Ազատությունը՝ դա միշտ ոճային է:
Կոկո Շանել
Պատմական էքսկուրս
Կոկո Շանել
Պատմական էքսկուրս
Ամազոնուհիների մասին հաղորդումները և լեգենդները մենք ստանում ենք անտիկ այնպիսի հեղինակներից, ինչպիսիք են՝ Հոմերոսը, Հերոդոտոսը, Ստրաբոնը, Դիդորոս Սիցիլացին և այլոք: Համաձայն այդ հաղորդումների, նրանք իշխանություններ են ունեցել Կասպից, Սև ծովերի մերձափնյա տարածքներում, Կովկասում, Հունաստանի հարակից կղզիներում: Դիոնիսոսը, որն ապրել է մ. թ. ա. երկրորդ դարում, հաղորդում է, որ Ամազոնուհիների պետականություն գոյություն է ունեցել Հյուսիսային Աֆրիկայում և վերացել է Տրոյական պատերազմից շատ դարեր առաջ:
Լիբիայում, Թունիսում և Ալժիրում, ապրում էին ցեղեր, որոնց կանայք առանձնանում էին իրենց ռազմատենչությամբ: Օրինակ գորգոնյան ցեղերի կանայք սովորում էին ռազմական գործը և ժամանակի ընթացքում համալրում էին այդ ցեղերի բանակի շարքերը, իսկ տղամարդիկ զբաղված էին տնային գործերով և երեխաների խնամքով: Սակայն կային ամազոնուհիների խմբեր կամ ցեղեր, որտեղ տղամարդն անելիք չուներ: Ինչպե՞ս էին շարունակում սերունդը: Գարնանային ամիսներին, նրանք հանդիպում էին հարևան ցեղերի պատանիներին և երիտասարդներին: Ծնված աղջիկներին պահում էին իրենց մոտ, իսկ տղաներին հանձնում էին հայրերին: Բնություն դու ամենազոր:
Ամազոնուհիներն ունեին բավականին զարգացած իրավական համակարգ, որը ժամանակի ընթացքում վերցրեցին ինչպես հարևան ժողովուրդները, այնպես էլ հին հրեական պետությունը:
Ամազոնուհի բառը մինչ այժմ չունի ճշգրիտ և ընդունված ստուգաբանություն: Նրանց կրոնական ընկալումները և պատկերացումները ևս հնարավորություն չեն տալիս անել որոշակի դիտարկումներ: Ամազոնուհիները ունեն կառուցած տաճարներ, որոնք նվիրված են Հերային՝ Զևսի կնոջը, Աթենասին և այլ իգական սեռի աստվածուհիների, որոնք անտիկ աշխարհում, ինչու չէ, նաև մեր օրերում, համարվում էին կանացի կատարելության խորհրդանիշեր:
Այս ամենով հանդերձ պետք է փաստել, որ հունահռոմեական աղբյուրներում, նրանց մասին հաղորդումները բավականին հակասական են՝ միաժամանակ հետաքրքրաշարժ: Ի վերջո լեգենդը մնում է լեգենդ: Ի վերջո, հին աշխարհում քիչ չէին ցեղերը, որտեղ տարածված էր մայր իշխանությունը, իսկ կառավարման հիմնական ֆունկցիաները, որի մեջ մտնում էր նաև ռազմի գործը՝ իրականացնում էին կանայք: Միգուց է ազգագրական այս միջավայրն է, որ ստիպել է անտիկ հեղինակներին հակասական տեղեկություններ հաղորդել նրանց կյանքի, կենցաղի և իշխանությունների վերաբերյալ:
Կենցաղ
