Շիրակի մարզի գյուղերում և ոչ միայն Շիրակում, բոլոր այն շրջաններում, որտեղ տարածված է եղել անասնապահությունը՚ Շիրակ, Ջավախք, Արագածոտն և այլն, ամռան հարմար սեզոնին գյուղացիներն անասուններին տանում էին ալպիական գոտիներ և մնում էին որոշակի ժամանակ: Կային տեղեր, որ մնում էին մինչև հոկտեմբեր, կային շրջաններ, որ վերադառնում էին օգոստոսին:













