացնում է` միջոցների մեջ առկա ընտրությունը:
Դա արդեն խառնամբոխի, որին մենք հասարակություն ենք կոչում, ընկալումների արդյունքն
է: Հարդյունս ` այն կարծրատիպը, որ ձևավորվում է քո շուրջ, երբ քեզ փորձում են ընդունել:
Մենք կարող էինք խուսափել այս ամենից
ու մնալ արժանապատիվ: Այս ամենը մազորխիզմ է հիշեցնում: Շատերս պատրաստ ենք մարզի մեր
գեղեցիկ անկյունը և սեփականը փոխել կենտրոնի ինչ-որ <<բառաքում>> կամ հետնախորշում
ապրելու հետ, վաստակելով ̀ <<ռայոնցին>>
տիտղոսը, հենց այդպես էլ քարշ տալով գոյությունը, բայց երբեք չվերադառնալ այն արժանապատիվ
մեկնակետին, որն իրականում քոնն է: Ինչու՞, որովհետև վախկոտ ենք: Ձեռնարկող չենք ու
հանդուգն չենք: Առ միֆ են այն բոլոր պատկերացումները և ճենճոտ բերաններով կենացները
հայի մտքի, էության, ստեղծականության և այլնի շուրջ: Մենք, որպես հանրույթ, չենք հաջողել
կյանքի որևէ ոլորտում, չենք հաջողել աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ու չենք հաջողելու,
քանի դեռ այսպես ենք ընկալելու իրերի ուղին: Մեր միակ սփոփանքը կենտրոնում տարբերվող
պոռոտախոսությունն է, որը վաստակել ենք այս կամ ենթաէթնիկ շրջանի ավանդույթներից ելնելով:
Դրանով մենք դառնում ենք միմոս վերոհիշյալ քաղքենիների մոտ ̀ զվարճանքի առարկա, լավագույն դեպքում ̀ մերժելի տեսակ: Իսկ յուրայինների ու հատկապես գիտակցող
յուրայինների մոտ, ի ցույց ենք դնում դատարկության այն անհունը, որն այնքան բնորոշ
է մեր տեսակին:
Շարունակելի...