Սպերմատոզոիդը կրոն չունի

Չգիտեմ գոյություն ունի աստված, թե ոչ, բայց իր վարկանիշի համար լավ կլիներ, որ գոյություն չունենար: Ժուլ Ռենար

ԲարԵ՛Վ, Փառանձեմ ջան...

Անպատասխան զրույցներ շարքից:

Пережитки тоталитаризма в политической среде современной Армении

Явь, именуемый тоталитаризмом, как широком политическом смысле, так и культурными, политическими проявлениями слова, имел широкое применение в армянской среде.

Սիմեո՛ն, խոսե՞նք մի քիչ

Հրապարակումն անպատասխան զրույց է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հետ...

четверг, 27 июня 2013 г.

Ազգայնականության ավարտը, կամ արցախյան էյֆորիան զիջում է

Սույն հրապարակախոսություն-հոդվածը շարունակությունն է  նախորդ երկու` «Մենք փողոցայի՞ն ազգ ենք»և  «Հրապարակի ուսումնական գործառույթները» հոդվածների, որոնցում ես անդրադառնում էի հրապարակի ուսումնական գործառույթներին:  Վերը նշված հոդվածներում ես անդրադառնում էի այն խնդիրներին, թե ի՞նչ կարելի է սովորել հրապարակից,  ցույցային գործընթացից:

Առաջադրանքներ

10-րդ դասարան
Գնահատականի նվազագույն շեմ
Ա. Լեզու և կրոն

воскресенье, 19 мая 2013 г.

Ինչու՞ ես գայթակղում. Կացի՛ն

Վերջերս, ստացվել է այնպես, որ հաճախ եմ լինում ժամանցային վայրերում: Լինում եմ, ոչ թե նրա համար, որ շատ եմ սիրում, այլ նրա համար, որ ավարտին հասցնեմ ժամանցային մշակույթի հետ կապված հոդվածս:

15.05.13 / Հայոց հարց - Միհրան Տամատյան


вторник, 30 апреля 2013 г.

Կումայրի-Երևան տրանզիտ

Ստացվեց այնպես, որ վերջին օրերին հաճախ եղա ծննդավայրումս՝ Կումայրիում: Գնում էի անձս հաստատելու, հայրենի Զինկոմի հետ հարաբերություններս պարզելու, ապացուցելու, որ իմ զենքն իմ ստեղնաշարն է և տևական ընդմիջումից հետո քաղաքացիությունս վերգտնելու համար: Ամենատարբեր օղակների հետ շփումների և հիասթափությունների մասին չէ, որ ուզում եմ խոսել: Իմ մոտ այս անգամ ավելի շատ տպավորվել է Կումայրի-Երևան և հակադարձ ուղղությամբ երթուղայիններում անցկացրած ժամանակը: Այն իր մեջ ներառում է ամեն ինչ. ֆոլկլոր, կենցաղ, սոցիալական միջավայր և ընդհանրապես մշակույթ դրա տարբեր բնորոշումներով: Ընդհանրապես, ցանկացած նմանատիպ ճանապարհորդությունների ընթացքում պատահում են հետաքրքիր դիպվածներ, որոնց մասին երբ պատմում եմ, վկաներ չլինելու պարագայում դժվար է հավատալ:

суббота, 30 марта 2013 г.

Ճոդալը


«Փիթիկ-փիթիկ»._ ասաց հիսունն անց տղամարդը և գլորվելով հեռացավ:

Նա բարձրացավ աստիճաններով, որոնք տանում էին մի շատ հայտնի շքամուտք. այդ շքամուտքը նշանավոր է« Հեղնար Աղբյուր» ֆիլմից:

понедельник, 4 марта 2013 г.

Իմ մեծագույն սերերից

1992թ.: Քաղաքը փոշոտ է: Այնպես փոշոտ, ինչպիսին կլինի քսան կամ միգուցե ավել տարիներ հետո: Կումայրու Ա. Ս. Պուշկինի անվան թիվ վեցերորդ դպրոց-գիմնազիան տեղակայված էր տնակներում, այդպիսիք շատ կտեսնեք Կումայրիում մինչ օրս: Կողքին՝ հպարտ, բայց խոնարհված վեր էր խոյանում նախկին Օլգինյան օրիորդաց վարժարանի շենքը, որը խորհրդային տարիներին հանձնվել էր իմ առաջին դպրոցին: