Վերջերս կարդացի մի փոքրիկ հոդված, որտեղ պատմում էին այն մասին, թե ինչպես են Բրազիլիայում մի խումբ հատուկ ծառայության աշխատակիցներ, զզվելով երկրում տիրող ծախու բարքերից, ինքնուրույն իրականացրել սոցիալական մաքրումներ:
Իսկ ինչու՞մն է եղել խնդիրը: Նարկոմանիայի և կոռուպցիայի աճող համակարգում, այդ ամենը դուրս էր եկել փողոց: Ձերբակալվածները չնչին կաշառքների դիմաց ազատվում էին և շարունակում իրենց գործունեությունը: Իսկ գաղտնիք չէ, որ նման գործարքներում, որպես սպառողներ և տարածողներ հիմնականում հանդես են գալիս դեռահասները, որոնց գրավում է Մաֆիա ասվածը և դրա հետ կապված ամեն ինչ: Խումբն իրագործեց 18 սպանություն և բռնվեց 19-րդի վրա:
Նմանատիպ մի դեպք էլ եղել էր բալկաններում (կոնկրետ որ երկրում, չեմ հիշի): Երիտասարդ ընկերների մի խումբ, որոշել էին մաքրել իրենց մշակույթը հիմար կատարողներից: Եվ ենթադրենք երգիչը երգում է._<<Ախ քո սիրուծ ես կայրվեմ>>: Նման ախմախ մտքերի համար, երգչին բռնում էին և սիրո ցանկությունը կատարում: Խումբն իհարկե բռնվեց, բայց բալկանյան մշակույթը բավականին մաքրվեց:
Հիմա Հայաստանում մի իրավիճակ է, երբ բոլոր ոլորտներում մեզ պետք են նման խմբեր: Վաղուց անցել են այն հիմար ժամանակները, երբ կրթություն կամ մշակույթ պարտադրելով, կարելի է ինչ-որ բան փոխել: Անցել են այդ ժամանակները: Փողոցը, քուչեն, եթերը, թաղային հեղինակությունը ու սրանց հովանավոր իշխանությունն իրենց հակազդեցությունը թողնում են: Ու այդ հակազդեցությունը կրկնակի է: Մեր մեջ ասած, դպրոցն էլ` ամբողջացնողն է: Ի՞նչ մշակույթի կամ կրթության պարտադրանքի մասին է խոսքը, երբ 1400 դպրոցների մանկավարժ կոչվածների 90 տոկոսը զբաղված են ընտրակեղծիքով: Ու անցել են այն ժամանակները, երբ ասում էին թե, ինչ-որ բան հնարավոր է փոխել իրավակարգ ճանապարհով: Իրավակարգ ճանապարհով կարելի է փոխել իրավակարգ երկրում: Փորձեք պատկերացնել, որ միջնադարյան հայ գյուղացին չերքեզին, ակ կոյունլուին, կարա կոյունլուին, մոնղոլին, թաթարին կամ մեկ այլ նվաճողի փորձում է օրինակարգ ճանապարհով բան բացատրել: Ծիծաղելի է չէ՞: Դավիթ Բեկը դա հասկացել էր:
Հիմա ասածս ինչ է: Ժամանակն է Հայաստանում ստեղծվեն նման սոցիալական մաքրության խմբեր: Որոնք կմաքրեն ամեն ինչ և ամենուր: Ասածս բնավ բռնության կոչ չէ, այլ իրողությունների տրամաբանական հետևանք, քանի որ այլ ելք չկա: Ես չգիտեմ, թե ովքեր կարող են դա անել կամ ինչ ռեսուրսների մասին է խոսքը: Օրինակ դաշնակցությունը: Սրա նրա հետ ախպերափայություն անելու, հերթական Հանրապետությունը կործանելու փորձերի փոխարեն, կարող է չէ՞ մահ կամ ազատություն գոռալ: Կամ չգիտեմ, աշխուժակները: Ամեն անգամ ոստիկանների տակն անկապ պառկելու փոխարեն, կարելի է հենց էդ բռնություն գործադրողին պառկեցնել քո տակը: Այս առումով Շանթի տրամաբանությունը հասկանում եմ: Ցավոք քիչ էին: Բայց այստեղ շատ կարևոր է, որ այդ սոցիալական խմբերը, երբ ավարտեն իրենց հատուկ առաքելությունը, գնան ու իրենց գործով զբաղվեն, մինչև կգա այն պահը, երբ էլի իրենց առաքելության կարիքը կզգացվի: Իսկ այդ ժամանակը միշտ կգա:
Չգիտեմ, մի տեսակ խառը ստացվեց:
Հ. Գ.
Նկարը թեմայի հետ կապ չունի, երկրորդ համաշխարհային պատերազմի ֆրանսիացի պարտիզաններն են: Չնայած լավ էլ կապ ունի: Նրանքն էլ իրենց սոցիալական մաքրումն էին իրականացնում:
0 коммент.:
Отправить комментарий