воскресенье, 25 августа 2013 г.

Դասավանդողի ամառային դպրոց. Նախագիծ

Անվանում-Աղանդներ և ենթամշակույթներ. դեռահասների ներառվածությունն այս հասարակական կառույցներում

Նկարագիր և խնդիրներ
Անկախացումից հետո, հայաստանյան միջավայրում առաջ եկան նոր իրողություններ, որոնք էապես փոխեցին սոցիալական, հասարակական և մշակութային միջավայրն ու կառույցը: Այդ իրողությունների թվում են նաև աղանդները և տարբեր տեսակի ենթամշակույթները: Վերջինները համեմատաբար նոր իրողություն են հայկական միջավայրում, բայց արդեն հասցրել են խոր արմատներ ունենալ: Գաղտնիք չէ այն հանգամանքը, որ այս երկու սոցիալական կառույցներին անդամակցում են բազմաթիվ դեռահասներ: Սակայն մինչ օրս, այս խնդիրը չունի համակողմանի ուսումնասիրություն: Աղանդների մասով, հրապարակում եղած նյութերը հիմնականում կրում են հայհոյական բնույթ և շրջանցում են թեման, իսկ հետազոտությունների արդյունքներն արտահայտվում են թվերի տեսքով: Նախագիծն իր առջև ունի դրած մի շարք խնդիրներ, որոնք արդիական են դիտարկվող հասարակական գործընթացների համատեքստում: 

Խնդիրներ
  • Սոցիալական ի՞նչ հիմքեր ունեն այս շարժումները
  • Ի՞նչ պայմաններ նպաստեցին այս շարժումների տարածմանը
  • Հիմնականում սոցիալական և հասարակական ո՞ր շերտերն են ներառում այս շարժումները
  • Որքանո՞վ են դեռահասները ներգրավված այս գործընթացներում
  • Հատկապես ո՞ր աղանդները և ենթամշակույթներն են իրենց շարքերում ներառում դեռահասների լայն զանգվածներ
  • Իրավական ի՞նչ հիմքեր կան դրանց տարածման համար
  • Կա՞ն արդյոք իրավական հիմքեր դրանց կանխարգելման համար
  • Ի՞նչ գործոններ են նպաստում կամ ստիպում դեռահասների ներգրավվել այս գործընթացներում
  • Հասարակական և սոցիալական ո՞ր շերտերին պատկանող դեռահասներն են ներառվում այս խմբերում
  • Ի՞նչ ազդեցություն ունի համայնքը, դպրոցը, եկեղեցին այս խմբերում ներառված դեռահասների նկատմամբ
  • Ինչպիսի՞ն է հասարակության մնացյալ հատվածի վերաբերմունքը
Նպատակ և արդյունք

Նպատակն այս նախագծի պարագայում իր մեջ ներառում է երկու արդյունք

  • Հետազոտության ուսումնասիրության արդյունքում ստեղծել առաջադրված խնդիրների վերլուծական նկարագիր հոդվածի կամ ցուցադրության տեսքով, որն իր մեջ կներառի տեղեկություններ աղանդների մասով, ինչպես նաև Երևան քաղաքի համայնքներում այս կամ այն աղանդի տարածվածության մոտավոր գրաֆիկ քարտեզ: 
  • Հետազոտության ուսումնասիրության արդյունքում ստեղծել առաջադրված խնդիրների վերլուծական նկարագիր հոդվածի կամ ցուցադրության տեսքով, որն իր մեջ կներառի տեղեկություններ ենթամշակույթների մասով, ինչպես նաև Երևան քաղաքի համայնքներում այս կամ այն ենթամշակույթի տարածվածության մոտավոր գրաֆիկ քարտեզ: Ինչպես նաև այդ ենթամշակույթներում և խմբերում առկա մասնակիցների տարիքային ցենզի գրաֆիկ՝ դեռահասների մասով:

Աշխատանքների կազմակերպման ձևը
  • Խմբային. յուրաքանչյուր խումբ ունենում է մինչև յոթ մասնակից

Գործունեության տեսակները և փուլերը


  • Աշխատանքի բաժանում խմբի ներսում
  • Համապատասխան նյութի փնտրում
  • Առկա նյութի ուսումնասիրություն
  • Եղած տվյալների փոխանակում խմբի մյուս անդամների հետ
  • Հարցարանների կազմում
  • Հարցվողների և խմբերի ընտրություն
  • Հարցազրույցներ
  • Եղած դաշտային նյութի համադրում և ուսումնասիրություն
  • Առկա նյութի ամբողջացում
  • Ձեռք բերված արդյունքների ներկայացում
Արդյունքների կիրառման ոլորտները

  • Հասարակագիտություն
  • Պատմություն
  • Մշակութաբանություն
  • Ազգագրություն
  • Սոցիոլոգիա
Կիրառվող գործիքներ
  • Համակարգիչ
  • Համացանց
  • Համապատասխան գրականություն
  • Ձայնագրիչ
  • Ֆոտոխցիկ կամ տեսախցիկ
Նախագծի իրականացման արդյունքի ստացված ձևեր
  • Գրաֆիկ-քարտեզ
  • Հոդված-նկարագիր
  • Մեդիա-ցուցադրություն, հաշվետվություն
  • Ազգագրական հարցումների վերլուծություն
Առարկայական ոլորտը

  • Ազգագրություն
  • Սոցիալ-մշակութային մարդաբանություն
  • Մշակութաբանություն
Մասնակիցների կազմը

  • Տարբեր ոլորտների դասավանդողներ
Նախագծի իրականացման ժամկետները

  • Դասավանդողի ամառային դպրոցի շրջանակներում (չորս աշխատանքային օր)
Աշխատանքային ռեժիմը
  • Կաբինետային աշխատանք սեմինարների ընթացքում
  • Դաշտային աշխատանք նյութերի հավաքագրման տեսքով
  • Ազատ աշխատանք համացանցում և համապատասխան գրականություն առկա նյութի հետ
Վերջնափուլ
  • Արդյունքների ներկայացում և հրապարակում
  • Հնարավորության կամ պահանջի դեպքում ներկայացված արդյունքների պաշտպանում
  • Արտաքին փորձաքննության ներկայացում

 


0 коммент.:

Отправить комментарий