вторник, 9 декабря 2014 г.

Մի քիչ էլ պատմությունից

Սրանք պարզապես հետաքրքիր փաստեր են պատմությունից: Մի մասը շատ հայտնի, մյուսները` ոչ այդքան:


1970-ական թվակններին, Բելգիայի դպրոցներում կար երեք տեսակի ըմպելիք` ջուր, սուրճ և գարեջուր (1.5 տոկոս թնդության աստիճանով): Ժամանակի ընթացքում այն արգելեցին դպրոցներում: Սակայն այժմ, մի շարք կազմակերպություններ հանդես են գալիս այդ սովորույթը վերականգնելու օգտին: Ըստ նրանց, թույլ թնդությամբ գարեջուրն ավելի քիչ վնասակար է, քան տարբեր գազավորված ըմպելիքները և ջուրը (խմելու ջուրը Բելգիայում այդքան էլ լավ որակ չունի):

Ամերիկյան <<Ապոլլոն>> տիեզերանավի անձնակազմը այցելեց լուսին և այնտեղ տեղադրեց ամերիկյան դրոշը: Սակայն, հարկ է փաստել, որ դրոշը NASA-ի պատվերով չէր պատրաստված: Այն գնել էին մի սովորական սուպերմարկետում:


Մինչև 1960-ական թվականները, Շվեյցարիայում կար երեխաների ստրկություն: Verdingkinder-սա տերմին է, որը նշանակում է պայմանագրային երեխաներ: Օրենքով սահմանված դեպքերում, երեխաներին խլում էին ընտանիքներից և տալիս մեկ ուրիշ ընտանիքի, որն օգտագործում էր երեխային տարբեր աշխատանքներում` այդ թվում նաև ֆիզիկական ծանր աշխատանքներ կատարելիս: Սովորաբար խլում էին այն ընտանիքների երեխաներին, որոնք ծայրահեղ աղքատ էին: Հայրը և մայրը բաժանվել էին, և մայրը հնարավորություն չուներ պահելու երեխային, ինչպես նաև, եթե երեխայի երակներով հոսում էր գնչուական արյուն:
Պատմաբան Մարկո Լեուէնբերգերը համարում է, որ 1930-ական թվականներին, Շվեյցարիայում կար 35.000 verdingkinder: Կային նաև աճուրդ-վաճառքներ, որտեղ ֆերմերները սիմվոլիկ գներով ձեռք էին բերում այդ երեխաներին, ֆերմաներում աշխատացնելու համար: 2013թ.-ին, Շվեյցարիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն խնդրեց այդ երեխաներից, իրենց խեղված մանկության համար: Սակայն նրանցից և ոչ մեկը այդքան չապրեց, որպեսզի ստանար փոխհատուցում:


Աշխարհի ամենակարճ պատերազմը տևել է 38 րոպե: Այն տեղի է ունեցել Անգլիայի և Զանզիբարի սուլթանության միջև, 1896թվականի օգոստոսի 27-ին: Ընդ որում, Զանզիբարի տված 570 զոհերի դիմաց, անգլիացիները չեն կորցրել ոչ մի զինվոր:



0 коммент.:

Отправить комментарий