четверг, 27 августа 2015 г.

Նինելը, մԷլսն ու մԷլսիդան

Լենինը՞: Ծախեց Ռուսաստանը: Բառիս բուն իմաստով: Ծախեց հայկական հողերը, նորից բառիս բուն իմաստով: Լենինը կյանքում աշխատել է մեկ անգամ, այն էլ կարճ ժամանակահատվածով` փաստաբան: Լենինի համար կարևորը փողն էր: Բարոյական ոչ մի կատեգորիա չենք քննարկում: Գերմանական փողով, մի կես տոննա հերոյինով արեց հեղաշրջում, որն էապես փոխեց բոլոր ազգերի ու ժողովուրդների ճակատագիրը: Իսկ փոխե՞ց: Այո, փոխեց: Ամենաշատն այդ հոլովույթում տուժեցինք մենք ու չշահեցինք ոչինչ: Միայն մարդկային կորուստները շուրջ երկու միլիոն: 


  Ստալինը, ներեցեք Կոբան, մեր Կամոյի հետ, նույն ինքը` Սիմոն Տեր-Պետրոսյան, ցարական պետության գոյության մեջ կատարեցին երկու մեծագույն ավազակային հարձակումները: Նախ թալանեցին այն ժամանակ դեռ գոյություն չունեցող Ադրբեջանի նավթային փողերից 1.200.000 ռուբլի (շուրջ երեսուն միլիոն դոլլար, բայց ոչ ներկայիս արժեքով): Ապա նաև նույն ճակատագիրն ունեցավ Թիֆլիսի բանկը: Ի դեպ, այն ժամանակ Թիֆլիսի կենտրոնական հրապարակը կոչվում էր Էրիվանսկի կամ Երևանյան: Չնայած, որ բոլշևիկների կանոնադրությամբ հատուկ արգելք կար տեռորի նկատմամբ, բայց Լենինի գաղտնի հրահանգներում բազմիցս հիշատակվում է, որ բոլոր կուսակցականները պարտավոր են գումար հայթհայթել` միջոցների մեջ խտրականություն չդնելով: Փող շատ էր սիրում Լենինը: Գերմանական, ռուսական, վրացական, թե...
   
     Երկրորդ գործի վրա բռնվեցին շատերը: Այդ թվում Կամոն: Բայց: Կանցնի մի քանի տարի և Կամոն պետության անունից մեծամիլիարդ գործարքներ կնքի միջազգային ասպարեզում: Այսպես է <<օբշագի>> կարգը: 

        Ստալինը՞: Ստալինը գոնե հինգ անգամ եղավ գուլակում: Ու հենց դա էր, որ որոշեց մեր հետագա ճակատագիրը: 1923-1924-ին գործեց ոհմակի օրենքը: Սկսեցին հոշոտել թույլերին ու հիվանդներին: Սվերդլովը վաղուց չկար, հետո Լենինի հերթն էր, ապա նաև Կամոն, Տրոցկին, ավելի ուշ` Կիրովը և այսպես շարունակ: Զինովևը և Կամենևը, որոնք ամեն անգամ թաքցրել էին Ստալինին, ևս անմաս չմնացին: Ու այսպես շարունակ: Ոհմակում չկան զգացումներ` երախտագիտություն, պարտականություն, հատուցում...Չէ, հատուցման մի տեսակ կա` վրեժխնդրություն: Սոսոն գուլակի` գողականի ու օբշագի գաղափարը բերեց պետական կառավարման դաշտ ու հաջողեց իր տեսակի մեջ: Պետությունը սկսեց կառավարվել գուլակի օրենքներով ու դարձավ ավանդույթ: <<Զոն նայողը>> ու օբշագի տերը մեկն էր` Կոբան: Ու տևեց դա բավականին երկար: Հետո աշխատեց ոհմակի ինքնահոշոտման սուրբ կանոնները: Ու հոշոտելով հասան մինչև 1991: Այդ ժամանակ էլ, ոչինչ չփոխվեց: Ոհմակից ուժեղը, որը հետո պարզվեց ինքնասպանության հետ սեր ունի` Ելցինը, դարձավ ոհմակի առաջնորդ: 

        Այստեղ Ռուսաստանն ուներ երկու տարբերակ: Կամ կտրում էր ոհմակի ավանդույթը և գնում էր բաց հասարակության, որի միջոցով դառնում էր առավել քան անխոցելի կամ ընտրում էր երկրոդը ու մնում էր ոհմակի ավանդույթով: Ընտրեց երկրորդը:

      Ի՞սկ ինչ կապ ուներ այս երկար պատմական ակնարկը մեզ հետ: Ուղղակի: Հիմա, մեր օրերում, շատ հաճախ կլսես այն մասին, որ այս պետությանը Ստալին է պետք: Սրանք պատահական խոսքեր չեն: Սա արդեն մտել է, կամ մտցրել են մեր արյան մեջ, երբ <<պախանը>> որոշում է ամեն ինչ: Սա մեր մեջ է արդեն գեներով: Նայեք մեր երգերին: Ասենք հարսանիքների ժամանակ մենք երգում ենք, որ Քեռուն դրին հողը ու դա անում ենք շատ ուրախ տոնով ու պարում ենք դրա տակ: Կամ շուն տաճիկը, բռնաբարեց հայոց կույսին ու դրա տակ էն ոգեշնչմամբ ենք պարում, որ շուն տաճիկը կնախանձեր: Այսինքն, բռնաբարվողի տեսակը դարձել է գենետիկ վիճակ: Ոմանք սրան կտան հարմարվողներ եզրույթը, բայց դա այդքան էլ այդպես չէ: 
    
     Օբշաgի կամ ոհմակի կանոններով կառավարվող պետությունը կարող է ունենալ 10-20 առավելագույնը 70 տարվա կյանք: Ոչ ավել: Իսկ մենք այսօր կառավարվում ենք այդ ոհմակի վատագույն կանոններով: Որձ գայլը, որը ղեկավարում է հոտը, պատրաստ է հոշոտել յուրաքանչյուրին: Սրան հետևում են ավելի թույլ գայլերը, իսկ սրանց հետևից արդեն պոչիկները խաղացնող բորենիներն են: Ի դեպ, վերջինները գիտեն, որ հենց որսը չբավարարեց իրենց են ուտելու: ՈՒ պարզապես ձգում են փոքր-ինչ ավել ապրելու հայեցակարգը: 
  
    Հիմա, երբ տեղի կունենան սահմանադրական փոփոխությունները, իսկ դրանք անպայման կլինեն, ոհմակի ստալինյան կանոնակարգը կստանա վերջնական ձևավորում: Սակայն այս ոհմակում խնդիրն այլ է: Եթե կյանքի վերջին տարիներին Ստալինն ուներ բավարարվածության որոշակի զգացողություն (իհարկե, այդ զգացողությանը հասնելը արժեցավ 40 միլիոն մարդու կյանք) և պնդում էր, որ հին գվարդիան պետք է զբաղվի միայն գաղափարական գործերով, իսկ վարչական ու մնացած խնդիրները պետք է հանձնել երիտասարդներին (Ի դեպ, ևս մեկ կուրիոզ նմանություն, երիտասարդ ասելով հասկանում էին 45-60-ի հատվածում գտնվողներին), և որը նաև ինչ-որ տեղ պայմանավորեց նրա մահը, ապա սրանք ավելի անկուշտ են: Երբեք չեն ունենա բավարարվածության զգացողություն: Ոհմակի կանոնները գործում են սրբորեն: Օբշագինը` նույնպես: Ուտում են նրանց, որոնք դադարում են որս բերել: Ու հասարակությունը դարձել է այդ կանոնների հետևորդը և ավելին` վերահսկողը: Այստեղ է, որ կայանում է հասարակության կամ պետության մեծագույն ողբերգությունը: Թվում էր թե, հասարակության մեջ պետք է լինեն մեխանիզմներ, որոնք կվերահսկեն ոհմակին և չեն թողնի ամեն օր հարձակվել գառների վրա: Բայց...
    
         Տեղին է հիշել Ժիրայր Ավետիսյանի <<Գաճաճապատում>>  եղերամատյանը:
Ելքը՞: Ելքը որսորդն է: Կամ որսորդները: Բայց արդյոք կգտնվեն որսորդներ, որոնք առանց վարձատրության կհամաձայնեն աշխատել գյուղի համար: Կասկածում եմ: Իսկ եթե անգամ աշխատեն, ապա հաղթողի հոգեբանությամբ նոր ոհմակ կձևավորեն: Այդպես եղել է արդեն: Անկախ զարգացումներից մենք դատապարտված ենք: Խաղաղ ժողովներով հարցեր չեն լուծվում:

Հ. Գ.

Միակ ելքը, որ որսորդները որսից հետո հեռանան անտառից, արոտավայրերը թողնելով գառներին: Նոխազը ի զորու է որոշումներ կայացնել:

0 коммент.:

Отправить комментарий