Հայաստանի անկախության շրջանից ի վեր հեռուստատեսության զարգացումը կարելի է դիտարկել՝ հիմք վերցնելով հեռուստաընկերությունների աննախադեպ աճը: Հեռուստատեսային «մշակույթը» Հայաստանում, չնայած այն հանգամանքին, որ իր ամբողջության մեջ առանձնապես գլուխգործոցներ չի ստեղծում (դա ունի իր պատճառները), այնուամենայնիվ ունի ուղղություններ, որոնց հարկ է անդրադառնալ:
Սույն հոդվածի շրջանակում անդրադարձ կկատարվի մասսայական հեռուստատեսային մշակույթի համատեքստում առկա մի իրողության, որը պայմանականորեն կանվանենք «սերիալային ենթամշակույթ»: Թեման խիստ արդիական է հատկապես վերջին շրջանում՝ կապված սերիալների թվի աննախադեպ աճի հետ:
Հարկ է արձանագրել, որ այս ենթամշակույթի դիտարկումը, չնայած առաջին հայացքից պարզունակ լինելուն, բարդ է և պահանջում է որոշ նախնական հարցադրումներ:
Խնդիրները, որոնք պետք է դիտարկվեն, բազմաթիվ են, սակայն հետազոտության շրջանակում անդրադարձ կկատարվի հետևյալ խնդիրներին. ե՞րբ ձևավորվեց և շրջանառության մեջ դրվեց «սերիալը»՝ ոչ թե որպես անհատական, այլ խմբային երևույթ, այսինքն՝ ե՞րբ այն կայացավ որպես առանձին ենթամշակույթ:
Երկրորդ խնդիրը վերաբերում է ենթամշակույթի բովանդակային հիմքերին՝ ինչո՞ւ հնարավոր դարձավ սերիալային ենթամշակույթի կայացումը, կար արդյո՞ք հասարակական պահանջարկ: Եթե այո, ապա ինչո՞ւ: Եթե չկար հասարակական պահանջարկը, ինչո՞ւ հեռուստաընկերությունների մի հիմնական մասը գնաց սերիալների պարտադրման ճանապարհով, ի՞նչ խնդիրներ լուծելու նպատակով:
Եվ վերջապես, հարկ է անդրադառնալ սերիալների բովանդակային կողմին՝ ինչո՞ւ է ներկայացվում կրիմինալը, ինչո՞ւ են պարզունակացվում հասարակական, ներընտանեկան ու միջանձնային հարաբերությունները:
Խնդիրների շրջանակը կարելի է անվերջ ընդլայնել, սակայն, կարծում ենք, որ վերը բերվածը բավարար է վերլուծություն սկսելու համար:
Չնայած լատինաամերիկյան սերիալները դեռևս վերջնականպես իրենց դիրքերը չեն զիջել (որոշ ալիքներ՝ «Շանթ», «Արմենիա», շարունակում են ցուցադրել), այնուամենայնիվ, եթերում գերակա են դառնում հայկական սերիալները:
Ընդհանրապես «սերիալային ենթամշակույթը» տարբեր մշակույթներում ունի տարատեսակ գործառույթներ, արժեքային հիմք և կիրառումներ: Արևմուտքում այն դիտվում է որպես թոշակառուների և տնային տնտեսուհիների ժամանցի բաղկացուցիչ մաս:
Հայկական մշակութային համակարգում այն էապես փոխել է իր կիրառական գործառույթները՝ թոշակառուների ժամանցից վերածվելով համազգային զբաղմունքի: Բնակչության մի մասն Հայաստանում այսօր չունի կայուն զբաղվածություն: Գործազրկության բարձր մակարդակն ստիպում է ոչ միայն թոշակառուներին իրենց ժամանցը կազմակերպել սերիալների օգնությամբ, այլև երիտասարդ տարիքային խմբերի մի զգալի մասին օրվա մեծ մասն անցկացնել հեռուստացույցի առջև: Փաստորեն, հեռուստատեսությունն այսօր չի լուծում միայն եթեր լցնելու և եթերային շուկայում (գովազդ և այլն) գումար վաստակելու խնդիր:
Մշակութային, տվյալ դեպքում հեռուստատեսային ինդուստրիան հանդես է գալիս ցածրակարգ առաջարկով, քանզի հասարակական պահանջարկը լայն առումով ուղիղ համեմատական է դրան: Հասարակության ստվար զանգվածի ժամանցն ապահովում են սերիալները (մայրաքաղաքում տարբեր սեռի, տարիքի, կրթական մակարդակի հարցվածներից 60 տոկոսը դիտում են տարբեր տեսակի սերիալներ):
