Անվանում`
Հանրամատչելի հոդվածաշար
Նկարագիր և խնդիրներ
Սույն նախագիծը նպատակ է հետապնդում սովորողների մոտ զարգացնել հետաքրքրությունների շրջանակը, դրանք բերելով ավելի համակարգված դաշտ: Այսօր, շատ սովորողներ, կատարում են ինչ-ինչ այսպես ասված անհատական աշխատանքներ, որոնք իրականում պատճենում են տարբեր կայքերից: Այդ աշխատանքը կատարելուց հետո անգամ, սովորողները <<մոռանում>> են ըստ պատշաճի ներկայացնել կամ տալ կայքի հղումը: Նախագծի շրջանականերում սովորողները պետք է յուրացնեն տեքստի հետ աշխատելու հմտություններ, հղումներ տալու, աղբյուրներից օգտվելու գրագիտություն, հասարակագիտական տեքստ կազմելու մշակույթ: Ինչպես նաև հանրամատչելի լեզվով և լայն շրջանակների համար ներկայացնել իրենց նախասիրությունները, հետաքրքրությունները, ավելի ուսումնական միջոցով` հոդվածների և համապարփակ նյութերի միջոցով:
Նպատակներ
- Տեքստի հետ աշխատելու հմտություններ ունեցող սովորող:
- Գրագետ, առանց գրագողության, սեփական մտքերը և այլոց տեսակետները և ինֆորմացիան համադրել կարողացող սովորող:
- Հանրամատչելի հոդվածների շարք, որոնք կարող են կիրառվել տարբեր ուսումնական նպատակների համար:
Աշխատանքների կազմակերպման ձևը
- Աշխատանքի կազմակերպումն իրականացվում է ինչպես անհատապես, այնպես էլ խմբային տարբերակով:
Գործունեության տեսակները և փուլերը
- Աշխատանքի բաժանում խմբի ներսում
- Թեմաների ընտրություն
- Առկա նյութի ուսումնասիրություն
- Եղած տվյալների փոխանակում խմբի մյուս անդամների հետ
- Աշխատանք սկզբնաղբյուրների, կայքերի, տարբեր տեսակի աղբյուրներ հանդիսացող նյութերի հետ
- Առկա նյութի ամբողջացում
- Սևագիր տարբերակի ստուգում, քննարկում և ուղղում
- Հրապարակում
Կիրառելի ոլորտները
- Ոլորտային առումով սահամանափակումներ չկան
Կիրառվող գործիքներ
- Համակարգիչ
- Համացանց
- Համապատասխան գրականություն
Նախագծի իրականացման ժամկետները
Աշխատանքային ռեժիմը
- Կաբինետային աշխատանք
- Առցանց աշխատանք
0 коммент.:
Отправить комментарий