Վերջերս, ստացվել է այնպես, որ հաճախ եմ լինում ժամանցային վայրերում: Լինում եմ, ոչ թե նրա համար, որ շատ եմ սիրում, այլ նրա համար, որ ավարտին հասցնեմ ժամանցային մշակույթի հետ կապված հոդվածս:
Բայց մինչ այդ հոդվածը կվերջացնեմ, փորձեմ հանդես գալ մի փոքրիկ հրապարակախոսությամբ, որը պարզապես տպավորությունների կիսում է և ավել ոչինչ: Եվ այսպես, մտնում եմ մի հետաքրքիր ակումբ կամ փաբ, անվանումների մեջ չեմ խորանում, որովհետև այս պատումում դա այնքան էլ էական չէ: Առաջին բանը, որ աչքի է զարնում, ուգրոֆիննական արտաքինով երկու զույգեր են: Հետաքրքիր, բաձրահասակ, ճկուն, հեզիկ: Պարում են ինքնամոռաց, անգամ պարել չիմացողի մեջ պարելու ցանկություն առաջացնելով: Տեսնում են միայն միմյանց, վայելում են, ժպտում, հայացքներում խինդ կա, հոգու ջերմություն պարուրող զգացմունք: Մի քանի ակնթարթ անթարթ հայացքով նայում եմ կլանված: Կարծելով, որ սա երևի Երևանը չէ: Բայց ավաղ, հայացքս շեշտակի թեքում եմ ու... անողոք քթով մեկը, որն ունի Կովկասյան ռասայի Արմենոիդ ենթառասայական կառուցվածք, գանգի վառ արտահայտված բրակիխեֆալիկ կառուցվածքով, երրորդական մազածածկույթի վառ արտահայտմամբ, փորձում է վերոնշյալ գործիքը մտցնել լույսս (ասել կուզե աչքս ): Հիշելով բոքս պարապելու տարիներին ձեռք բերած հմտություններս, մի կերպ շրջանցում եմ այդ վտանգը և փորձում պարզել տվյալ սուբյեկտի սեռը: Իսկ նման դեպքերում, սեռի մասին դիտարկումներ կարող ես անել միայն հագնված շորերից: Շորերը հուշում են, որ իգական սեռի կրող: Բայց թե այդ սեռին բնորոշ բոլոր բաղադրիչներն իր մեջ ներառում է, թե ոչ, պարզել չհասցրեցի: Անցա ինձ հատկացված տեղը, վերցրեցի գարեջրի շիշը և սկսեցի նայել պարահրապարակին: Ի՞նչ տեսա: Վերոնշյալ զույգերը լքեցին տարածքը: Մնացինք մենք մեզնով: Ու սկսվեց մի դիմային խաղ, ինքնագնահատականի կտրուկ աճերի գործընթաց, որը մեռելուտներում խեղդում էր ամեն տեսակ գեղագիտությունը: Հրապարակի մեծամասնությունը աղջիկներ էին, որոնց երեսը պարունակում էր 1.5-3 կգ գաճ: Ինչպես կասեր տատիս գյուղի Գյուլնարը՝ կախված տռչեության աստիճանից: Ու ինչն է յուրօրինակ այս քաոսում: Հեծյալների ոտքային կառուցվածք ունեցող մեր որոշ աղջինկեր, կարծես իրենց կառուցվածքի անտանելիությունն ավելի ընդգծելու համար, հատուկ հագել էին կաբլուկներ, որոնց վրա հազիվ շարժվելով, Բինգո-Բոնգոյին բնորոշ շարժումներ էին անում, բայց մտքում պարտադիր կարծելով, որ իրենց դանդալոշությունը խելքահան է անում առկա բոլոր տղամարդկանց և հեզաճկունության չափիչով՝ գերակա են բոլորի նկատմամբ: Սա դեռ ամենը չէ: Մոդայիկ է դարձել մեզանում նաև փռչոտ փորիկները ցուցադրելը, որ իրենից ներկայացնում է խիստ գարշելի տեսարան: Այ երեխեք ջան, էս անտեր գիտությունը մեռավ դրա դեմ ձևեր մշակելով, գոնե կիրառեք, նոր բացեք: Այդ սոսկումի պահին, ընկերուհիների մի խումբ, ինքնամոռաց տրորվելով և ինքնագոհ ժպիտներով, փորձում էր գայթակղել շրջակայքը: Դրանցից մեկին էլ բաժին ընկա ես: Սա ուներ 155-160սմ հասակ, հագել էր պամպերսի համակցմամբ ջինս, մեջքի հատվածն անհասկանալի էր, ուներ թե՞ չէ, ուստի մեղք չգործելու համար չեմ նկարագրի: Կուրծքը, ի հեճուկս ոտքերի ու մնացած մասերի խղճուկության, ապօրինի առաջ էր տված: Դեմքին կային թույլ արտահայտված կանացիության նշյուլներ: Սա աչքերի խաղով հասկացնում էր թե մոտեցի, հետն էլ խունջիկլամիշ էր լինում, մեկ-մեկ սպառնալից հայացքներ ընդունելով, իբր թե ինքը չի ուզում որ մոտենամ: Մտքով էքստրիմ բան անցավ: Չմոտենա՞մ: Ասում են սերը աթարին էլ է կպնում: Նայեցի գրպանիս պարունակությանը: Ափսոս... Այդքան չեմ կարող խմել, որ մոտենամ: Մի խոսքով, այս ամբողջական գեհենի նկարագրությունը կլինի հաջորդիվ: Պարզապես հավելեմ, որ դուրս գալուց առաջ, արտահայտեցի այս նյութի վերնագրում առկա միտքը:
0 коммент.:
Отправить комментарий