суббота, 14 марта 2015 г.

Հայրեր-որդիներ կոնֆլիկտի բացակայությունը հայ հասարակությունում. Վահրամ Թոքմաջյան, Նիկոլ Մարգարյան

90-ականների վերջին Ինդոնեզիայում երկու տասնհինգամայա զույգ եղբայրներ իրականացրեցին ռազմական հեղաշրջում, ճիշտ է, կարճատև էր, բայց ամեն դեպքում կար սերնդային բախում՝ իր բոլոր ակնհայտ դրսևորումներով. բանակը կազմել էին բացառապես դեռահասներից կամ մինչև 25 տարեկան շեմից:
Այս ասպեկտում եթե բերենք մեր սերնդային համակեցության նորմը քաղաքականության դաշտ, մեզանում կարծես թե ամեն ինչ գծված է ու հստակ. խորհրդային ժառանգությունը իր տիպաբանությամբ ու գերիշխող մեխանիզմներով, մի քիչ տերմիններն են փոխված հոկտեմբերիկ-նոյեմբերիկի, շուտով երևի դա էլ կվերականգնվի, կա աստիճանակարգ, որ կլանում է հասարակության քիչ թե շատ մտածող խավին, որն ինչ-որ տեղ գրագետ է, բերում է դրան իշխող կուսակցության դաշտ և հերթականությամբ աստիճաններով անցկացնում: Մեխանիկորեն կոնֆլիկտը չի կայանում: Ինքը հասկանում է՝ սպասեմ, ես կհասնեմ սրան, սպասեմ, կհասնեմ նրան, և, չկայանալով հանդերձ, հասարակությունը գնում է դեպի դեգրադացիա:
Ավելի մանրամասն այս հղումով:

0 коммент.:

Отправить комментарий