Մարդը՝ որպես սոցիալական կենդանի, որն ընդունակ է մտածելու, միշտ էլ հակված է եղել հավատալու ու վստահելու երևույթների, որոնք եղել են անբացատրելի, տվյալ ժամանակահատվածի մարդու համար անմեկնելի: Այս սկզբունքերի հիման վրա անհիշելի ժամանակներում առաջացավ մի համակարգ, որը մենք կոչում ենք կրոն:
Ես չեմ մանրամասնի կամ խորանա «կրոն», «հավատ» և այլ հասկացությունների բովանդակային չափորոշիչների մեջ: Չեմ վիրավորի և պիտակավորի այլոց կրոնական զգացմունքները: Պարզապես կներկայացնեմ մի մարդու տեսակետ, ով այնքան կապ ունի կրոն գաղափարի հետ, որքանով, որ դա կապ ունի մշակույթի հետ: Այսպիսով՝ նախնադարյան մարդը, չհասկանալով թե ինչպես է ստացվում, որ ծառը մեծանում է, ապա կայծակը խփում և այրում է այդ ծառը, պաշտում էր սկզբում ծառին, իսկ հետո կայծակին: Հետո մարդը մեկնեց բնության երևույթները և սկսեց իր համար ստեղծել տարբեր հոգիներ, հեթանոսական աստվածներ, որոնց պաշտեց, մեծարեց և դրանով բավարարեց իր հավատալու պահանջմունքը, որոշակի վակումում չհայտնվելու խնդիրը: Եկավ Սիդհարթա Գաուտաման ու ստեղծեց առաջին միաստվածական կրոնը՝ բուդայականությունը: Հետո եկավ Քրիստոսը, օգտվեց Գաուտամայի մոտեցումներից ու ստեղծեց ևս մեկ մոնոթեիստական կրոն՝ քրիստոնեությունը, իսկ Մուհամեդը միավորեց երկուսի կուտակած փորձը և ստեղծեց իսլամը:
Մենք՝ հայերս, աշխարհում առաջինն ընդունեցինք քրիստոնեությունը՝ պետականորեն: Չեմ անդրադառա դրա հետ կապված նախապատմություններին: Պարզապես փաստենք. քրիստոնեությունը Հայաստանում տարածեց պարթև Անագի որդին, իսկ Անագը մինչ այդ Հայաստանից վտարվել էր պետական դավաճանության համար:
Եկավ քրիստոնեական մշակույթը` իր բոլոր բաղադրիչներով և նորմերով: Մեծ հաշվով, այն ոչ մի նոր բան չտվեց՝ սկսած բարոյականության սկզբունքերից, վերջացրած կրթական գործով: Ընդհանրապես կրոնի առաջարկած բարոյականության կարծրատիպերը, մարդկային բարոյականության կարծրատիպերն են, և եթե դրանք դեմ լինեն մարդկային բնույթին, ապա չեն գործի: Եվ հարկ է ազատվել մեկ սխալ ըմբռնումից ևս. ոչ թե կրոնն է ստեղծում մարդկային արժեհամակարգը և ուղղորդում այդ բաղադրիչները, այլ մարդն իր համար ստեղծել է այդ բովանդակային չափումները, իսկ կրոնի միջոցով պարզապես արդարացնում ու հիմնավորում է դրանք:
Ես բնավ դեմ չեմ որևէ մեկի կրոնական պատկանելությանը, լինի դա աթեիստ, քրիստոնյա, մուսուլման, հեթանոս, թե որևէ աղանդի հետևորդ: Պարզապես ուզում եմ անդրադառնալ մի քանի փաստերի, որոնք փորձում են ապացուցել հայոց եկեղեցու ազգապահպան դերը:
Ա. Քրիստոնեությունը և եկեղեցին փրկել են հայ ժողովրդին բոլոր այն դեպքերում, երբ հայը զրված է եղել պետականությունից:
Եթե որևէ մեկը 1700 և ավելի տարիների, եկեղեցական մշակույթի պատմությունից բերի ինձ հինգ փաստ այն մասին, որ օտարը նվաճել է Հայաստանը, չի դիպել հայ եկեղեցու շահերին, իսկ հայ եկեղեցին այդ պարագայում կանգնած է եղել ժողովրդի կողքին (շեշտում եմ, եկեղեցին, ոչ թե անհատը), ապա ես կհրաժարվեմ եկեղեցու վերաբերյալ ունեցած իմ բոլոր տեսակետներից:
Բ. Հայ եկեղեցին պաշտպանել ու զորավիգ է եղել հայկական պետականությանը:
