Եկեղեցու ամբողջական պատմությունը՝ բռնության և մոլորությունների խառնուրդ է:
Այն, որ Պավլիկյան կամ Թոնդրակյան շարժումները մեզանում ուսումնասիրված չեն, կամ արդի պատմագիտության մեջ կա խուսափողական մոտեցում այս հարցերի շուրջ, դա կարծես թե գաղտնիք չէ ոչ մեկի համար:
Այս փոքրիկ հրապարակման մեջ չեն քննարկվի հավատի կամ կրոնի հետ կապված հարցեր: Ընդամենը կանդրադառնանք մի կառույցի, որ կոչվում է եկեղեցի: Կառույց, որն այսօր ունի հսկայական կապիտալ և մոնոպոլիստ է ոչ միայն հոգևոր ոլորտում: Կանխավ պարզ է եկեղեցասերների և կրոնը եկեղեցուց չտարբերողների վերաբերմունքը, հուզախառն դրսևորումները, ամեն տողի տակ ազգադավ մտքեր տեսնելը, իսկ ամեն բառի մեջ ուրացողի կնիք դնելը: Սովոր ենք, նոր բան հորինեք:
Ու այսպես, սկսեցինք:
Ինչու՞ եկեղեցի: Շատ պարզ, դա այն եզակի կառույցներից է Հայաստանում, որ հայրենական հարկային տեռորի պայմաններում անգամ չի հարկվում: Ճիշտն ասած այստեղ ունեմ հպարտության զգացողություն: Շարքային քաղաքացիս ամսեկան ավելի շատ գումար է տալիս պետությանը քան վեղարավորների մի ամբողջ բանակ: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, քարկոծողներ շատ կան, ռացիոնալ լուծումներ առաջարկողներ՝ ևս: Բայց... Խնդիրն օր օրի սրվում է, իր հետ բերելով լուրջ հետևանքներ, որոնք դառնում են արդեն պետական անվտանգության հարց:
Նյութում միգուցե տեղ գտնեն մտքեր, որոնք բամբասանքային աստիճանի են, բայց լավ կլիներ, որ եկեղեցին գոնե իր իմիջի համար հերքեր դրանք: Գոնե ցույց կտար, որ որևէ կերպ առնչվում է հասարակության հետ: Այսպես. ամեն մի վանահայր, թեմի առաջնորդ կամ շեմի քահանա իրեն զգում է ֆեոդալ (չնայած ասում են, որ Հայաստանում ֆեոդալիզմ չի եղել, բայց չեն էլ կարողանում բացատրել ֆեոդալիզմի ու ավատատիրության տարբերությունը): Նախորդ հրապարակումս այս առիթով էր: Գանք ավելի իրական վիճակի: Միջնադարյան Եվրոպայում, երբ մարդիկ գնում էին ինդուլգենցիաներ, դա համարվում էր դրախտ ընկնելու օրինակարգ ճանապարհ: Եվրոպան կարծես հասկացավ ու հրաժարվեց:
Այն, որ մենք հետ ենք առաջադեմ աշխարհից երիցս տարիներ գաղտնիք չէ: Բայց այ այն, որ այդ միջնադարի սկզբունքները գործում են մեր օրերում, դա արդեն մտահոգիչ է: Չգիտես ինչու, երբ խոսվում է եկեղեցու կոռումպացված կառույց լինելու մասին մի տեսակ հիստերիա է առաջանում, որն առիթ է տալիս ենթադրելու թե ինչ-որ մեկի խիստ մտերիմ հարազատին ես կպել: Գանք հերթով:
Գոնե ես, իմ կարճ կյանքի ընթացքում տեսել եմ երեք կաթողիկոսներ, բայց այնպիսի հեղինակազուրկ կաթողիկոս (Պետրոսի օրինակն էլ աչքիս առաջն ունենալով), ինչպիսին վերջինն է, չեմ տեսել: Գրեթե չկա եկեղեցական սկանդալ, ռազբոռկա, թեմային բազառ կամ թայֆաբազություն, որտեղ չշրջանառվի կաթողիկոսի կամ նրա լիազոր ներկայացուցիչների անունները: Եկեղեցին իր ձեռքում է կուտակել հսկայական կապիտալ, բայց հենց խոսք է գնում ֆինանսների մասին, բոլոր հոգևորականներն արցունքներն աչքերին միաբերան պնդում են, որ կոպեկ չկա, սոված են ապրում, խեղճ եկեղեցին մի կերպ է հասցնում: Բայց եկեք չմոռանանք, որ ամենաեկամտաբեր բիզնեսը, որում մեռած սեզոններ չեն լինում՝ թաղման ծիսակարգը հենց եկեղեցու ձեռքին է:
Անհասկանալի է նաև այս մասով զույգերի պսակադրությունն ու կես ժամից քառասուն րոպե վեղարավորի անհասկանալի լեզվով արտաբերված քրթմնջոցներ լսելը: Այդ ընթացքում հարսը հասցնում է շոգից ու հուզմունքից ուշաթափության հասնել, իսկ փեսան մտքում վերհիշում է բոլոր ռաստգալիքները՝ հաճախ մոռանալով տեր եմ բառակապակցությունը: Երբեմն տերտերը այնպիսի հարսների է հարցնում հնազանդ ե՞ս, որ մարդու ծիծաղ է գալիս: Նայում ես հարսի դեմքին, զգում ես, որ քիչ է մնում տերտերին ասի._«Հա, ազիզ, հնազանդ եմ»: Դե իհարկե պատկերացրեցիք, դա կանի միայն իրեն բնորոշ քթի մեջ գոյացող բառաերանգներից: Ու եթե չլինի այդ գիտակցական բռնության ծեսը, կարծես առաջին գիշեր չի կայանա: Ընդհակառակը, դրանից հետո մարդու առաջին գիշերվա հավեսն էլ է փախնում: Սիմվոլիկա ենք ուզու՞մ: Կա օջախ և դրա ընկալում: Պա՞կաս խորհրդանշական է:
Այս շարքում, կարծես թե ամենաանկեղծը դուրս եկավ տեր Եզնիկը: Երբ խոսում ես հոգևորականների հետ, քիչ է մնում համոզեն, որ մի բան էլ իրենք են փող տալիս կնքվողներին կամ եկեղեցում ամուսնացողներին: Ճիշտ է, մարզի համար Եզնիկը մի քիչ թանգաբազառ է, բայց ամեն դեպքում սա մեր իրականության արտացոլումն է: Եթե սրան գումարենք նաև մոմերի մասով այն զգուշացումները, թե դրսից բերվածները օրհնված չեն, ապա շարքը կամբողջանա: Մոմի օրհնվածը որն է՞: Մոմ է էլի, վառելու է գնա: Կամ ով ձեզ ասեց, որ դուք ավելի սուրբ եք, քան դրսի կանգնած մոմավաճառ տատիկը: Էն մեկին գոնե գիտենք որ տատիկ է, բայց այս մյուսի պարագայում մի տեսակ փարաջան խանգարում է:
Շարունակելի...
0 коммент.:
Отправить комментарий