четверг, 11 июня 2015 г.

Անմոռուկ

Հիստերիա: Մեկ բառով կարելի նկարագրել ներհայաստանյան զարգացումների այն հանգրվանը, որում այսօր հայտնվել է հայաստանյան հասարակությունը:
Միգուցե, հոգեբաններն այն անվանեն հետապնդման մանիա: Չգիտեմ: Ամեն դեպքում փորձենք հասկանալ ինչ է կատարվում այսօր: Սարկազմ` զուգորդված փինաչիությամբ: Մի պահ պատկերացրեք ասենք, մեր շատ սիրելի Պոլոզ Մուկուչը փորձեր բեմադրել կամ գրել Անուշ օպերան: Չեմ բացառվում, որ ավելի լավ կստացվեր: Չէի ուզենա ծանրանալ այս իրողությունների բուն պատճառի` Ցեղասպանության խնդրի արմատների մեջ (դա ինձ համար աքսիոմատիկ ճշմարտություն է): 

Սակայն այն վիճակը, որ ստեղծել է այդ իրողության 100 ամյա տարելիցը անդրադարձի կարիք ունի: Իրոք մեղք ենք: Հարյուր տարի անց չենք հաղթահարել նեղվածի, զոհի բարդույթը, և դա ակնհայտ է ամեն ինչում: Անգամ երթուղայինում, եթե անգամ ազատ նստարան է լինում, սիրում ենք մի նստարանին երկուսով նստել: Սա վաղուց արդեն դարձել է խառվածքային ձև: Պրիմիտիվ չլինելու համար այս օրերի ամենաակտուալ թեմաներից մեկին` անմոռուկ դոշնդոշերին չեմ անդրադառնա: Թվում էր թե, ապրիլի 24-ից հետո անմոռուկային տենդը զիջելու է: Բայց... Ոչ միայն չզիջեց, այլ նաև սկսեց հանդես գալ վերապրուքների տեսքով` խամրած անմոռուկներ: Անլուրջ է, երբ եթերում ես, ու հաղորդավարը խինդը շուրթերին անմոռուկ է ուզում, որովհետև այդպես են պարտադրել: Սա իհարկե, արդեն սարկազմի ժանրից է:
          Բայց այս խնդրին չէ, որ պետք է անդրադառնանք: Խնդիրը կայանում է նրանում, թե այդքան  արդիական սովորելու տենչն այս 100 տարիների ընթացքում ինչ արձանագրեց: Փաստենք: Ոչինչ: Երբ ներկայիս պատմաբանները խոսում են անցյալի իրողությունների մասին, մեծ գլուխները ծանր տմբտմբացնելով ու լուրջ հայացք ընդունելով, ասում են, որ պատմությունից պետք է սովորել, պատմությունը պետք է դիտարկել իր ժամանակային առանցքի մեջ և այլն: Համաձայն եմ: Բայց ի՞նչ վիճակում է այսօր մեր պատմագրությունը: Լինում է արդյոք գիտության համար ավելի քստմնելի, կախված և ծախու վիճակ, քան այժմ է: Երևի բոլշևիկյան փուլում: Չծանրանանք այն խնդիր շուրջ, թե ինչպես է այսօր, մեր աչքի առաջ: Խնդիրը ավելի տեղայնացնենք: Ցեղասպանություն:
         Ռուս որոշ վերլուծաբաններ, վերջին շրջանում առաջ քաշեցին այն միտքը, որ թուրքերի կողմից հայերի նկատմամբ գործողությունները իրավաչափ էին, քանի որ հայերը օգնում էին ռուսական զորքին: Հուզիչ է, ինչ խոսք: Այս մտայնությունը նոր չէ: Բայց այդ նույն մեծ գլուխ պատմաբաններն ինչ են մտածում այս հարցի շուրջ, երբ ասում են, թե պետք է սովորել անցյալից: Կշարունակենք...

     Անավարտ:

0 коммент.:

Отправить комментарий