понедельник, 25 апреля 2016 г.

Երեքը մեկում

<<Ներկայիս խնդիրըանցյալի մշուշում>>

Նախագծի նկարագիր`


Նշված նախագիծն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչներ: Առաջնային խնդիրն է Անգեղակոթ գյուղում վերականգնել հայտնի ժողովը, որը, ինչպես հայտնի է կողմնորոշեց նոր ժամանակների Հայաստանի արտաքին քաղաքական վարքագիծը: Մյուս բաղադրիչը վերաբերվում է սովորողների նոր խմբի համար Սյունիք աշխարհի ճանաչում: Երրորդ բաղադրիչը ճանաչողական-գործնական-նախապատրաստական այց է, որի շրջանականերում պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ամառային մեկ այլ նախագծի`  կյանքը Խնձորեսկի քարանձավներում, այնպես, ինչպես, որ կա, մտահղացման իրականացման համար:

Նպատակներ և խնդիրներ`

Ինչպես նշվեց նկարագրի մեջ, սույն ուսումնական ճամփորդության առաջնային նպատակն է Անգեղակոթի ժողովի վերականգնումը: Որի ժամանակ, սովորողները կիրառելով պատմահամեմատական մեթոդը, կփորձեն տեղափոխվել 17-րդ դար և այդ փուլի անցքերի վերականգնումը` պատմահամեմատական մեթոդի օգնությամբ, կփորձեն տարածել արդի խնդիրների վրա: <<Պատմության վերակառուցում>> նախագծի երկրորդ փուլում աշխատանքային խմբի անդամները ծանոթանում են Անգեղակոթի ժողովի անցկացման վայրի հետ, փորձում այդ միջավայրի մթնոլորտում վերականգնել 17-րդ դարավերջի մտապատկերը և սկսել նախատեսվող ուսումնական ֆիլմի սցենարի շարադրանքը: Երկրորդ բաղադրիչն իր մեջ ներառում է դասական հայրենագիտություն և կոչվում է <<Սեբաստացի Ալիշանի չտեսածը մենք տեսնում ենք>>: Ինչպես հայտնի է, Ղևոնդ Ալիշանը, երբեք չլինելով Հայաստանում, նկարագրել է հայոց աշխարհները: Աշխատանքներից մեկը կոչվում էՍիսական, որի մեջ հեղինակն անդրադառնում է Սյունյաց աշխարհին: Սա նաև միջոց է, սովորողների նորանոր խմբերի ծանոթացնել Հայաստանի հարավային հատվածի, դրա իրական կյանքի ու մարդկանց հետ: Այս նախագիծն իր մեջ ներառում էպատմություն, հայրենագիտություն, բանահավաքչություն, ազգագրություն: Իսկ երրորդ բաղադրիչի փուլը ենթադրում է ծանոթությունների և կապերի հաստատում Խնձորեսկ գյուղի դպրոցի հետ, ինչպես նաև տեղանքի հետախուզական արշավ: Ամառվա ընթացքում նախատեսում ենք վերականգնել կյանքը Խնձորեսկի քարանձավներում, մի քանի օր ապրել այն կենցաղով, ինչպես մարդիկ ապրում էին այդտեղ, ընդհուպ մինչև նախորդ դարի հիսունականները:

Արդյունքներ`
Նախագծի արդյունքում ակընկալում ենք ունենալ մի շարք ուսումնական նյութեր, հրապարակումներ, փոքրիկ ուսումնասիրություններ, ֆիլմ, որոնք կարող են կիրառվել հասարակագիտական բլոկի և մայրենիի դասընթացներում:

Աշխատանքի կազմակերպման ձևը`

Աշխատանքը կազմակերպվում է խմբային:

Մասնակիցների կազմը`

Միջին և Ավագ դպրոցների սովորողներ:

Գործունեության տեսակները և փուլերը`

Աշխատանքի բաժանում խմբի ներսում (արդեն կատարված է)
Համապատասխան նյութերի փնտրում (արդեն իրականացված է)
Աշխատանքների բաժանում  (արդեն իրականացված է)
Առկա նյութի հետ ծանոթացում և ուսումնասիրում (այն արդեն վաղուց մեկնարկել է)
Ուսումնական ճամփորդություն և գործնական մաս
Արդյունքների ամփոփում և հրապարակում

Կիրառվող գործիքներ

Համակարգիչ
Համացանց
Համապատասխան գրականություն
Ձայնագրիչ
Ֆոտոխցիկ
Տեսախցիկ

Նախագծի իրականացման ժամկետները`

Նախագծի իրականացման տարբեր փուլեր արդեն մեկնարկել են, ճամփորդության փուլը նախատեսվում էապրիլի 29-ից մինչ մայիսի 1-ը: Ամփոփումըհաջորդող ժամանակահատվածում: Հրապարակումները և տարբեր ուսումնական նյութեր կարող են լինել ընթացիկ, իսկ ֆիլմը`  ամբողջացնելուց հետո:

Աշխատանքային ռեժիմ`
Կաբինետային աշխատանք
Ազատ աշխատանք համացանցում
Դաշտային աշխատանքներ
Վերականգնում
Հայրենագիտություն
Առկա նյութերի և արդյունքների ամբողջացում

Վերջնափուլ`
Արդյունքների ներկայացում
Անհրաժեշտության դեպքում արտաքին փորձաքննության ներկայացում

Ճամփորդության փուլի ժամկետներ, երթուղի, միջոցներ

Օր առաջինԵրևան-Զորաց քարեր-Անգեղագոթ-Շինուհայր (գիշերակացը Շինուհայրում)
Օր երկրորդ` Շինուհայր-Ղափան (Հալիձորի բերդ)-Տաթև-Խնձորեսկ-Շինուհայր:
Օր երրորդ` Շինուհայր-Արենիի քարանձավ-Նորավանք-Երևան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծը դասական ուսումնական է և տեղավորվում է նախագծային ուսուցման շրջանականերում, ինչպես նաև դրանում են ներառված են Դիջիտեք և Հասարակագիտական ստուգատեսների հաղթողներ, ապա տրասնպորտային ծախսերն ակնկալում ենք ստանալ կրթահամալիրից: Սննդի ծախսերը հոգում են ծնողները, իսկ գիշերակացը`  10-րդ դասարանի սովորող Ավագյան Լուիզայի տատիկի տանը (պայմանավորվածություն արդեն կա):


Հարգանքով`  Վահրամ Թոքմաջյան, Աշոտ Տիգրանյան

0 коммент.:

Отправить комментарий