Այս փաստի պատճառները մշակութային հենքի խեղվածությունը, հասարակական-քաղաքական պրոցեսների անառողջ լինելու հանգամանքներն են:
Մշակութային համակարգը սերտորեն փոխկապակցված է քաղաքական և տնտեսական համակարգերի հետ, ուստի դրանցից որևէ մեկի փոփոխությունը հանգեցնում է փոփոխությունների նաև մյուսներում: Այս վիճակը մեզանում, ավելի վառ արտահայտում գտավ անկախացումից հետո: Եթե մինչ այդ առկա էր «խորհրդային» կոչված մշակույթն իր տարբեր դրսևորումներով և պարտադրանքներով, որի համատեքստում թերևս ինչ-որ չափով առկա էին ազգայինի տարրեր, ապա անկախացումից հետո հայկական մշակույթը վերածվեց մի տարասեռ զանգվածի, որում չկա որևէ տարանջատում: Մշակութային արժեքային հենքի խեղվածությունը, եթե առաջին դեպքում պատճառ էր, ապա երկրորդ դեպքում դառնում է հետևանք: Հասարակությունն ունի արժեքային զարգացման խնդիր, որի համար անհրաժեշտ են արժեքների ձևավորման գործառութային խմբեր՝ այսպես կոչված «հասարակության տարաֆունկցիոնալ էլիտա»: Տվյալ դեպքում հարկ է նշվածի համապատասխանությունն իրականին: Սակայն մեզանում, 1991 թվականից ցայսօր, այդ «էլիտայի» ձևավորումը տեղի է ունենում «խմբային» և «կլանային» տարբերակով, իսկ սրանց արտադրականությունը կրում է հակահասարակական բնույթ, որն էլ ընդհանուր առմամբ հանգեցնում է ոչ ռացիոնալ արժեքների ստեղծմանը: Եթե օրինակը տարածենք քննարկվող թեմայի վրա, ապա պարզ կդառնա, որ հենց ոչ ռացիոնալ արժեքներ տարածող խմբերին է անհրաժեշտ հասարակության մեծ մասի կենտրոնացումը ցածրակարգ առաջարկի վրա: Երբ խոսում են այս կամ այն հեռուստատեսային հաղորդման բարձր ռեյտինգի մասին, երբ պնդում են, թե լսարանը սիրում է այս կամ այն հաղորդաշարը կամ «պրոյեկտը» կամ սերիալը, ապա չեն նկատում կամ մոռանում են, որ այդ լսարանը հենց նմանատիպ հաղորդումներով ստեղծված լսարան է, որ, ինչպես պնդում են Ադոռնոն և Հորքհայմերը, հեռարձակվող բովանդակությունը արդեն ստեղծել է իր լսարանը:

Սերիալային առաջարկը, վերը նշվածից զատ, այլ հիմնավորումներ չունի: Իսկ պահանջարկի արժեքային հիմնավորումը, տվյալ պարագայում ուղղակիորեն կախված է առաջարկի արժեքային հիմնավորումից: Սերիալների խմբային պահանջարկ Հայաստանում առկա չի եղել մինչ այն պահը, երբ սերիալային արտադրանքը ամենատարբեր միջոցներով պարտադրվեց հայ հասարակությանը: Սրանց կարելի է գումարել նաև մի շարք ուղղակի ներգործություն ունեցող հանգամանքներ: Ինչպես վերը նշվեց, արևմտյան թոշակառուների դերում մեզանում ներկայանում է թոշակառուների և գործազուրկների հսկայական բանակը, որի ժամանցի կազմակերպումն իրականացվում է հենց այս տարբերակով: Հեռուստատեսային տարատեսակ հաղորդաշարերը (մասնավորապես լրատվական) չեն կարողանում կատարել իրենց վերապահված գործառույթները և հեռուստադիտողները «ստիպված» նախընտրում են սերիալները: Հայկական հեռուստաեթերներում դժվար է հանդիպել անհատի գիտական, կրթական, մշակութային և էսթետիկական պահանջները բավարարող լուրջ նախագծերի (եթե կան, սակավ են):
Շուրջ հինգ տարի առաջ հայկական հեռուստատեսային շուկայում «Շանթն» ի հայտ բերեց սերիալային առաջնեկին՝ «Վերվարածներին»: Մի քանի տարբերակներ փորձարկելուց հետո, կազմակերպիչները կանգ առան «Վերվարածներն ընտանիքում» շարքի վրա, որը քիչ թե շատ հաջողվածներից է իր տեսակի մեջ և այդպիսին է մնում առ այսօր: Սակայն վերջին երկու տարում դեպի հայկական եթեր սկսվեց սերիալների մի աննախընթաց հեղեղ: Դրանք բոլորը կարծես թե սկսվում են ինչ-որ ռոմանտիկ պատմություններով՝ տղամարդու և կնոջ, մայրական, եղբայրական կամ որևէ մեկ այլ սիրո մասին, բայց աստիճանաբար վերածվում են կրիմինալ պատմության:
