Անվանում. Առարկայական ստուգումն ինտելեկտուալ խաղերի միջոցով
Շատ առարկայական ստուգումներ, իրենցից ներկայացնում են պարզապես տհաճ իրավիճակ սովորողների համար: Այս նախագծի նպատակներից է ստուգումները բերել առավել հետաքրքրական դաշտ, ինչը մեր կարծիքով կօգնի սովորողներին առավել հետաքրքրությամբ մոտենալ առարակայական ստուգումներին և չտրտնջալ: Հաշվի առնելով այս հանգամանքները և այն փաստը, որ գիտակների ակումբի կազմում ընդգրկված ամենատարբեր խորացված ուսուցում ընտրած և մասնագիտական կողմնորոշում ունեցող սովորողները, իրական ենք համարում այս նախագծի արդյունքի ապահովումը:
Խնդիրներ
Ուսումնասիրել առարկայական ստուգումների այժմյան վիճակը
Առաջարկել համապատասխան լուծումներ
Ի՞նչ գործոններ կարող են նպաստել ստուգման այլընտրանքային միջոցների ստեղծմանը
Հատկապես ո՞ր դասընթացների պարագայում է այն կիրառելի
Նպատակ և արդյունք
Ստեղծել խաղային տարբեր ուսումնական փաթեթներ և հարցաշարեր
Աշխատանքի կազմակերպման ձևը
Խմբային. յուրաքանչյուր խումբ ունենում է մինչև ութ մասնակից
Գործունեության տեսակները և փուլերը
Աշխատանքի բաժանում խմբի ներսում
Առաջադրված խնդիրների ուսումնասիրություն
Դասընթացների ծրագրերի ուսումնասիրություն
Ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված նյութի հիման վրա վերջնական արդյունքի ձևակերպում
Արդյունքի կիրառման ոլորտները
Արդյունքի կիրառման հիմնական ոլորտները պարզ կդառնան վերոնշյալ գործողություններից հետո: Սակայն ընդհանրական ոլորտը հիմնական դասընթացներն են:
Կիրառվող գործիքներ
Համացանց
Համակարգիչ
Համապատասխան գրականություն
Նախագծի իրականացման արդյունքի ստացված ձևեր
Ուսումնական-խաղային ստուգման փաթեթներ
Մասնակիցների կազմը
<<Ապոլլոն>> գիտակների ակումբն ընտրած սովորողներ
Նախագծի իրականացման ժամկետները
Երկու ամիս, մինչև սույն թվականի նոյեմբերի առաջին շաբաթ
Աշխատանքային ռեժիմ
Կաբինետային աշխատանք
Նյութերի հավաքագրում
Ազատ աշխատանք համացանցում և համապատասխան գրականության հետ
Վերջնափուլ
Արդյունքների ներկայացում և հրապարակում
Նախագծի երկրորդ փուլի անցում և ստեղծած արդյունքի կիրառում
Հարկ եղած դեպքում արտաքին փորձաքննության ներկայացում
<<Ապոլլոն>> գիտակների ակումբ, Երևան 2013թ.
0 коммент.:
Отправить комментарий