Վերջերս ռուսական միջավայրում շատ են քննարկումները, ֆիլմերը, վերլուծականները և հոդվածները, որոնք ուղղված են վերաարժևորելու խորհրդային փուլի նկատմամբ հնչեցված գնահատականները: Այդ փուլից առանձնացվում է թերևս ամենահակասական կերպարը՝ Ստալինը:
Ընդհանրապես, երբ մի հասարակարգին փոխարինում է մյուսը, ապա այս նորը, եթե եկել է ուժի միջոցով, սկսում է ժխտել ամեն մի հինը: Սա արվում է անկախ այն հանգամանքից, նորը ունի առաջարկելու կամ ասելու որևէ բան, թե չունի: Նույն միտումը նկատվեց նաև հետխորհրդային փուլում, երբ սկսեցին ժխտել ամեն մի խորհրդային և առաջացավ պատմական-մշակութային վակումը:
Հոգեբաններն ասում են, որ բաժանման դեպրեսիան տևում է 42 վայրկյան, մնացածը ներշնչանքի և ինքնատրամադրության հարց է: Այդպես է, թե ոչ, թող յուրաքանչյուրն ինքը որոշի: Պատմական բաժանման դեպրեսիան տևում է ավելի շատ: Գալիս է մերժման փուլը, ապա սեփականի հաստատման փուլը և վերջում նոր միայն հավասարակշռման փուլը: Եթե այս դիտանկյունից նայենք, ապա ռուսներն առաջին երկու փուլն անցել են ու կարծես թե օրինաչափ է անցումը երրորդին: Բայց... Միշտ չէ, որ պատմության մեջ գործում են օրինաչափություններ: Անցնող տարում, ռուսական НТВ հեռուստաընկերությունը, համագործակցելով մի շարք արտադրողների հետ, հեռուստադիտողի դատին հանձնեց «Сталин с нами» 8 մասից կազմված փաստագրական ֆիլմը: Հեռուստատեսության, որպես քարոզչական մեքենայի վերաբերյալ դիտարկումներ արվել են բազմիցս՝ սկսած Լենինի ժամանակաշրջանից: Բոլոր այդ դիտարկումները խոսում են ի օգուտ հեռուստատեսային գործիքի: Ուստի չենք ծանրանա այս հանգամանքի վրա: Դիտարկենք իրողություններն այլ լույսի տակ:
Ռուսների ինչին էր պետք այս շարքը: Պատմական ճշմարտության կամ օբյեկտիվության խիղճն է՞ արթնացել, դժվար թե: Բոլորին է հայտնի ռուսների ոչ հաջող փիառ ակցիաները և քարոզչական ֆիլմերը, որտեղ ակնհայտ երևում է, թե որ ֆիլմի համար ինչքան գումար են վերցրել: Որպես կանոն այդ ֆիլմերում խաղացվում են ազգային կոնֆլիկտները և նույն կազմակերպությունը կարող է մի օր նկարահանի պրոադրբեջանական, իսկ մի քանի ամիս անց պրոհայկական ֆիլմ: Նայած, թե ով ինչքան կվճարի: Մյուս կողմից էլ, Ստալինի և նրա ժամանակի մասին բավականին շատ է ասվել ու խոսվել:
Դեռևս 2003-ին ռուսներն ընդարձակ շարք նվիրեցին նրան և հանեցի նրա վրայից Կիրովի սպանության մեղադրանքից սկսած՝ վերջացրած Տրոցկուն աստանդական սարքելու փաստերը: Այսպիսով, ի՞նչ խնդիր է լուծում ռուսական եթերը, Ստալինին բարի պապիկի իմիջ վերագրելով: Անցկացնենք փոքրիկ շաղախային պատմական էքսկուրս, համադրելով ստալինյան և արդի փուլերը, ինչպես նաև պատմության մեջ եղած օրինաչափությունները:
Երբ Լենինը գամված էր հաշմանդամի սայլակին, սկսվեց լուրջ պայքար նրա ժառանգության շուրջ: Ստալինին այդ աթոռը հեշտությամբ չտրվեց: Եղան բազմաթիվ քաղաքական սպանություններ, հրապարակային դատեր, արտաքսումներ, քաղ. բանտարկյալներ և այլն: Հաղթեց Ստալինը: Շարքային միջակություն, որն այդքան էլ միջակ չէր: Իր ժամանակների համար նույնիսկ բարձրահասակ էր...: Կիրով, Տրոցկի, Զինոև, Կամենև ու շարքը կարելի է անսպառ շարունակել: Նորանկախ Ռուսաստանում, նույն իրավիճակում հայտնվեց Ելցինը: Ու սկսվեց հաջորդի որոնումները՝ սկած Կիրիենոկոյով վերջացրած Ստեպաշինով: Այս պայքարում հաղթեց ԿԳԲ-ի համեստ գործակալ Վ. Վ. ՊուԾինը: Եվ եթե Ստալինն ազատվում էր Լենինյան ընտանիքից, ապա Վլադիկը սկսեց ազատվել Ելցինյան ընտանիքից, ի դեպ նույն մեթոդներով:
Ինչ իմանաս, մի օր էլ Պուծինի գրած բարի ոտանավորները տեղ չեն գտնի ռուսական դասագրքերում, ինչպես ժամանակին տեղ գտան Ստալինի տողերը: Մեթոդները նույնն էին: Մի շարք քաղաքական հնչեղ սպանություններ, որոնք ուղեկցվեցին վատ թաքցված փիառ մեքենայով: Այդ սպանությունները նշանավոր էին ինչպես ֆորմալ իշխանական դեմքերի, այնպես էլ ոչ ֆորմալ դեմքերի՝ օրենքով գողերի սպանություններով, որոնք փորձում էին չհամակերպվել նոր իրողություններին: Ընդհանրապես, Ստալինի փուլից սկսած, գողական հասկացության՝ общаги կառավարման ձևը բնորոշ է եղել Ռուսաստանին: Նայած, թե այդ общаг-ն այդ փուլում ով էր վերահսկում: Բայց եթե Ստալինը մահից առաջ, որպես սեփականություն ուներ մի քանի զույգ շոր և ինը հարյուր ռուբլի իր կուտակային քարտին, ապա ՊուԾինը...:
Այսպես, Բեռեզովսկին՝ Տրոցկու մոդելով արտաքսվեց երկրից: Եթե Տրոցկուն սպանեցին Մեքսիկայում, և երկու տասնամյակ անց պարզվեց, որ սպանողը ռուսական հատուկ գործակալ է և Մեքսիկայում պատիժը կրելուց հետո հայրենիքում բարձր պոստ ստացավ, ապա Բեռեզովսկու «մահվանից» դեռ քսան տարի չի անցել: Խադարկովսկուն փակեցին շատ խորը և բաց թողեցին բոլորովին վերջերս, միջազգային հանրության աչքի համար: Ստալինը Զինովևի և Կամենևի դատավարությունը կազմակերպել էր հրապարակային: Դրանից հետո ԽՍՀՄ-ը մաս կազմեց Ազգերի լիգայի և դաշնակցային հարաբերությունների մեջ մտավ Ֆրանսիայի հետ:
ՊուԾինն այս շարքին գումարեց Աբրահամովիչին, որին հետո կների և շատ այլոց: Շարքը փակեց Լուժկովյան պաշտոնանկությամբ և կարծես թե Ելցինյան ընտանիքի հարցերը լուծված են: Ստալինը դեմ էր Լենինյան պետության մոդելին: Նա համաձայն էր ԽՍՀՄ «Կամավորության» սկզբունքին: ՊուԾինը պնդում է, որ ցանկացած պետություն, որը մաս կկազմի Մաքսային միությանը, պետք է կամավոր դիմում գրի)): Տերդ թաղեմ պատմական ճշմարտություն: Ռուսական քարոզչական մեքենաները համառորեն պնդում են, որ Ստալինն անձամբ չձեռնարկեց բռնաճնշումների ալիքները: Դա նրան պարտադրեցին պլենիումի ժամանակ, մարզային և տարածքային կառույցների բոլշևիկ ղեկավարները: Ստալինը զոհ գնաց համակարգին: Այստեղ անենք փոքրիկ պատմական դիտարկում, շատ փոքրիկ՝ ես կասեի անմեղ:
Երբ սկսվեցին բռնաճնշումների ալիքները, ձերբակալվածներին դասեցին երեք կատեգորիաների՝ առաջին, երկրորդ, երրորդ: Առաջինի մեջ մտնում էին անհույս հակահեղափոխականները, որոնք ենթակա էին պարտադիր գնդակահարման, երկրորդները՝ կուղղվեին ազատազրկման վայրերում, երրորդներն այդքան էլ վտանգավոր չէին: Յուրաքնչյուր տարածք ուներ հաստատված թիվ, թե որ կատեգորիայի մեջ քանի հոգի պետք է լինի, այսինքն՝ քանիսը գնդակահարվի կամ ազատազրկվի: Ու այսպես, մի քանի շրջկոմով նամակ են գրում Ստալինին, խնդրելով առաջին կատեգորիայի թիվն ավելացնել 200-ով, երկրորդինը՝ 300-ով: Ստալինը պատասխանում է. առաջին կատեգորիան ավելացնել 500-ով, երկրոդ կատեգորիան նվազեցնել 200-ով: Տրամաբանություն հասկացա՞ք: Ես էլ չհասկացա:
Գանք մեկ այլ պնդման: Այո, Ստալինի ժամանակ ռեպրեսիա էր, բայց եղավ բացառիկ թռիչք Ռուսաստանի պատմության մեջ, արևմուտքից շուրջ մեկ դար հետ ընկած տնտեսությունը կարգավորվեց տաս տարում: Նման վայրկյանային աշխատանք երբեք չի եղել պատմության մեջ: Ժամանակակից Ռուսաստան: Ռուսական տնտեսությունը կայունացել է և չնայած շատ ոլորտներում առկա խնդիրներին, շատ քիչ է զիջում արևմուտքին: Բայց ռուսական հասարակության մեծ մասը կարծում է, որ պետք են առավել կոպիտ քայլեր, երկիրն առավել բարվոք վիճակի բերելու համար: Ու այդ կոչերն անում են անմեղ ուսանողուհիների, վարձու ընդդիմադիրների և այլոց բերանով: Ու Վլադիկը, իհարկե չի կարող մերժել սեփական քաղաքացիներին: Տեռոր: Կարծես թե այս գործիքը սպառել է իրեն:
Երկրորդ համաշխարհայինի տարիներին, Ստալինը, կրելով գլխապտույտ պարտություններ սկզբնական փուլում, շատ խելացի վարվեց՝ խաղալով խորհրդային բոլոր ազգերի ազգային բնավորության վրա: Թողեց, որպեսզի նրանք վերաարժևորեն իրենց անցյալը: Նա հասկանում էր, որ Նևսկին չի կարող փոխարինել հայի Դավիթ Բեկին, կամ վրացու Վախթանգ Գոլգասալին: Վլադիկը դեռ սա չի հասկանում: Ու այսպես, Ստալինը, մի գումարտակ ստեղծեց, որոնք հագնելով նացիստական Գերմանիայի բանակի համազգեստ, անասելի դաժանություններ կիրառեցին սահմանային բնակավայրերում՝ սլավոն ժողովուրդների նկատմամբ: Սա դասական տեռոր էր: Որն այն ժամանակ դեռ բացահայտված չէր: Սկսվեց իրավմամբ հայրենական-ազատագրական պատերազմ, որի արդյունքները հայտնի են բոլորին:
Այս զարգացած դարաշրջանում, երբ մեդիա միջոցները բոլորին հասանելի են դարձնում պետական խարդավանքները և աշխարհը կառավարողները նոր ձևեր են մտածում, որոնք ուշ կբացահայտվեն, Վլադիկը կիրառում է հնացած՝ Ստալինյան մեթոդը: Մի կարևոր հանգամանք ևս. Ռուսաստանի ներկայիս օրհներգը: Խոսքերն ավելորդ են: Ու այսպես կշարունակվի, մինչ կձևավորվի անհատի նոր պաշտամունք հետխորհդային, ներկայիս՝ ՄՄ տարածքում, առավել ևս, որ հասարակական հիշողության կարծրատիպերում խոր արմատացած է հետևյալ միտքը._«Երկիրը խելքի բերելու համար մի հատ Ստալին է պետք»: Ու մեզ համար արդեն կարևոր չէ, այդ Ստալինը վրացի է, հայ, թե.... ռուս: Սա խոսում է հասարակության լիարժեք ֆիասկոյի և ընկճվածության գերադրական աստիճանի մասին: Վլադիկն ունի պրոտոտիպ՝ ի դեմս Ստալինի: Արդարացնելով և արժևորելով նրան, նա հիմնավորում է իր գործողությունները: Եվ մինչ պահս կարծես ստացվում է:
Խոսքն ստացվեց շատ ընդհանրական: Այս համատեքստում ազգային հարցին առանձին կանդրադառնանք, քանի որ Ստալինն իրավմամբ ազգային հարցի լուրջ մասնագետ էր և նրա առաջին գիտական աշխատությունն այդ թեմայով էր: Թե իր հմտությունն ինչպես կիրառեց այս ոլորտում, կքննարկենք հետո:

Հ. Գ. փաստեր
Խորհրդային պետության պատմության ողջ ընթացքում, դատապարտվածների և սպանվածների 82 տոկոսը բաժին է ընկնում Ստալինյան Էպոխայի երկու տարիներին՝ 1937-1938թթ. մնացած 68 տարիներին բաժին է ընկնում մնացած 18 տոկոսը: Այս փուլում, Հայաստանում տուժել է յուրաքանչյուր հինգերորդ ընտանիք:
0 коммент.:
Отправить комментарий