понедельник, 19 мая 2014 г.

Վերընթերցելով պատմության դասագիրքը

Նախագծի հիմնական նպատակն է անդրադառնալ այն թեմաներին, որոնք դասագրքում ներկայացված չեն այնպես
, ինչպես մեր սուբյեկտիվ դիտանկյունից պետք է որ ներկայացված լինեին: Ավելին` կան բազմաթիվ թեմաներ, որոնք դուրս գալով օբյեկտիվ տրամաբանությունից, այս կամ այն կերպ ծառայում են քաղաքական գործիք: Անշուշտ, պատմությունն այս առումով բավականին քաղաքականացված է և չի էլ կարող դուրս գործել քաղաքականության միախառնման շրջանականերից: Սակայն հարկ է փաստել, որ դառնալով որոշակի խմբի շահեր սպասարկող գիտություն, այն զրկվում է օբյեկտիվության որևէ հատիկից: Նախագծի հիմնական խնդիրներից է նաև, սովորողներին տալ հնարավորություն քննադատաբար, վերլուծելով և խորքային ուսումնասիրելով մոտենալ այս կամ այն հարցին:

Մասնակիցներ՚
Հիմնական մասնակիցները հանդիսանում են Ավագ դպրոց վարժարանի սովորողները (Պատմության ընտրությամբ խմբերի և Գիտակների ակումբի): Սովորողները նախապես տեղյակ են և ծանոթացել են թեմաներին, ուսումնասիրում և վերլուծում են դրանց որոշ բաղադրիչներ:
Նախագիծն իրականացվում է ԲՈՒՆ ԹՎ-ի հետ համատեղ: Որպես միջոց է ընտրված տեսադասի տարբերակը, իսկ տեսադասի հիմք է ծառայում բաց դաս-դասախոսությունը:
Արդյունքում ակընկալվում է ստանալ 20 դասի տեսագրություն, որն ինքնին արդեն դառնում է ուսումնական փաթեթ:
Ընտրել ենք հետևյալ թեմաները՚՚

Արտաշես Առաջին և Տիգրան Մեծ. դերերի վերարժևորում:
Արշակունյաց թագավորության հաստատումը և կողմնորոշման խնդիրը:
Քրիստոնեության հաստատումը մշակույթի ոչնչացման ճանապարհով:
Արշակ Երկրորդ և Պապ թագավոր. պետականակենտրոն թագավորություն:
Վարդանանք և Վահանանք. իրականության զուգահեռներ:
Անհատի դերը պատմության մեջ:
Պավլիկյան և թոնդրակյան շարժումներ:
Բագրատունյաց թագավորության անկումը և հայկական սփյուռքի առաջացումը:
Կիլիկիան որպես արևմտյան պետության մոդել:
Խառնակ փուլ և եկեղեցի:
Դեգերումներ և քաղաքական կողմնորոշումներ:
Դավիթ Բեկի իշխանությունը որպես պետության կայացման մոդել:
Ռուսական գաղութատիրությունը և Հայաստանը:
Մշակույթի և քաղաքական ընկալումների պարտադրանքը ռուսական միջավայրի կողմից:
Խմբակներից մինչև կուսակցություններ. մութ էջեր:
Առաջին հանրապետության թնջուկը:
Լենին, Ստալին և հայ աջակիցներ:
Ազգային հարցը որպես ԽՍՀՄ փլուզման կարևոր գործոն:
Երրորդ հանրապետության կայացումը և լուսաբանումը արդի լրատվամիջոցների կողմից:
2008թ. պատմության խոտանը:

0 коммент.:

Отправить комментарий