Հովսեփ (Իոսիֆ) Վիսսառիոնովիչ Ջուղաշվիլի:
Նույն ինքը՝ Ստալին կամ պարզապես Կոբա: Անվան, ծագումնաբանության և այլ հարցերի շուրջ չէ, որ պետք է խոսենք այս փոքրիկ պատումի մեջ: Մեզ ավելի շատ կհետաքրքրի ժողովուրդների առաջնորդի անձնական կյանքի ինտիմ բաղադրիչը՝ կանայք: Ստեֆանիե Լեանդրովնա Պետրովսկա: Այս կնոջ անունը քչերին ինչ-որ բան կասի: Բայց այն հանգամանքը, որ նա կապ է ունեցել Ստալինի հետ, ավելին՝ որոշ ժամանակ ապրել են միասին, կարծես այլևս կասկած չի հարուցում: Ստեֆանան Օդեսսայից էր: Ազնվական ընտանիքից, ով հեղափոխության և խառնակ տարիների համալրել էր ԿԿ շարքերը և շատ հեղափոխականների նման վարում էր աստանդական կյանք: Թե ինչպիսի հանգամանքներում են նրանք ծանոթացել Կոբայի հետ՝ դժվար է ասել: Սակայն մի բան պարզ է, երբ Ստալինը Բաքվում էր և փնտրվում էր ցարական ոստիկանության կողմից, նրանց ձերբակալեցին միասին: Նրանք ապրում էին Բաքվի Ամրոց կոչվող թաղամասում, որ փաստացի քաղաքի մշակութային և քաղաքական կենտրոնն էր: Այստեղ ոստիկանությունն իրեն այդքան էլ լավ չէր զգում՝ հայ-թաթարական բախումներ, կոմունիստական ակցիաներ, նավթային բիզնեսի հետ կապված հաշվեհարդարներ և այլն: 1910թ. մարտի 23-ին, Բաքվի ոստիկաններն օգտագործելով համապատասխան օպերատիվ տվյալները (բերնեբերան՝ լավագույն լրատվամիջոցը ստեղծված մարդկության կողմից), ներխուժեցին Բաքվի վերոնշյալ թաղամասի տներից մեկը, որտեղ ապրում էին մի տղամարդ և կին:
Ո՞վ եք Դուք._ հարցրեց խմբի առաջնորդը տղամարդուն:
Ես հայ եմ, Զաքար Մելիքյանց, եկել եմ Բաքու նորմալ աշխատանք գտնելու:
Նրանց ձերբակալեցին: Տան խուզարկության ժամանակ հայտնաբերեցին բազմաթիվ հակակառավարական փաստաթղթեր և թռուցիկներ: Ստալինին և նրա քաղաքացիական կնոջն ուղարկեցին համապատասխան հաստատություն: Հենց այստեղ է, որ առաջացան բազմաթիվ խնդիրներ: Ստեֆանան իր վրա վերցրեց բոլոր մեղքերը և հայտարարեց, որ բոլոր ակցիաները, որոնք կազմակերպվել են Բաքվում, տեղի են ունեցել իր անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև իրեն են պատկանում բոլոր թռուցիկները և պաստառները: Իսկ Ստալինն այդ ժամանակ զբաղված էր իր և Ստեֆանայի պատիվը փրկելով: Խնդիրը կայանում է նրանում, որ կուսակցությունը կտրուկ դեմ էր հեղափոխականների միջև արտաամուսնական կապերին: Բավական էր. ժանդարմեան այդ տեղեկությունը տարածեր թերթերով ու մեծ աղմուկ կբարձրանար, որի հետևանքներն անկանխատեսելի էին: Կոբան նամակ գրեց բանտի ղեկավարությանը, որ ցանկանում է ամուսնանալ իր ընտրյալի հետ: Ի զարմանս հետագայի, նրա նամակ-խնդրանքը, ինչպես նաև շատ այլ խնդրանքներ չմերժվեցին: Ստեֆանան շատ «մեղքեր» էր գործել, ուստի դատվեց բավականին երկար ժամանակով: Իսկ թե ինչ եղավ հետո, քչերին է հայտնի: Հնարավոր է, որ նա այդպես էլ դուրս չեկավ բանտից: Իսկ Ստալինը, ստանձնելով բարձր պոստ, շատ հավանական է, որ ինքնուրույն զբաղվեց Ստեֆանայի անձնական գործերը և նրա մասին տեղեկատվությունը վերացնելու ուղղությամբ: Հերթն հասավ Տուրուխունսկյան իրադարձություններին: Ստալինի հերթական «փակ» կանգառն այս աքսորավայրն էր: «Թող ցուրտը մաքրի ուղեղը»._ծիծաղելով պնդում էին այն ժամանակների պաշտոնյաները: Շատերի մոտ ընդունված է այն կարծիքը, որ Կոբան չոր, անհետաքրքիր, կոպիտ անձնավորություն էր: Իրականում, ինչպես պնդում են նրա մտերիմները, Կոբան ուներ բավականին նուրբ հումորի զգացողություն, երբ իրեն անհրաժեշտ էր՝ հաճո մոտեցումներ և կարողանում էր տպավորություն գործել կանանց վրա: Նրա առաջին և երկրորդ կանայք աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքով, իսկ սիրուհիների մեջ կան հազվագյուտ գեղեցկություն ունեցող տիկնայք: Վերոնշյալ աքսորավայրում կային բնակեցված գյուղեր, որտեղ ապրում էին գեղեցիկ գեղջկուհիներ: Նրանք ավելի վատը չէին, քան