Տեքստում տեղ կգտնեն արտահայտություններ, որոնք չունեն ուղղակի թարգմանություն: Կանխավ հայցում եմ ընթերցողիս ներողամտությունը:
Եթե դու մի վայրում ես, որտեղ շատ են ՛՛Շամշյանի ասաց, ծիծակ՛՛ պետհամարանիշներով մեքենաները, բոլորը նայում են հագիդ կոշիկներին ու դրանց համապատասխանությանը շալվարիդ ծալքերին, երբ կանանց դեմքին երեք կիլոգրամ շպար կա ու երբ նրանք չեն խուսափում ցուցադրել իրենց տձև կազմվածքը, քանի որ երեկոյան զգեստին հազար դոլլար են տվել, ջհանդամ թե չի սազում, երբ սովետական ժառանգության տարեց, բայց միջնադարյան կուրտիզանուհի հիշեցնող տիկնայք փորձում են իրենց բարոյական նկարագրի բարոյական լինելը ցուցադրել այն ժամանակ ունեցած, բայց չհագած հարավսլավական ներքնաշապիկով(յուգոսլավական կամբենացիա, եթե հիշում եք, պահանջված գույներն էին սևը և բաց կապույտը) և չեխական ենթափեշով(չեխական պոդյուբկա, կոմպլեկտի մեջ լինում էր վեց կամ տասներկու հատ, դնում էին նաև օժիտի մեջ), երբ տղամարդիկ կամ տղաները բուրում են գիտակցություն շշմեցնող հոտերով, երբ նրանց վրա լցված է հնարավոր բոլոր տեսակի ոսկիներն ու բուլատները ու դրանց կրկնակի չափով էլ առկա է նրանց կանանց վրա, երբ կանայք հոգնատանջ տեսք ունեն, քանի որ երեք օր շարունակ դեգերել են գեղեցկության սրահներով, իսկ նախորդ գիշերն էլ չեն քնել, որպեսզի մազերի հարդարանքը չփչանա, երբ բոլորը կեղծ ժպտալով սպասում են, թե երբ են հեռու գնալու հարսի կամ փեսայի հայրը կամ մայրը, որպեսզի սկսեն բամբասանքը, երբ մարդիկ սեղանի շուրջ են ոչ թե ուտելու, այլ սեղանի տեսականին ու աղցանների քանակն ու գները հետազոտելու ու հետո դրանք քննարկելու համար, ուրեմն դու ներկա ես որևէ շքեղ ռեստորանում անցկացվող ժամանակակից հայկական հարսանիքի: Ներկա ես, որովհետև ստիպված ես, ներկա ես, քանի որ չես ուզում նեղացնել հրավիրողին:
ՈՒ չենք խրատվում, այսքանից հետո էլի շարունակում ենք նույնը, շարունակում են ծախսել չարդարացված, հանուն ինչի՞, երևի զարմացնելու համար կամ ցույց տալու սեփական գոյը կամ չգիտեմ, մեկ այլ պատճառով: Չէ որ, անողն էլ գիտի, ներկան էլ գիտի, մասնակիցը ՝ անկախ տեսած ծախսից բամբասելու է, կեղծ ժպտալու է, նախանձելու է, մտքում անիծելու է: Սա իրականությունն է: Սակայն այս ամենը դեռ ամենացավալիների շարքի սկիզբն է: Հայկական հարսանիք կոչվող երևույթից ոչինչ չի մնացել կամ ես եմ ծերացել ու չեմ հասկանում մոդեռնիզացվող արժեքները՝ հարսնաքույրը դարձել է հարսնաքույրեր, նրանք այս անգամ չորսն էին, նույնքան էին նաև խաչեղբայրները, երգի հիմնական լեզուն ռուսերենն էր, կամ ոմանց պատվին հնչող մուղամաթը: Բա թամադան, դրա ինքագոհ խոսքը, առաջարկած կենացները խեղճ Սայաթ-Նովային նվաստացնելը: Մարզպետի կենացը միախառնում է պետականության կենացին ու առաջարկում է խմել ՛՛մամա նե գռուստի՛՛ երգի հնչյունների ներքո: Խեղճ Մաշտոց, սրանց համար արարեցի՞ր, որ հիմա հիշատակիդ... Դե լավ, դուք այդպիսին եք, եղեք, բայց մանուկներին ինչու՞ եք սարքում ձեր նման, ինչով է մեղավոր չորս-հինգ տարեկան աղջնակը, որ այդ հարսանիքին պիտի ներկայանա սպանող, սպիտակ հարսի շորով ու խեղճ երեխայի նոր ձևավորվող ողնաշարը շարքից հանող ՛՛շպիլկա՛՛ կրունկներով կոշիկներով: Այ բալիկ ջան, մայրիկիդ... բացատրի, որ դու դեռ կհասցնես նմանվել նրան ու դեռ կհասցնես ճաշակել առաջին գիշերվա դառնությունը: Էէէ Եղիշե Չարենց, ողջ լինեիր էլի ու այդ տարատեսակ մարիաննաներին քո ձևով բացատրեիր:Չգիտեմ, ուզում եմ հասկանամ այս ամենը, ուզում եմ Սոդոմ հիշեցնող պարահրապարակի դրականը գտնել, ուզում եմ հասկանալ սեփական ամուսնու հետ տանգո պարող, բայց վավաշոտ հայացքով ուրիշի մոտ ցանկություն հրարող մանկամորթ կնոջ էությունը, բայց չեմ կարողանում: Գիտակցությունս թմրած չէ, ոչ էլ ինտելեկտս է բացակայում, բայց էլի չեմ կարողանում: Նորմալ մարդկանց համար արդեն քնի ժամ է, քանի որ ես էլ եմ սպառնում դառնալ այդպիսին, երևի կշարունակեմ մեկ այլ առիթով:
Հ. Գ. 1
Սիրելիներս, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: Ձեր առավելություններով և թերություններով լրացրեք միմյանց, կազմեք ամբողջություն:
Հ. Գ. 2
Խուսափեք ցոփ ու շվայտ երևույթներից, նշեք, բայց ոչ այդ կերպ: Խնդրում եմ Ձեզ, նշեք բնության գրկում, մի գողտրիկ վայրում ու շատ նեղ կազմով, առանց երեք տեսակ տաք ուտեստի, իրական բարեկամների հետ, ոչ թե կեղծ ազգականների:

0 коммент.:
Отправить комментарий