Տիրապետող գաղափարաբանության և առօրյա ողջախոհության կապը լավ երևում է, երբ խորհրդային արմատներ ունեցող քաղաքային բանահյուսությունը՝ իր հերոսներով, հոգեբանական ստերեոտիպերով, ժարգոնային լեզվով մտնում է հեռուստատեսություն: Այստեղ նորից առաջ Է գալիս արժեքային հենքի խեղվածության խնդիրը: Օրինակ՝ «Որոգայթ», «Կյանքի գին», «Դժբախտ երջանկություն» և նմանատիպ այլ սերիալներում տարբեր մեթոդներով արծարծվում են «փող», «իշխանություն», «ուժ», «հեղինակություն» և այլ արժեքներ: Եթե սա տարածենք հասարակության արժեքային գործընթացների վրա, ապա մոտավորապես կստանանք հետևյալ պատկերը՝ մինչ այս տիրապետող արժեքները փոխարինվել են վերոնշյալներով: Եվ այս ամենը չի կարող իր ուղղակի ազդեցությունը չունենալ հասարակության ներսում ընթացող գործընթացների վրա: Գլոբալիզացիոն գործընթացների ազդեցության տարածման ճանապարհին, արևմուտքը՝ արևմտյան քաղաքակրթությունը, Հայաստանում պետք է լուծեր հիմնականում երեք ինստիտուտի հետ կապված խնդիրներ՝ ընտանիք, եկեղեցի և լայն առումով՝ հասարակություն: Առաջին դեպքում վիճակը հուսադրող չէ: Երկրորդի պարագայում նույնպես: Հասարակության դեպքում խնդիրն այլ է: Հայ հասարակությունն այսօր ենթարկվում է լուրջ ձևաչափական փոփոխությունների՝ գրեթե բոլոր առումներով: Եվ այդ փոփոխությունների վրա ներազդող ինստիտուտների ու երևույթների շարքից չի կարելի բացառել «սերիալային ենթամշակույթի» ազդեցությունը: Վերը նշված տիրապետող արժեքների փոխարինման ճանապարհներից մեկն էլ «սերիալն» է՝ իր բոլոր հատկանիշներով: Սերիալների շնորհիվ է, որ դեռևս տասը տարի առաջ տիրապետող «հերոս կերպարներին», փոքր և միջին տարիքային խմբերի համար իդեալներ համարվող պատմական դեմքերին փոխարինելու եկան գևորիկներ, պաշերը, մարիանաները և այլն: Օլիգարխները, հանցագործները, կլանային համակարգի ներակայացուցիչները դպրոցականների մի ստվար զանգվածի համար արդեն իդեալ են: Այս ամենից զատ սերիալը լուծում է նաև քաղաքական խնդիր: Դրա արտացոլումը թերևս «Որբերը» հեռուստասերիալն է: Հայաստանի նման երկրներում իշխող վարչակարգին անհրաժեշտ է կառավարելի հասարակություն: Մեզանում այն մասնակիորեն կայացել է: Զանգվածային ապաքաղաքականացման, անտարբերության պայմաններում հասարակության մի մասին հուզում է այս կամ այն սերիալի սյուժետային լուծումը, այլ ոչ թե պետության համար կարևորագույն խնդիրները:
Չնայած նշված բացասական իրողություններին ու ազդեցություններին, այլևս հնարավոր չէ խուսափել «սերիալային ենթամշակույթի» տարածումից: Այն արդեն հեռուստատեսային ինդուստրիայի բաղկացուցիչն է:
Ուղղակի հարկավոր է արձանագրել, որ պետք է հեռարձակվեն այնպիսի սյուժեներով և կերպարային լուծումներով սերիալներ, որոնք կպարունակեն դրական տարրեր, քանզի հասարակությունը սովորում է դրանցից: «Սերիալ» երևույթը չի կարելի դիտարկել որպես օրվա խնդիր լուծող իրողություն: Դրանց ներկայիս մատուցումները, հետագայում անչափ բարդ, եթե ոչ անհնարին կլինի ուղղել:

0 коммент.:
Отправить комментарий