Նա սիրում էր նայել «Կնքահայրը» ֆիլմը: Կարող էր նայել մի քանի անգամ: Սիրում էր այդ գործողությունն անել սիգար ծխելով և ինչ-որ թանկ խմիչք վայելելով: Բացի այս ֆիլմից, նա սիրում էր նաև նայել այն տեսագրությունները, որոնք ցուցադրում էին, թե ինչպես են տանջում կամ տանջամահ անում իր քաղաքական հակառակորդներին: Նա այդ «հաճելի» տեսարանները սիրում էր դիտել շոտլանդական վիսկու ընկերակցությամբ: Հագուստի հարցում ևս ուներ նուրբ ճաշակ: Սիրում էր հագնել Պիեր Կարդենի կոստյումները: Պաշտոնապես ամուսնացել է երկու անգամ. առաջին անգամ երկրորդական գծով քրոջ հետ, երկրորդ անգամ՝ արաբական հայտնի ավիաընկերություններից մեկի տիրոջ կնոջ հետ: Բայց թե... կպարզեն հետագայի սադդամագետները: Երաժշտական ճաշակը նույնպես հաճո է. սիրում էր լսել և անգամ պարել Ֆրենկ Սինատրայի երգերի տակ:
Անձնական կյանք
Սադդամ Հուսեյնի անձնական կյանքի, սիրուհիների և ապրելակերպի մասին մասնակի տեղեկություններ եղան այն ժամանակ, երբ ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տվեց նրա նախկին սիրուհի՝ Պարիսուլա Լամպսոսը: Արևելքում ընդունված չէ խոսել առաջնորդների անձնական՝ առավել ևս սեռական կյանքի մասին: Առաջնորդն առաջնորդ է և լավագույնն է ամեն ինչում: Ուստի, էլ ինչ հարկ կա քննարկելու դա: Բայց արևմուտքն այդպիսին չէ: Արևմուտքն ավելի նման է հետաքրքրասեր կնոջ, որը մի օր, իր հետաքրքրասիրության պատճառով կկորցնի քիթը: Եվ այսպես, շատ վերլուծաբաններ, հատկապես հետագայի դիտանկյունից քննելով Պարիսուլայի հարցը, հանգեցին այն եզրակացությանը, որ Լամպսոսը լավ պատրաստված սեքս-ագենտ էր, կամ արված էր հատուկ Իրաքյան կոմպանիան սկսելուց առաջ, որպեսզի քաղաքակիրթ հասարակության աչքում Սադդամին վերագրի էլ ավելի սահմռկեցուցիչ կերպար: Ամեն դեպքում, այդ հարցազրույցից անմիջապես հետո, Պարիսուլայի անհայտացումը որոշ եզրակացությունների հիմքեր տալիս են: Չնայած, երբ նայեցի Պարիսուլայի նկարները, մի տեսակ հիասթափվեցի Սադդամի ճաշակից: Բայց, միգուցե տարիներն իրենց խոսքն արդեն ասել էին: Ի սկզբանե Լամպսոսի սեքս-ագենտ լինելու հանգամանքը կարող ենք բացառել, քանի որ երբ նա ծանոթացավ Սադդամի հետ, ընդամենը 16 տարեկան էր: Այլ բան է, եթե հետագայում, հատուկ ծառայությունները կարողացել են նրան ուղղորդել: Մի խոսքով, երկար տարիներ, Սադդամին անկողնում ծառայելուց հետո Պարիսուլան կարողացավ փախչել: Մի տեսակ առասպելական է հնչում, բայց այս պահին փաստ է: Լամպսոսը պատմում է, որ Սադդամը տանել չէր կարողանում «չէ» բառը: Չէր սիրում լույսը: Դա էր պատճառը, որ Իրաքի միանձնյա տերը դառնալուց հետո, նա իր կյանքի մեծ մասն անցկացրեց գետնի տակ՝ գաղտնարաններում: Ուներ այդպիսի բազմաթիվ տներ և Բաղդադի տակ, գաղտնարան-տներից և դրանք միմյանց կապող ստորգետնյա անցումներից քաղաք էր կառուցել: Այդ տներում ապրում էին նրա սիրուհիները և սիրեկանները...
Այո՛, ճիշտ հասկացաք, սիրեկանները: Առաջնորդը պետք է կատարյալ լինի ամեն ինչում: Ճիշտ է, կյանքի վերջին տարիներին նա շատ էր օգտագործում վիագրա, բայց ամեն դեպքում դա մեր քննելու հարցը չէ: Թերրի Համմելը կիսով չափ արաբ էր, կիսով չափ ֆրանսիացի: 25 տարեկան, լավ կազմվածքով սպա էր և միանգամից գրավեց Սադդամի ուշադրությունը: Թե ինչպիսի հանգամանքներում են նրանք ծանոթացել, շատ դժվար է ասել: Թերրին, ով հետագայում մանրասնում էր Սադդամի հետ իր հարաբերությունները, մեծագույն հուզումով և թովչանքով էր հիշում համատեղ անցկացրած գիշերները և դերային խաղերը: Բայց ինչպես ամեն մի գեղեցիկ բան, սա նույնպես ունեցավ իր ավարտը: Երբ Համմելը արդեն 30 էր և սկսել էր չաղանալ, չնայած Սադդամի դիտողություններին, օրերից մի օր նա պատահականորեն հայտնաբերեց Սադդամին մեկ այլ սիրեկանի հետ: Ինչպիսի ստորություն: Դավաճանել մի մարդու, ով հինգ տարի անընդմեջ քո հետ անկողին է կիսել: Համմելի բախտը բերեց, որ նրան միանգամից չսպանեցին: Նա կարողացավ հեռանալ Բաղդադից գիշերով: Արևմուտքը երևի վաղուց գիտեր Սադդամի այդ նմանատիպ «առնականությունների» մասին: Պատահական չէ, որ նախկին պոռնոաստղ, ներկայումս Իտալիայի խորհրդարանի պատգամավոր, գեղեցկուհի Չիչոլինան, պատերազմի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է նվիրվել Սադդամին, միայն թե վերջինս դադարեցնի պատերազմը:
Հ. Գ.
Ինչպես դիկտատորներից շատերը, այնպես էլ Հուսեյնը, բավականին վախկոտ էր: Նա ուներ բազմաթիվ նմանակներ: 2006թ.: Սադդամին կախեցին: Բայց արդյո՞ք դա տիգրիսյան որբն էր: Միգուցե պատմությունն այդպես էլ չգտնի այս հարցի պատասխանը:
0 коммент.:
Отправить комментарий