Այս ամենով հանդերձ, հետաքրքիր է անդրադառնալ նրանց կենցաղի մի քանի մանրամասներին: Ինչպես հաղորդում է Հերոդոտոսը, նրանց կյանքի գլխավոր բաղադրիչը ռազմական գործողություններին մասնակցելն էր: Թերմոդոնտ գետի շրջակայքում ապրող ամազոնուհիների, հարևան ցեղերի մեջ առաջինն էին, որոնք ունեցան երկաթից պատրաստված զենքեր և տեղաշարժվում էին ձիերով: Նրանք զինված էին նետ ու աղեղով, կացիններով, նիզակով: Ունեին վահաններ: Կենդանիների մորթուց պատրաստում էին թիկնոցներ և գոտիներ: Տարածված է տեսակետ, որ ռազմական նպատակներից ելնելով ամազոնուհիները կտրում էին աջ կուրծքը, սակայն որոշ հեղինակներ պնդում են, որ նրանք ոչ թե կտրում էին, այլ համապատասխան ձգաններով կապելով, կասեցնում էին կրծքի աճը: Նրանց անձնական կյանքի մասին հաղորդումները կրում են կիսաառասպելական, կիսահեքիաթային բնույթ, բայց ամեն դեպքում հետաքրքիր են մշակութաբանության և ազգագրության տեսանկյունից: Այստեղ նախ և առաջ հետաքրքրական է երեխայի ապագա հորն ընտրելու հանգամանքը, որը շատ տիպիկ է խառնամուսնական համայնքներին: Բայց մեկ բացառությամբ: Ընտրության իրավունք ունեին միայն կանայք: Այսինքն մի ցեղի կանայք ունեին ներքին հավասար իրավունքներ մեկ այլ ցեղից տղամարդ ընտրելու հարցում: Այդ ընտրության մեջ կանանց ցեղը գերակա էր տղամարդկանց նկատմամբ: Այստեղից էլ գալիս է ազատ սեքսի յուրօրինակ դինամիկան, որն իր արտացոլումը կգտնի 20-րդ դարի ֆեմինիստական շարժումներում:
Մի քանի փաստ
1928 թվականին, Զեմո Ախվալա կոչվող վայրում, որը գտնվում է Սև ծովի տարածքում, հնագետները բացեցին մի արքայական դամբարան, որում թաղվածի ոսկորները, զենքերը, թագը և շատ այլ զարդեր փայլուն պահպանված էին: Ուսումնասիրությունները պարզեցին, որ դա կնոջ կմախք է: 1971 թվականին, ՈՒկրաինայում բացվեց մի դամբարանը, որտեղ արքայական թաղումներին բնորոշ ճոխությամբ թաղված էր մի կին, որի կողքին թաղված էր մի աղջնակ՝ նույնպես շքեղության մեջ պարուրված: 2500 տարի հնության ռազմիկ կանանց դամբարաններ են բացվել նաև ներկայիս Ղազախստանի տարածքում: Իսկ ո՞վքեր են նրանք:
Պատահական չէ նաև, ամազոնուհիների կերպարային լուծումները անտիկ գրականության, թատրոնի, ստեղծագործությունների մեջ: Արդի փուլում ևս այդ հետաքրքությունը չի նվազում, անգամ նկարահանվում են բազմասերիանոց ֆիլմեր:
Գեղեցիկ են և հետաքրքիր:
Աղբյուրներ և գրականության ցանկ
Диодор Сицилийский, Книга XVII, М., 1993.
Косвен М.О., Амазонки, История легенды, М., 1947.
Страбон, География, т. 14, 17. M., 1994.
Хазанов А. М., Социальная история скифов, М., 1975.
Դուք փորձել է ձեռք բերել վարկեր բանկերից առանց հաջողության: Շտապ անհրաժեշտ է գումար է դուրս գալ պարտքի. Հաղորդագրություն փակցնելուց համար պետք է գումար ընդլայնման կամ հաստատման ձեր սեփական բիզնեսի: Ստանալ վարկ մեկի Մեծ Բրիտանիայի առաջատար վարկային ընկերություններին: Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք դիմել էլեկտրոնային փոստով: larryfox2016@hotmail.com
ОтветитьУдалить