Արշակունիների օրոք, բավական է հիշել, թե ինչպես վարվեցին մեր հոգևոր հայրերը Պապ թագավորի հետ: Արևելյան միջավայրում չգիտեմ, բայց արևմտյան միջավայրում, համոզված եմ, նման արքա, դրական առումով երբևէ չի եղել: Դրա մասին են վկայում նույնիսկ մեր թշնամի պետությունների պատմագիրների թողած վկայությունները: Բագրատունիների օրոք, Աշոտ Երկրորդ Երկաթը, մահու և կենաց պայքար էր մղում պետականություն պահպանելու և ազատ Հայաստան ստեղծելու համար, իսկ կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, փոխանակ իր արքայի կողքին լինելու, շերբեթ էր վայելում Աղթամար կղզում: Նույն շրջանի մեկ այլ կաթողիկոս՝ Պետրոս Գետադարձը, բառիս բուն իմաստով ծախեց տարածաշրջանի հզորագույն պետություններից մեկը՝ Բագրատունյաց թագավորությունը, հասցնելով այն կործանման: Իսկ միջնադարյան մեկ այլ հայտնի պետություն, ինչպիսին Կիլիկյան Հայաստանն էր, որի հետ տառացիորեն հաշվի էին նստում արևելյան կայսրություններն ու արևմտյան պետությունները, թուլացավ և կործանվեց եկեղեցական հայտնի գժտությունների՝ ունիթորների և հակաունիթորների պայքարի արդյունքում: Իսկ այսօր, երբ մենք ունենք քիչ թե շատ անկախ իշխանություն, եկեղեցին դեռ չի համակերպվում իր քաղաքական իշխանությունը կորցնելու մտքի հետ: Պատմությունից առկա օրինակները չափազանց շատ են, չծավալվեմ:
Գ. Եկեղեցին ստեղծել է մշակույթ:
Երբ վանդալները մտան զարգացած արևմուտքի երկրներ, ոչնչացրին այն բոլոր մշակութային արժեքները, որոնք հասու չէին իրենց: Այստեղից էլ առաջացավ վանդալիզմ տերմինը, որով բնութագրում են կործանող, հասարակությանը վնասող, մշակույթ ոչնչացնող մարդուն: Երբ Հայաստանում հաստատվեց քրիստոնեություն, հայ հոգևորականները՝ զորքերի գլուխ անցած, կործանեցին և ավերեցին ամբողջ հեթանոսական մշակույթը, որն ի դեպ դասական ազգային մշակույթ էր, ոչ թե ազգի մշակույթ. սրանք տարբեր իրողություններ են: Կործանեց այն մշակույթը, որի փոքրաթիվ նմուշներով, մարդիկ մինչ օրս հիանում են անգամ Բրիտանական թանգարանում: Իսկ, վերցնելով կրթական և մշակութային գործն իր ձեռքը (սա բնորոշ է միջնադարյան բոլոր պետություններին և ժամանակակից որոշ պետությունների), հայ եկեղեցին, ուղղորդեց այնպես, ինչպես ցանկալի է իրեն: Այժմ, որոշ հեղինակավոր տեսաբաններ Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից, պնդում են որ Վաղ Վերածնունդը սկսվում է Հայաստանից, շնորհիվ Գրիգոր Նարեկաացու, որին իր օրերում դատում էին որպես հերետիկոսի, իսկ Մեծ Դատավարություն գործակալությունը, կաթողիկոսի մենաշնորհն էր:
Ավելին չեմ գրի, պարզապես հավելեմ: Այս ամենով հանդերձ, չունենալով ոչ մի կապ կրոնի հետ, կշարունակեմ մնալ հայ եկեղեցու, կրկնում եմ եկեղեցու, ոչ թե հոգևորականի կողքին: Եկեղեցու, որովհետև այն ժամանակակից հայկական մշակույթի մի մասն է, իսկ ես վանդալ չեմ: Նյութի հետ կապված, եթե կլինեն հարցադրումներ և մեկնաբանություններ, չեմ պատասխանի, պարզապես կսպասեմ, մինչ դրանք կամբողջանան, և հանդես կգամ առանձին հրապարակումով:
Հ. Գ.
Անկեղծ եմ ասում, բարի նախանձով եմ նախանձում բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կրոնի հետևորդ են:

0 коммент.:
Отправить комментарий