պալատական և բարձրաշխարհիկ կանայք, ավելին՝ նրանց մեջ չկար այն սեթևեթանքը, որը Ստալինը տանել չէր կարողանում: Կուրեյկա գյուղից նա առանձնացրեց մի գեղեցիկ աղջկա, որի անունն էր Լիդա Պերեպրիգինա: Աղջիկն այդ ժամանակ 14տարեկան էր, իսկ ժողովուրդների ապագա առաջնորդը բոլորել էր 34 տարին: Սակայն այդ հանգամանքը չխանգարեց կրքոտ վրացուն (միգուցե նաև մի մասով հային, եթե հավատանք ախոռապանի պատմությանը) սիրահետել գեղեցկուհուն: Ցանկալի արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց: Աղջիկը հղիացավ Ստալինից: Կոբան այդ դեպքից օրեր անց արդեն կարողացել էր փախչել Սիբիրյան գերությունից: Ծնվեց տղա: Հետագայում Լիդայի հետ ամուսնացավ համագյուղացի Յակով Դավիդովը, ումից կինն ունեցավ ևս հինգ երեխա: Յակովն իր ազգանունը տվեց Ստալինի որդուն: Մի գերմանական ֆիլմ կա, որտեղ պատմվում է, որ Ստալինը հետագայում ուզեցել է վերցնել որդուն, սակայն Լիդան և Յակովը չեն համաձայնել: Արևմտյան վերլուծաբանները պնդում են, որ հատկապես պատերազմի տարիներին, Ալեքսանդրի (այդպես էր տղայի անունը) ընտանիքը ոչ մեկ անգամ է օգնություն ստանում համապատասխան կառույցից: Հետագայում Ալեքսանդրը տարբեր պաշտոններ զբաղեցրեց Սիբիրի քաղաքներում: Մեկ կամ երկու անգամ, շատ նեղ շրջապատում, նա ասել է, որ մորից իմացել է Ստալինի հետ ունեցած կապի մասին, սակայն այդ թեմայով այլ շրջանակներում երբեք չի ծավալվել: Իսկ պաշտոնապես Ստալինն ամուսնացած է եղել երկու անգամ, առաջին կինը Եկատերինա Սվանիձեն էր: Ի դեպ, երբ ծավալվում էր Լիդայի հետ սիրավեպը, Ստալինն արդեն ամուսնացած էր: Եկատերին Կովկասյան ծագման հրեա էր, որը Ստալինի պարգևեց Յակով որդուն: Վերջինս մահացավ գերմանական գերության մեջ: Երկրորդ կինը Նադեժդա Ալլիլուևան էր: Որից Ստալինն ունեցավ երկու երեխա՝ Սվետլանան և Վասիլին: Սվետլանան կվարի բուռն կյանք (արժի անդրադառնալ), իսկ Վասիլին կդառնա ավիացիայի գեներալ, իսկ ամենավերջում Վլադիմիրյան բանտի բանտարկյալ: Տարբեր աղբյուրներ, Ստալինի մտերիմ սիրուհիների շարքում հիշատակվում են. Ռոզա Կագանովիչ, Նատալյա Շպիլլեր, Վալենտինա Իստոմինա, Օլգա Լեպեշինսկայա, Բրոնիսլավա Զլատոգորովա, Վալերիա Բարսովա, Վերա Դավիդովա և շատ ուրիշներ:
Հ. Գ. 1
Ստալինն օրական կարդում էր 300 էջ:
Հ. Գ. 2
Կանգնել է նա պատվանդանին ողջ հասակով, դյուցազնատիպ,
Նա, ում հայր ենք մենք անվանում, իսկ զավակները մեր՝ պապի:
Դեռ երեկ էր՝ նրա կյանքի յոթանասուն անցած տարին
Նշեց համայն հողագնդում ամեն օջախ ու ընտանիք:
Սակայն բոլոր ջահելներից դեռ ջահել է նա մնացել.
Ջահելությունը մարդկային այդ նրա մեջ է մարմնացել:
Գալիք բոլոր սերունդների կորովը կա նրա բազկում,
Ջահելության ուժն ու գինը ամենից լավ նա է զգում:
Կոմունիզմը՝ հողագնդի ջահելություն են անվանում,
Իսկ դռները կոմունիզմի նրա հուժկու ձեռքն է բանում:
Ահա ինչու՝ կանգնած է նա այնպես ջահել ու առնական,
Ազատության մարտիկի պես՝ համազգեստով զինվորական:
Պարույր Սևակ-Առաջնորդի Մոնումենտը (հատված):
Պոեմի այս հատվածը վերցված է granish.org կայքից:
Նա, ում հայր ենք մենք անվանում, իսկ զավակները մեր՝ պապի:
Դեռ երեկ էր՝ նրա կյանքի յոթանասուն անցած տարին
Նշեց համայն հողագնդում ամեն օջախ ու ընտանիք:
Սակայն բոլոր ջահելներից դեռ ջահել է նա մնացել.
Ջահելությունը մարդկային այդ նրա մեջ է մարմնացել:
Գալիք բոլոր սերունդների կորովը կա նրա բազկում,
Ջահելության ուժն ու գինը ամենից լավ նա է զգում:
Կոմունիզմը՝ հողագնդի ջահելություն են անվանում,
Իսկ դռները կոմունիզմի նրա հուժկու ձեռքն է բանում:
Ահա ինչու՝ կանգնած է նա այնպես ջահել ու առնական,
Ազատության մարտիկի պես՝ համազգեստով զինվորական:
Պարույր Սևակ-Առաջնորդի Մոնումենտը (հատված):
Պոեմի այս հատվածը վերցված է granish.org կայքից:
0 коммент.:
Отправить комментарий