пятница, 16 января 2015 г.

Փորձենք առանց հայհոյանք

Անցնող օրերի սահմռկեցումը հաղթահարել փորձելով, նայենք դեպքերին և իրողություններին փոքրիկ զգացմունքայնությունից դուրս:

Տեղին ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Գանք պնդումներին և դեպքերին, որոնք տեղ գտան ողբերգական 12-ից մինչ օրս ընկած փուլում:




Պնդում 1.

Կասկածյալին բռնեցին ռուս սահմանապահները:
Ահավասիկ սուտ է: Ես դույզն ինչ կասկած չունեմ առ այն, որ նրան բռնել են հայ հետախուզողները և հետո հանձնել ռուսներին: ԳԱԼԱ-ն շատ լավ հիմնավորեց այս փաստերը: Իսկ ոստիկանությունը, բացի վովչկայի անկապ քֆուրներից այլ հերքում չներկայացրեց: Պարզապես ֆարսը իրականացվեց սեփական գանգուղեղը (եթե իհարկե կա) փրկելու համար, որ տեսեք, ռուսներն են բռնել, սպասեք, տեսնենք ինչ ենք անում:

Պնդում 2.
Մի քաղաքականացրեք:
Սա քաղաքական իրողություն էր: Այլ իրողություն այստեղ չկա: Սրա մասին է խոսում այն հանգամանքը, որ փոխարեն զոհվածների ազգականներին կամ շարքային կումայրեցիներին ցավակցելու, առաջնային հաղորդագրություններում հնչում էր հենց այս կոչը: Եթե չուզենային, որ սա արել է ռուսը, հաստատ չէինք իմանա: Պարզապես հարեմում մի այսպիսի սովորություն կա: Երբ տերն ունենում է ավելի ջահել կանայք կամ սիրուհիներ, ապա հներին տալիս է ներքինիներին: Իսկ եթե չի տալիս, ապա ժամանակ առ ժամանակ կանչում ու որոշակի գործողություններ է կատարում, հիշեցնելով, որ տերն ինքն է: Հիմա, քանի որ պուծինը վստահելի ներքինի չունի (ադրբեջանն ու թուրքիան կռդած չեն, ասել կուզե սեռական օրգանները հեռացված չեն, ինչպես լինում է ներքինիների դեպքում), ապա վարվում է երկրորդ տարբերակով: Սրա քաղաքական լինելու մասին շատ են խոսել, ուստի չեմ ծավալվի:

Պնդում 3.
Ադրբեջանցիները, թուրքերը կամ ամերիկացիներն են կազմակերպել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խաթարելու համար:
Սրանից բութ մտքի անցնող օրերի ընթացքում չեմ հանդիպել: Որպես կանոն, այս սադրանքը գրում կամ տարածում են խիստ սլավոնաֆիլները կամ ռսի սապոգին կագա ասող մազորխիստները: Ձեռի հետ էլ չեն մոռանում ծաղրել ուկրանիացիներին: Այս ամենն ունի մեկ նպատակ, հերթական անգամ շեղել հասարակության ուշադրությունն իրական հասցեատիրոջից և պատասխանատվությունից ազատել ԱՏԵՑԻՆ` ռսին: Հանգիստ եղեք, դասական գողական օրենքներով, որով կառավարվում են ձեր պաշտած երկրները, տղեն հոր պաստուպկաների համար պատասխանատու չէ: Ու քանի անգամ ասեմ, հայ-ռուսական բարեկամություն չկա ու չի եղել, հո բութ չե՞ք:

Պնդում 4.
Աջապահյանը տուն ուղարկեց ցուցարարներին, իսկ Զարուհին տղամարդ կնիկ է:

Աջապահյանը ոչ մեկին էլ տուն չուղարկեց: Վարվեց այնպես, ինչպես եկեղեցին: Վերջում հայտնվեց ու հաթաթա տվեց: Ինչպես միշտ: Թող ոչ մեկ չկասկածի, որ նա շատ էլ լավ տեղյակ էր, որ ցուցարարների մի մաս շարժվում է դեպի Նժդեհի փողոց: Նրա համար խնդիր չէր, քաղաքի ցանկացած կետից հասնել այդտեղ: Ու եթե սիրտը շատ էր ցավում, թող գնար մեջտեղը կանգներ: Ինչպես անում էին այդ ծաղրելի ուկրաինացի հոգևորականները կամ <<վրացոնց>> տերտերները: Չհասավ առաջին րոպեին, հոգ չէ. կարող էր հասնել ընթացքում, իրադարձությունները տևեցին շուրջ երկու ժամ: Ոչ թե գար ու պոպուլիստական լոկալ հայրենասիրություն խաղար: Ով չի գնում գյումրեցի չէ, լավ է քֆուր չդրեց: Ինչ մնում է Զառային: Դե դուք ձեր ձևով պայքարեցիք, տեսանք ինչ եղավ կամ քանի մարդ հավաքեցիք: Էդ լավ է, որ որպես պատգամավոր կանգած էր, կներեք, բայց անկեղծությանը չեմ հավատում ու հիմքեր ունեմ չհավատալու: Ավելին, այդտեղ առաջին իսկ օրվանից բովանդակային գործառույթ կատարեց մեկ մարդ` Լևոն Բարսեղյանը, իսկ վերջում` Մարտուն Գրիգորյանը (խոսքս բանախոսական, ու որոշակի կանխիչ-կազմակերպչական գործառույթի մասին է, իսկ ընդհանրական առումով, կարևորագույն գործառույթ էին կատարում բոլոր մասնակիցները): 

