Երբ 88-ին սկսվեց արցախյան շարժումը (ի նկատի ունեմ մինչերկրաշարժյան հատվածը) հասարակությունը մեծ հաշվով սոցիալական խնդիր չուներ: Այն մի տեսակ դարձել էր սպառող հասարակություն՝ խորհրդային կացութաձևի մեջ: Ընդհանրապես, գուցե և այս թեզը վիճելի լինի, բայց այն ունի օրինաչափություն:
Սովորաբար ազգային բում լինում է այն ժամանակ, երբ սոցիալական խնդիրը չկա կամ պետք է լուծվի հենց սոցիալական խնդիր: Իրականում ազգային-ազատագրական պայքարի դուրս եկող բոլոր հավաքական միություններն էլ լուծում են կենսական՝ ապրելու խնդիր, որն ի վերջո սոցիալական միջավայրին միտված իրողություն է:
Սովորաբար ազգային բում լինում է այն ժամանակ, երբ սոցիալական խնդիրը չկա կամ պետք է լուծվի հենց սոցիալական խնդիր: Իրականում ազգային-ազատագրական պայքարի դուրս եկող բոլոր հավաքական միություններն էլ լուծում են կենսական՝ ապրելու խնդիր, որն ի վերջո սոցիալական միջավայրին միտված իրողություն է:
Մի խոսքով, հիմա սա չէ, որ կուզենամ քննարկել: Առավել ևս, եթե խորանանք նշյալ ժամանակահատվածի որոշակի իրողությունների մեջ և զուգահեռներ անցկացնենք այսօրէական միջավայրի հետ, ապա շատերին պետք է վիրավորենք:
Խնդիրը մի փոքր այլ է: Ստեղծվել է մի վիճակ, երբ բոլորս ունենք սոցիալական խնդիր, բայց չկա ազատագրական պայքար: Բոլոր այն հասարակությունները, որոնք հաղթել են արտաքին պայքարում, նախ և առաջ հաղթել են ներքին պայքարում: Խնդիրը մարդու մեջ է, ներքին տեսակի: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդ վախենում է այդ պայքարից, օտարել է իրենից ապրելու և ստեղծելու իրավունքը, իրավակարգի իրավունքը և ընդհանրապես բոլոր իրավունքները: Քաղաքական այս համածիրի հոլովույթներում, երբ անվերջ գզվռտոց է գնում հյուսիս-արևմուտք կողմնորոշման մեջ, հենց այս խնդիրն է առաջ գալիս:
Արևմտյան միջավայրում մարդուց ևս օտարված են այդ բոլոր իրավունքները: Դա արտաքուստ է, որ նրանք ունեն այդ իրավունքները: Բայց ցանկացած առավոտ կարող է չլինել մարդը՝ և չի լինի իրավունքի սուբյեկտը: Բայց այստեղ առկա է մի էական խնդիր: Իսկ խնդիրը կայանում է հետևյալի մեջ, թե ում է մարդը զիջել իր իրավունքները: Ու հենց այստեղ է, որ կայանում է արևմուտքի գրավչությունը: Համակարգը, որին զիջել է անհատն իր իրավունքները, փոխարենը լուծում է նրա սոցիալական խնդիրները:
Գանք մեզ ու տեսնենք թե ում ենք զիջել մեր իրավունքները և ինչին ենք հարմարվում: Մենք զիջել ենք բոլորին ում հնարավոր է: Բացառապես բոլորին՝ խուժանին, ի դեմս խունտայիկ վարչախմբի, քուչի կեղծարարին, տուպոյ թաղայինին, մեկ դույմ հաստությամբ գանգակեղև ունեցող օլիգարխին, ապահովիչի մոնոպոլ տերտերին: Այսինքն` ում ասես և ում հնարավոր է:
Ու հենց այստեղից է, որ գալիս է խեղվածությունն ընկալումների և հասարակական զգացումների դաշտում: Մենք արդեն սկսում ենք նմանվել որոշակի գործառույթ ունեցող անձի, որին հետաքրքրում է միայն <<կլիենտի>> երկու գրոշ ավել շպրտելը: Հասարակական մի հատվածի համար այլևս էական չէ անկախության գիտակցումը կամ ղարաբաղի խնդիրը: Հասարակության այդ հատվածն արդեն քննարկում է ՌԴ-ի գուբերնիա լինելու կամ Ֆրանսիայի պրոտեկտուրատ դառնալու հարցը: Ու սա ամենավտանգավորն է: Յուրաքանչյուր օրգիայից (ընտրություն) առաջ, բնակչությունը խորհրդավոր ասում է, որ <<անցնելու են>>: Ոչ թե անցնելու է, կամ <<չորով կանցնի>>, այլ հենց անցնելու են: Այսինքն` նախագահի ինստիտուտը, որ պետք է դառնար բարձրագույն արժեք, դարձել է փալաս-հասարակությունը մեղք չունի. իշխանությունը շատ է սիրում Palace-ներ:
Ու այստեղից գալիս է հարցերի տարափը: Տարափ, որոնք մեզ` հարմարվողներիս ավելի շատ են հարմար հարմարացնում համապատասխան հարմարանքին: Ժողովրդական առածն ասում է._<<կտորըմ հաց տամ, բերանդ ...>>: Ավաղ, ժողովրդական առածը սխալվում է առաջին մասով:
Ներքին ազատագրման բոլոր նախադրյալները լինելով հանդերձ, մենք հեծեծում ենք: Վախն է պատճառը: Անկեղծ ասած չգիտեմ: Կարծես կոտրել էին 2008-ին: Հեծեծում ենք այնպես, ինչպես արել ենք դա 12-19-րդ դարերում: Ու շարունակում ենք: Կդիմանանք արդյոք ևս 7 դար: Դժվար թե:
Հ. Գ.
Հարմարվելու բնավորությունը լավագույնս երևում է երթուղայիններում: Բոլորդ տեսած կլինեք հետևյալ տեսարանը. նստելու տեղ չկա, երկու մարդ խտանում են, տեղ են զիջում երրորդին, չնայած որ նստարանը նախատեսված է երկուսի համար: Երթուղայինը շարունակում է իր ուղին, ազատվում են տեղեր, բայց երեքով նստածը շարունակում են խիստ նեղվածք պայմաններում, ևս մի քանի կանգառ նստել երեքով, չնայած որ ազատ տեղեր կան...
0 коммент.:
Отправить комментарий