Պնդում 5.

Հանցագործն ազգություն չունի կամ հայրենիք չի ճանաչում:
Բավ է դուք ձեզ հույս տաք: Ծիծաղելի է արդեն: Դինքին սպանողը թուրք էր: Մարգարյանին սպանողը ադրբեջանցի, իսկ Ավետիսյաններին սպանողն ազգություն չուներ, այլմոլորակային էր: Ազգություն ուներ ու այդ ազգի անունն է ամենակեր ռուս:

Իսկ այժմ ընդհանրական և հերթականությամբ.

Այս ողբերգությունն ավելորդ անգամ ապացուցեց, որ խամաճիկների թատրոնին չուչելներ պետք չեն: Բ-26-ը և դրանից մի քիչ ներքև գտնվող օբյեկտը լիովին բավարար են: Չեբուրաշկան ոչ միայն որևէ հոդաբաշխ միտք չարտահայտեց, այլ նաև արեց այն, ինչը ևս մեկ անգամ վերահաստատեց նրա տնքաթասային կարգավիճակը: Ամենատարբեր կրծողները, մուլտ հերոսները, դուալ լինգվինիստները, սափրագլուխները և բոլոր նրանք ովքեր կարծում էին թե իրենցից որևէ բան են ներկայացնում, ևս մեկ անգամ փորձեցին մխրճվել ռսի այն հատվածը, որը որ գաղութում շատ պինդ են պահում: Ամոթ է տղեք, հասկացանք արժանապատվության նշույլ անգամ չունեք, է հոտառություն էլ չունե՞ք: Այդ գարշահոտին ոնց եք դիմանում: 

Որոշ վայ բլոգերներ և այսպես ասած քաղաքացիական ակԾիվիստներ, իրենց սուրբ պարտքն համարեցին դեպքի օրն իսկ (բարբառաբանությունն իրենցն է), թռնել կումայրեցիների դեմքին, ինչի մեջ ասես չմեղադրելով նրանց: Այդ տաֆտալոգիկ տարրը մի բան չէր հասկանում միայն. մարդկանց ժամանակ է պետք շոկից դուրս գալու համար: Նրանք չէին հասկանում, որ այստեղ ապրում են մարդիկ, ովքեր նրանց նման պադոշ չեն:

Ի դեպ, սրանց թեմայով ևս մեկ իրողություն: Հաջորդ օրը, երբ Ազատության հրապարակից մոմավառություն-երթ կազմակերպվեց, տեղի ունեցավ իրականությանն համապատասխանող ակցիա: Քաղաքացիները հասան Բ-26 և շուռ եկան մեջքով` ցույց տալու համար տեղի բդեշխի անողնաշարությունը: Սակայն որոշ ակԾիվիստներ, տեսնելով բազմամարդ հավաք, ևս մեկ անգամ ցույց տվեցին սեփական սնանկությունը` ոչնչի չբերող:  Ու չզլացան սգո երթը դարձնել սեփական մազորխիստական հակումները ևս մեկ անգամ հանդես բերելու և մլիցեքի տակը ֆիզիկապես պառկելու ցանկությունը ի դերև հանել:

Սգո օրվա հետ կապված

Այս կետում չեմ ուզում խորանալ: Սգո օր պետք էր հայտարարել միանշանակ: Այն որ չարվեց, ցույց տվեց մեր նողկալիության հերթական  հանգրվանը: Օրեր առաջ, երբ Ֆրանսիայում եղավ ահաբեկչական ակտ ֆրանսիացիները տվեցին զոհեր: Երկու երկրների բնակչության թվաքանակի ուղիղ համեմատականով, մեր կորուստները 30 անգամ շատ էին: Աշխարհի միջինից մինչև խոշոր կոլիբրի երկրները արձագանքեցին այդ իրողությանը: Ավելին` կազմակերպեցին համերաշխության ցույց: Այնտեղ էր նաև ՀՀ ջանցլեր, հին հայկական աղբյուրներում հիշատակվող տելեպուզիկային պրոտոտիպ Էձիկը: Որն ի դեպ փորձում էր մտնել լավրովի այն հատվածը, որի մասին վերը հիշատակեցինք: Ռուսամոլների հարցադրումների մեջ է մտնում նաև այդ միտքը, թե տեսաք-տեսաք, ձեր գեյրոպան մի հատ ցավակցական բան չասեց: Ժող ջան, ձեզ պատասխանեմ ձեր պաշտած լեզվով._Դուք հո Դիբիլ չե՞ք: Նախ եվրոպան մերը չէ, եվրոպացիներինն է, ու երկրորդ, ում ցավակցեին, եթե սեփական երկրիդ կոլխոզի քարտուղարը սգո օր չի հայտարարել ու ծպտուն անգամ չի հանում, իսկ լուսավորությանդ պատասխանատուն (այստեղ լուսավորություն բառը պատահական չէ, քանզի ուղիղ համեմատականներ կան սենյակային կախովի լամպերի և հայտարարության հեղինակի միջև) հայտարարում է, որ մենք այդպիսի մշակույթ չունենք: Տո այ... ինչ-ինչ ողբալ հո կարողանում ենք: 

Պահանջատիրության հետ կապված

Կարծում եմ, ինչ-ինչ պահանջներ ներկայացնել գլխավոր դատախազին, կարելի է քաղաքական համակարգ ունեցող և կայացած երկրներում: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում, գլխավոր դատախազ կոչվող սուբյեկտն այդքան այն բանից չունի, որից չունեն ներքինիները, որ որևէ ինքնուրույն պահանջ ներկայացնի: Մեկ մարդ պետք է մեր կողմին հանձնելու պահանջ ներկայացներ էն էլ երիտների հետ սովետական ու ցարական նոր տարի էր նշում:

Ոստիկանության պահվածքը

Սրանց մասին չարժէ անգամ խոսել: Հայաստանում ով չի ալարում ոստիկան է դառնում: Բայց պահվածքն այս դեպքում նողկալիության սահմաններից այն կողմ էր: Հիշատակեմ միայն մեկ դրվագ, թե երկու փնթի, ինչպես էին փորձում ռսների դրոշը խլել, որ չվառեն: Հետաքրքիր է, եթե նրանց կամ նրանց մտերիմների այն կոպիտ բաներից անեին, որ սովորաբար անում էին ռուսական գուլակներում, այդպես ջանասիրաբար կպաշտպանվե՞ին: Իսկ ինչ մնում է Կումայրիում ցուցարարների հետ բախմանը, ապա ասեմ. ինքս այդտեղ սադրանքի ոչ մի նշույլ չեմ տեսնում ցուցարարների կողմից կամ ցուցարարների մեջ: Հավաքը հիմնականում ինքնաբուխ էր: Իսկ նման դեպքերում մարդիկ խմբերով առաջ են տանում իրենց տեսակետները: Ու եթե անգամ դրվագն եղավ, ապա այն եղավ ապացուցելու, որ Հայաստանում միայն խոտակերներ չեն ապրում, որ Հայաստանում դեռ կան տղերք, որ պատրաստ են անզեն դուրս գալ վահանավոր լեգեոնների դեմ, որոնք ավելի քստմնելի են քան մոնղոլները միջնադարյան Հայաստանում: Ու ապացուցեցին, որ ականջասեր լյովիկի ականջը կարող են սիրել: Իսկ ինչ մնում է խմած կամ չխմած լինելու հանգամանքին, ապա սա մոտավորապես մարտիմեկյան հոգեխանգարմունքի կամ 20 միլիգրամանոց ներարկիչով թմրադեղ սրսկվելու ժանրից է (հետագայում հնագետները շատ կզարմանան, երբ պարզեն, որ 21-րդ դարի Հայաստանում, ամենահրակայուն նյութը եղել է պոլիէթիլենային բաղադրության ներարկիչը):

Հ. Գ.

Ռուսների կողմից սանձազերծած արցախյան կռվում մենք տվեցինք 8000 զոհ, ազատագրելով Արցախն ռուսներից: Հետաքրքիր է, թե ինչքան զոհ ենք տալու Հայաստանն ազատագրելու համար:

Հ. Գ. 2

Ներողություն եմ խնդրում, որ Կումայրիում չեմ եղել և միայն կարողացել եմ մասնակցել երևանյան ակցիաներին:






0 коммент.:

Отправить комментарий